10:31 05.06.2018
Singapore Mint կառավարական ընկերությունը հայտարարել է հուշադրամների երեք տեսակի թողարկման մասին, որոնք կնվիրվեն քաղաք-պետությունում հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպմանը: «Առաջիկա պատմական գագաթնաժողովը կարևոր հետք կթողնի Սինգապուրի պատմության մեջ, որը ճանաչված է որպես հարթակ, որտեղ կատարվում են ողջ աշխարհում խաղաղությանն ուղղված կարևոր քայլերը»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում: Ընկերությունում […]
09:06 05.06.2018
Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ դիմել է նրան՝ զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելու խնդրանքով: Դրա դիմաց Հյուսիսային Կորեան հանդես կգա հօգուտ Կորեական թերակղզու միջուկազերծման: Այս մասին հայտնում է Donga Ilbo թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի: Թերթի տեղեկություններով՝ Կիմ Յոն Չհոլը հատկապես առանձնացրել է Վոնսան-Կալմայի առափնյա […]
08:28 05.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի թեման: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը: Թերեզա Մեյը զրույցում հիասթափություն է արտահայտել՝ կապված պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանման հետ: «Վարչապետը հայտարարել է, որ եվրոպական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր […]
07:32 05.06.2018
Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը Սպիտակ տունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Deutsche Welle-ն: Պաշտոնավարման 500 օրերի ընթացքում Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումների թվին են դասվել նաև մի շարք պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների ամրապնդումը, դեսպանատան տեղափոխությունն Իսրայելում, […]
14:15 04.06.2018
ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Սինգապուրում պատրաստվում են վարձակալել ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է The Straits Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հյուսիսկորեական պատվիրակությունը փնտրում է մեքենաներ, որոնց կարգը ցածր չի լինի ԱՄՆ նախագահի մեքենաներից: Այս պահին ընթանում է համապատասխան լիմուզինի որոնումը: Պարբերականի […]
08:04 04.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, որը նշանակված է հունիսի 12-ին, կարող է անցկացվել Սինգապուրի Սենտոսա կղզում: Kyodo գործակալության տվյալներով՝ Սենտոսա կղզում հանդիպման անցկացման առաջարկով հանդես է եկել ամերիկյան կողմը: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել առաջարկին: Սենտոսա կղզին գտնվում է Սինգապուրի հարավային մասում: Այնտեղ տեղակայված են շքեղ հյուրանոցներ, […]
07:30 04.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի ուղեկցի ԱՄՆ նախագահին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ABC News-ը: Նախագահի տիկնոջ ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմի խոսքով՝ Մելանյան ամուսնու կողքին չի լինի նաև Կանադայում անցկացվելիք G7-ի գագաթնաժողովի ժամանակ: Մելանյա Թրամփը հանրությանը չի երևացել մայիսի 10-ից: Մայիսի կեսերին ԱՄՆ առաջին տիկինը երիկամների վիրահատության […]
00:26 03.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ում առևտուր կատարող երկրների նկատմամբ: Նրա կարծիքով՝ միայն այդ կերպ կարելի է հասնել հավասար պայմաններով արդար առևտրի: «Առևտրի ոլորտում պետք է վերջապես ազնվորեն վերաբերվեն ԱՄՆ-ին: Եթե մենք մաքսատուրքեր չգանձենք այլ երկրների ապրանքներից, իսկ նրանք պահանջում են մեզնից 25, 50 կամ նույնիսկ 100 տոկոս, […]
09:36 02.06.2018
Սպիտակ տունը զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությամբ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի: Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպման նախապատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունի ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: Հատուկ այդ նպատակով նա ժամանել է Վաշինգտոն: Նշվում է, որ Թրամփի և Պուտինի […]
23:45 01.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում, հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոն Չհոլի հետ հանդիպումից հետո: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Սպիտակ տուն էր ժամանել՝ Կիմ Չեն Ընի անունից Թրամփին նամակ փոխանցելու համար: ԱՄՆ […]
07:20 01.06.2018
ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Դեն Հելմերը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ներկայացնում է այնպիսի սպառնալիք, ինչպիսին ժամանակին ներկայացրել է «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադենը: Այս մասին գրում է USA Today-ը: «9/11 ահաբեկչությունից հետո ամերիկյան ժողովրդավարության խոշորագույն սպառնալիքն ապրում է Սպիտակ տանը»,-հայտարարել է Հելմերը: Քաղաքական գործիչը հավելել է, որ […]
09:35 31.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան շուուբիզնեսի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտնել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նա մասնավորապես գրել է. «Ես այսօր հրաշալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»: Ավելի վաղ հաղորդվել էր,ո ր Թրամփն ու Քարդաշյանը պետք է հանդիպեն […]
17:29 30.05.2018
Թրամփը նշել է, որ Ադրբեջանի նավթի հարուստ հանքավայրերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությանը:
14:24 26.05.2018
Ռազմածովային ակադեմիայում ելույթի ժամանակ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կհամալրվեն 355 նոր նավերով:
14:05 25.05.2018
Արցախյան հակամարտության բանակցություններում Հայաստանի ներկա գերնպատակը բանակցություններին ներգրավվելն է։ Եվ դա պետք է լինի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը նաև հայտնեց հայկական կողմի դիրքորոշումը ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակի բովանդակությանը, որում Դոնալդ Թրամփը մասնավորապես նշում է. «Հաջորդ ամիսներին մենք կփնտրենք […]
10:00 23.05.2018
Թրամփը նման հայտարարություն է արել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
08:49 21.05.2018
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննում է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը:
13:01 18.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը ոչ մի կապ չունի, այսպես ասած, «Լիբիայի մոդելը» կիրառելու հետ: Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չին Ինը շատ երջանիկ կլինի, եթե համաձայնի իրեն առաջարկվող համաձայնագրին:
16:46 17.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խնդրել է նրան հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարին աջակցելու մտքից:
11:02 15.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե առողջական ինչ վիճակում է կինը վիրահատությունից հետո: Երիկամների վիրահատությունը հաջող է անցել,- ասել է Թրամփը թվիթերյան իր էջում:
16:26 11.05.2018
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին ուղղված նամակների մասին:
08:38 11.05.2018
Հայտնի է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորայի նախագահների հանդիպման օրը: Այդ մասին անձամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում: Նրա խոսքով՝ նա պետք է հանդիպի Կիմ Չեն Ինի հետ խոսելու աշխարհի խաղաղության և անվտանգության մասին: ԱՄՆ նախագահը ասել է, որ այդ հանդիպումը մեծ հաջողություն է համարում:
17:42 09.05.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է ТАСС-ը:
09:12 09.05.2018
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ վերակագնում է Իրանի հանդեպ մինչև 2015թ. գործող տնտեսական պատժամիջոցները: