09:35 24.06.2018
Բրիտանական իշխանություններն ուժեղացնում են երկրում անվտանգության միջոցառումները՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցի հետ, և սպասում են բողոքի զանգվածային ակցիաների։ Թրամփի այցը նախատեսված է հուլիսին։ Այցի ընթացքում Թրամփի անվտանգությունը կապահովեն ոստիկանության 10 հազար սպաեր։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ներգաղթյալ ծնողներից երեխաներին բաժանելու որոշումը քննադատել են նրա շատ դաշնակիցներ ու հակառակորդներ։ Բրիտանացի վարչապետը նույնպես […]
00:50 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման ավելի քան 500 օրում ինքը հասել է «ավելի մեծ արդյունքների, քան ցանկացած այլ նախագահ» ԱՄՆ պատմության մեջ նույն ժամկետում։ Իր նվաճումների թվում Թրամփը նշել է գործազրկության ցածր ցուցանիշները և հարկերի նվազեցումը։ Նրա խոսքով՝ աշխատանքային զբաղվածության ցուցանիշները գտնվում են վերջին ավելի քան 40 տարում ամենաբարձր մակարդակի վրա։ «Ես […]
10:27 23.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթին աջակցում է հարցման ենթարկված ամերիկացիների 42 տոկոսը։ Այս մասին են վկայում CNN-ի և հասարակա-քաղաքական հետազոտությունների SSRS կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները։ Քաղաքացիների մոտ նման բացասական արձագանք էր առաջացրել նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1974 թվականի մարտին՝ Ուոթերգեյթի սկանդալի ֆոնին։ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշը նվազել է մինչև 39 տոկոս։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]
08:31 23.06.2018
Եվրահանձնաժողովը սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան հայելային միջոցառումներով՝ ԵՄ երկրներից բոլոր ավտոմեքենաների ներկրման համար 20 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու դեպքում։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ եվրոպական մեքենաների և պահեստամասերի ներկրման նման մաքսատուրքը կհանգեցնի զգալի առևտրային կորուստների և բացասաբար կազդի ԵՄ երկրների մեծամասնության վրա։ Մաքսատուրքերի ընդունման դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի համանման սահմանափակումներ կիրառել։ Հունիսի 22-ին Թրամփն […]
13:34 22.06.2018
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի բաճկոնը խիստ քննադատությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Ինձ չի հետաքրքրում, իսկ ձե՞զ»: Նա այդ բաճկոնով Տեխաս է մեկնել՝ այցելելու ապօրինի ներգաղթյալներին: Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրությունը թաքնված իմաստ չի ունեցել, բայց և այնպես, դա մեծ աղմուկ է […]
08:21 22.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչ է նշանակում կնոջ՝ Մելանյայի բաճկոնի՝ մեջքի հատվածում արված «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ» գրությունը։ Կանաչ բաճկոնով Մելանյան ուղևորվել էր Տեխաս՝ անօրինական ներգաղթյալների երեխաների պահման կենտրոն։ Լուսանկարներն անմիջապես հայտնվել էին համացանցում, որտեղ օգտատերերն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձել են գուշակել, թե ինչ կարող է նշանակել նման հագուստի ընտությունը։ […]
07:45 22.06.2018
«Time» ամսագրի նոր համարը թողարկվել է շապիկով, որի վրա պատկերված են լացող հոնդուրասցի աղջիկն ու անտարբերությամբ նրան նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կոլաժն ուղեկցվում է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ։ Երկամյա աղջկան լուսանկարիչ Ջոն Մուրը նկարել էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կատարված գործողության ժամանակ։ Լուսանկարը նախկինում արդեն հայտնվել է այլ պարբերականների շապիկներին։ Թողարկման թեման է դարձել անօրինական ներգաղթյալների […]
07:21 22.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար, որով նա ուղևորվել է Տեխաս նահանգ՝ Մեքսիկայի հետ սահման։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Առաջին տիկնոջ հագին եղել է բաճկոն, որի վրա գրված է եղել․ «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ»։ Նշվում է, որ ԱՄՆ սահմանին, ընտանիքներից բաժանված միգրանտների երեխաների հատուկ կենտրոններ այցելության ժամանակ, […]
19:30 21.06.2018
Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժէ Ինը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ թշնամանքի փուլն ավարտված է: Նախագահի խոսքերով՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հանդիպումից հետո ԿԺԴՀ-ն աշխատում է լիակատար միջուկային զինաթափման վրա, իսկ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները կասեցրել են համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզում: Հարավային […]
09:55 21.06.2018
Ամերիկացի դերասան Փիթեր Ֆոնդան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի վերաբերյալ իր խոսքերի համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ավելի վաղ թվիթերյան իր էջում նա սպառնալից հաղորդագրություն էր հրապարակել՝ հասցեագրված նախագահի 12-ամյա որդուն՝ Բերոնին։ Նա կոչ էր արել խլել Բերոնին մայրական ձեռքերից և տեղավորել «մանկապիղծների վանդակում»։ Դերասանն այդկերպ էր արձագանքել ներգաղթյալների ընտանիքներից […]
08:12 21.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել 1950-53 թթ. Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի 200 զինվորների մասունքները։ «Մենք վերադարձրեցինք մեր մեծ հերոսների մասունքները»,- ասել է Թրամփը Մինեսոտա նահանգի Դուլուտ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ։ Հյուսիսային Կորեան պետք է մասունքները փոխանցեր Հարավային Կորեային, որն էլ այնուհետև […]
08:01 21.06.2018
Սպիտակ տանն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսին։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ցանկանում են, որպեսզի երկրների առաջնորդների հանդիպումը կայանա կամ մինչև հուլիսի 11-ին կայանալիք ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը, կամ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցից հետո, որը պետք […]
01:00 21.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, համաձայն որի՝ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցվում է։ Հրամանը թույլ կտա սահմանին ձերբակալել անօրինական ներգաղթյալներին՝ երեխաների հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ «Մենք մտադիր ենք պահպանել ընտանիքների միասնությունը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ստորագրման արարողությունն անցկացվել է Սպիտակ տան Օվալաձև կաբինետում։ Արարողությանը ներկա են եղել […]
23:52 20.06.2018
Ամերիկացի հաղորդավար Ջեյմս Քորդենի երեկոյան հեռուստաշոուի ժամանակ` բուսակեր երգչուհի Շերն, ստիպված է եղել տավարի լեզու ուտել, երբ հաղորդավարը նրան դրել է տավարի լեզու ուտելու կամ Թրամփի հասցեին որևէ լավ բան ասելու երկընտրանքի առջև։ Այս մասին հայտնում է PopSugar պորտալը։ «Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Շերը՝ նախընտրելով առաջին տարբերակը։ Երգչուհին Թրամփի միգրացիոն […]
08:34 20.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Գերմանիայի միգրացիոն լիբերալ քաղաքականության թերությունների վերաբերյալ, որոնք ազդում են հանցավորության մակարդակի բարձրացմանը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ելույթից հետո, Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիճակագրությունը հակառակի մասին է փաստում։ «Իմ պատասխանն այսպիսին է․ ներքին գործերի նախարարը վերջերս ներկայացրեց […]
01:00 20.06.2018
«Apple» կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն անմարդկային և սրտակեղեք է անվանել ԱՄՆ սահմանը հատելիս անօրինական ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկան։ «Սրտակեղեք է լուսանկարները նայելը և երեխաների ձայները լսելը։ Երեխաներն ամենախոցելի մարդիկ են յուրաքանչյուր հասարակությունում։ Կարծում եմ՝ տեղի ունեցողն անմարդկային է, այն պետք է դադարեցվի»,- հայտնել է Կուկը The Irish Times-ի հետ զրույցում։ Նա նշել է, […]
23:39 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է օգնությունից զրկել այն երկրներին, որոնք ԱՄՆ են «ուղարկում» անօրինական ներգաղթյալներին։Այս մասին հայտնում է CBS News-ը։ Ելույթ ունենալով Անկախ ձեռնարկատերերի ազգային ֆեդերացիայի նիստում, ԱՄՆ նախագահը նշել է` «մենք այդ երկրներից մի քանիսին տալիս ենք հարյուր միլիոնավոր դոլարներ»։ Թրամփը բազմիցս հայտնել է ԱՄՆ միգրացիոն օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին և դեմ հանդես […]
23:25 19.06.2018
Վաշինգտոնում իր ելույթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամուր գրկել է պետական դրոշը։ Ելույթը նվիրված է եղել ԱՄՆ «Անկախ ձեռնարկատերերի ազգային ֆեդերացիա»-ի 75-ամյակին։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Այն բանից հետո, երբ Թրամփն ավարտել է ելույթն ու երախտագիտություն հայտնել լսարանին, ժպիտով մոտեցել է դրոշին և մոտ 5 վայրկյան գրկել այն։
10:10 19.06.2018
Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը։ Այս մասին են վկայում Gallup վերլուծական գործակալության կողմից անցկացված հարցման տվյալները։ Այդ ցուցանիշը հանդիսանում է ամենաբարձրը՝ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր։ Նախագահության ողջ ընթացքում Թրամփի վարկանշային ցուցանիշները եղել են զգալի ցածր, քան նրա նախորդների մոտ։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդի գործունեությանը հավանություն տվողների […]
08:25 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պատրաստել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների ցուցակ՝ դրանց նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու համար։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարությունում։ TASS գործակալությունը հայտնում է, որ առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին հանձնարարվել է առանձնացնել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների շարք՝ դրանց նկատմամբ 10 տոկոսի չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելու համար։ […]
01:00 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որ ԱՄՆ-ը դառնա ճամբար փախստականների և անօրինական ներգաղթյալների համար։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է միգրացիոն բարեփոխման անհրաժեշտությունը։ «Նման բան չի լինի։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և մյուս տեղերում, մենք դա թույլ չենք տա այստեղ՝ ոչ իմ ղեկավարությամբ»,- ասել է նախագահը։ Թրամփը […]
00:08 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին տիեզերական զորքեր ձևավորել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է գերիշխանություն սահմանի տիեզերքում, այլ ոչ թե պարզապես ներկա լինի։ «Բավարար չէ տիեզերքում պարզապես ամերիկյան ներկայություն ունենալը։ Մենք պետք է ամերիկյան գերիշխանություն ունենանք տիեզերքում»,- ասել է Թրամփը տիեզերքի հարցերով ազգային խորհրդի […]
07:51 18.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին` «կեղծ ԶԼՄ-ներին» տեղեկատվություն փոխանցելու համար: Թրամփը հատարարել է, որ «կեղծ ԶԼՄ-ները» սեփական մեկնաբանություն են տվել ստացված տեղեկություններին: «Ինչո՞ւ է ՀԴԲ-ն այդքան շատ տեղեկատվություն փոխանցել կեղծ ԶԼՄ-ներին: Այդպիսի բան չպետք է անեին։ Իմանալով, որ կեղծ նորությունները ժողովրդի թշնամին են, նրանք դրանք ներկայացնում են շահավետ լույսի ներքո։ Ճշմարտությունը […]
00:00 18.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հայտնում է CNN-ը: Առաջին տիկնոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մելանյան «չի կարողանում նայել այն բանին, թե ինչպես են անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից»: Մելանյայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է լինի երկիր, որտեղ բոլորը կհետևեն ոչ միայն օրենքի տառին, այլև […]
08:49 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներն անտեսել են նախագահի ցանկությունը՝ կազմակերպելու հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման հանդեպ Թրամփի հետաքրքրությունը հրապարակայնություն է ստացել այն բանից հետո, երբ նախագահները մարտին հեռախոսային բանակցություններ էին ունեցել, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահն […]
07:46 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարներ G7-ից, որտեղ ինքն ու մյուս պետությունների ղեկավարները պատկերված են բարեկամական մթնոլորտում: Այդպիսի լուսանկարներ հրապարակելու պատճառ է դարձել համացանցում հայտնված մի լուսանկար, որտեղ Թրամփը, թևերը ծալած, նայում է «յոթնյակի» երկրների մյուս առաջնորդներին: Տվյալ լուսանկարի շուրջ քննարկումներ էին ծավալվել առ այն, որ արևմտյան երկրների միջև առկա են […]
07:11 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ հասցեագրված մի շարք գործընկերների: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աշխատակցի հայտարարությանը: Իրանին և ահաբեկչությանը վերաբերող թեմաների քննարկման ժամանակ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ «բոլոր ահաբեկիչները գտնվում են Ֆրանսիայում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թրամփի […]
00:13 16.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որպեսզի ամերիկացիները լսեին իրեն, ինչպես հյուսիսկորեացիներն են լսում Կիմ Չեն Ինին: Այս մասին հայտնել է CNN-ը: «Նա ուժեղ ղեկավար է, ոչ մեկին թույլ չի տալիս մտածել այլ կերպ, քան ինքը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: «Երբ նա խոսում է, ժողովուրդն ուշադրությամբ լսում է: Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ժողովուրդը նույնպես այդպես […]
18:39 15.06.2018
Հյուսիսային Կորեայի հեռուստաընկերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկաավար Կիմ Չեն Ինի հանդիպումը առանձնահատուկ են լուսաբանել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Չգիտես ինչու, հյուսիսկորեական հեռուստաընկերությունը կենտրոնացել էր Դոնալդ Թրամփի կորեական պատվիրակության անդամներից մեկի հետ արված ձեռքսեղմումի սխալի վրա: Ռեպորտաժը կարող եք դիտել հետևյալ հղումով` https://www.bbc.com/russian/media-44462461