TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+10.09 oC

Դոնալդ Թրամփ

Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի կոմյունիկեն

09:11 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Պատճառ են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հնչեցված հայտարարությունները: «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն այնքան խոնարհ և նուրբ էր դրսևորում G7-ում մեր հանդիպումների ժամանակ միայն այն բան համար, որպեսզի իմ գնալուց հետո մամուլի ասուլիս տա՝ ասելով, որ «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը […]

̰
Թրամփը G7-ի գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի

01:00 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ բանակցությունների ընթացքում ինքը գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի: «Դա այն է, ինչպես պետք է լինի՝ ոչ մի մաքսատուրք, ոչ մի խոչընդոտ և ոչ մի սուբսիդիա»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին՝ նշելով, թե չգիտի՝ «դա կաշխատի՞, թե՞ ոչ»: ԱՄՆ առաջնորդը հավելել է, […]

̰
Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել

00:51 10.06.2018

Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում: «Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը: Մակրոնն իր հերթին իր և Թրամփի […]

̰
Սինգապուրում «Թրամփին» և «Կիմ Չեն Ինին» դուրս են հրավիրել ռեստորանից

13:37 09.06.2018

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նմանակներին հիմնականում ուրախությամբ են ընդունել, սակայն տեղի ռեստորաններից մեկը հրաժարվել է սպասարկել նրանց:

̰
Պեսկովը հաստատել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպումը Վիեննայում

13:09 09.06.2018

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են, որ Վիեննան կարող է դառնալ իրենց հանդիպման վայր հանդիսացող քաղաքներից մեկը: Այդ հարցը հիշատակվել է նաև Ռուսաստանի լիդերի և Ավստրիայի կանցլերի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ նման հանդիպման անցկացման անհրաժեշտությունը երկու […]

̰
Չինաստանը ձախողել է Պուտինի, Թրամփի, Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը

08:38 09.06.2018

Պուտինի, Թրամփի և Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը Չինաստանում իդեալական արդյունքով չի ավարտվել: Շանհայի խոշոր առևտրային ցուցահանդեսում հյուրերը նկատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների արտասովոր ֆիգուրները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դրանք ուշադրություն են գրավել ղեկավարների արտաքինից ունեցած զգալի տարբերության պատճառով: Մոմե արձանների հեղինակը ձախողել է ճիշտ արտահայտել Թրամփի դիմագծերը, Պուտինի […]

̰
Դոնալդ Թրամփն իր թվիթում նոր երկիր է «հորինել»

07:10 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթում սխալվել է Սոմալի երկրի անունը գրելիս: Գրառումը նվիրված է եղել այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողին: «Իմ մտքերն ու աղոթքները մեր սպանված զինծառայողի ընտանիքի հետ են, և նրա ընկերների, ովքեր վիրավորվել են Սոմալիում: Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն գրելով Somolia: Ի պատասխան՝ օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին […]

̰
Թրամփը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցներն ընդդեմ բելառուսցի պաշտոնյաների

01:00 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 2006 թվականին ընդդեմ Բելառուսի մի շարք քաղաքացիների ու կառավարության անդամների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականի «ոչ ժողովրդավար ընտրություններից» հետո այն անձանց նկատմամբ, ովքեր «խաթարել են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Բացի այդ, պատժամիջոցային ցուցակում […]

̰
Թրամփը որոշել է հետմահու ներում շնորհել Մուհամմեդ Ալիին

00:21 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներել ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին, ով կյանքից հեռացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է NBC-ն: Թրամփի խոսքով՝ ինքն առաջարկություններ է պատրաստում Ալիի գործով: «Ես մտածում եմ Մուհամմեդ Ալիի մասին: Նա այն ժամանակ շատ հանրաճանաչ չի եղել»,- հավելել է նախագահը: Ալին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել […]

̰
Յունկերը պատասխանել է ԵՄ-ին ուղղված Թրամփի քննադատությանը

21:14 08.06.2018

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը չի համարում, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ «անարդար» է վարվում, հաղորդում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է առևտրին, ապա իրավիճակը և դիրքորոշումը շատ պարզ են: Ամերիկայի նախագահը կարծում է, որ Եվրոպան և մյուսներն անարդար են վարվում ԱՄՆ-ի նկատմամբ: Մյուսներն այդ կարծիքին չեն և փաստերի ու  թվերի […]

̰
Տուսկն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին G8 վերադարձնելու առաջարկին

20:17 08.06.2018

Եվրոպայի խորհրդի  նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած կարծիքը, ըստ որի՝  ռուսական կողմը կարող է վերադառնալ G8, հաղորդում է РИА Новости-ն: Ըստ Տուսկի՝ այժմ ավելի կարևոր է համոզել ամերիկացի գործընկերներին, ամրապնդել գոյություն ունեցող ձևաչափը, ոչ թե փնտրել նորը: «Մենք հիմա ունենք հատուկ և միասնական ձևաչափ, որն իր տեսակի մեջ յուրահատուկ է՝ […]

̰
Թրամփը G7-ի շրջանակում հրաժարվել է հանդիպել Մեյի հետ

15:24 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել չեղարկել G7 համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել, քանի որ նրան դուր չի եկել Միացյալ Թագավորության վարչապետի «դաստիարակչական» տոնը: «Առանց նեղանալու, բայց գործնականում նա […]

̰
Մակրոնն սպառնացել Է առանց Թրամփի ստորագրել G7-ի գագաթնաժողովի համաձայնագիրը

11:00 08.06.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները «6 երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է RIA Novosti-ն: Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 8-9-ը, Քվեբեկում: «ԱՄՆ նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, բայց մենք էլ դեմ չենք համաձայնագիրը 6 երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Թերեզա Մեյը կհանդիպի G7-ի բոլոր առաջնորդների հետ, բացի Թրամփից

10:12 08.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա միավորման անդամ երկրների բոլոր առաջնորդների հետ, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Հաղորդվում է, որ, այդուհանդերձ, նրանց միջև տեղի կունենան ոչ պաշտոնական բանակցություններ: Բրիտանական Press Association գործակալության փոխանցմամբ՝ այդ բանակցությունների նպատակն է հանդիպման մասնակից երկրների միջև առևտրային պատերազմի կանխումը: Կանադա ժամանելուն պես Թերեզա Մեյը […]

̰
Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի համար բարձր մաքսատուրքեր սահմանելու մեջ

09:28 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի դեմ չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով միջազգային առևտրին խոչընդոտելու փորձերի մեջ: «Նրանք երկուսով ԱՄՆ-ի դեմ վիթխարի մաքսատուրքեր են սահմանել և ստեղծում են ոչ դրամական խոչընդոտներ: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային ավելցուկը կազմում է 151 մլրդ դոլար, իսկ Կանադան թույլ չի տալիս մեր  ֆերմերներին իր շուկա մտնել»,- […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպումը կանցկացվի Ավստրիայում

09:01 08.06.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ անցկացնել Ավստրիայում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրին: Նշվում է, որ այդ մասին խնդրանքով Պուտինը դիմել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը պատասխանել է համաձայնությամբ: Հանդիպումը կարող է անցկացվել Վիեննայում: Սպիտակ տան մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունն […]

̰
Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ինին հրավիրել ԱՄՆ

01:00 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինին հրավիրել ԱՄՆ, եթե Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը բարեհաջող անցնի: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է ծրագրում Թրամփն ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրո՞ւմ, թե՞ Ֆլորիդա նահանգի […]

̰
Թրամփը մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ

07:53 07.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեռևս մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրյուդոն քննադատել է Թրամփին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ելնելով ազգային անվտանգության […]

̰
Կիմ Չեն Ինը հանդիպում է խնդրել չորեքթաթ. Թրամփի փաստաբան

00:57 07.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպման անցկացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չորեքթաթ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր հանդիպումը չեղարկելու մասին: Այս մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, փոխանցում է The Wall Street Journal-ը: «Կիմ Չեն Ինը չորեքթաթ խնդրել է հանդիպման համար, իսկ դա հենց […]

̰
Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ Թրամփը ներում է շնորհել աֆրոամերիկուհուն

00:14 07.06.2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկրորդ հնարավորություն ընձեռել 63-ամյա աֆրոամերիկուհուն: Վերջինս ցմահ ազատազրկման պատիժն է կրում թմրանյութերի պահման համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է CNN-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Էլիսը կարգապահ բանտարկյալ է եղել: Էլիս Ջոնսոնը ճաղերի հետևում է արդեն 21 տարի: Առաջիկայում նա ազատ […]

̰
Թրամփը մոռացել է God Bless America երգի բառերը

17:14 06.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհարմար դրության մեջ է հայտնվել:

̰
Թրամփի օգնականին հեռացրել են «մահացող Մաքքեյնի» մասին խոսքերի համար

08:17 06.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլի Սադլերին հեռացրել են սենատոր Ջոն  Մաքքեյնի հիվանդության մասին խոսքերի պատճառով: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, փոխանցում է NBC-ն: «Քելլի Սեդլերն այլևս չի  աշխատում նախագահի վարչակազմում»,-ասվում է հաղորդագրությունում: Սկանդալը բռնկվել էր մայիսին՝ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի  պաշտոնում Ջինա Հասփելի նշանակումը քննարկելու ժամանակ: Սենատոր Ջոն Մաքքեյնը համաձայն չի եղել Հասփելի […]

̰
Մակրոնը նմանություն է գտել Թրամփի հետ զրույցների և երշիկի միջև

00:25 06.06.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երշիկեղենը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների հետ՝ ասելով, որ ավելի լավ է չիմանալ դրանց պարունակության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լրագրողները խնդրել էին Մակրոնին մեկնաբանել CNN-ի նյութը, որում նրա վերջին հեռախոսազրույցը Թրամփի հետ անվանվել էր «սարսափելի»: Ֆրանսիայի նախագահը պատասխանել է Գերմանական կայսրության […]

̰
Սպիտակ տունը հայտնել է Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման վայրը

22:30 05.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը տեղի կունենա Սինգապուրի Սենտոսա կղզում: Այս մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև գագաթնաժողովի անցկացման համար վայր կդառնա Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցը»,-գրել է Սանդերսը: Սանդերսը նաև երախտագիտություն […]

̰
Թրամփը շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին և նրա ամուսնուն

13:47 05.06.2018

Միջազգային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպել է ոչ միայն բանտային բարեփոխումների ու թմրանյութերի մաքսանենգության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին և նրա աֆրոամերիկացի ամուսնուն՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Այս […]

̰
Մելանյա Թրամփը վիրահատությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը

11:00 05.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամների վիրահատությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը: Նա հանրության տեսադաշտում չէր եղել մոտ 1 ամիս: Guardian-ի փոխանցմամբ՝ Մելանյա Թրամփը մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար պաշտոնական, սակայն դռնփակ ընդունելությանը: Երեկ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը չի ուղեկցի ԱՄՆ նախագահին  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ […]

̰
Սինգապուրը հուշադրամներ կթողարկի Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման պատվին

10:31 05.06.2018

Singapore Mint կառավարական ընկերությունը հայտարարել է հուշադրամների երեք տեսակի թողարկման մասին, որոնք կնվիրվեն քաղաք-պետությունում հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպմանը: «Առաջիկա պատմական գագաթնաժողովը կարևոր հետք կթողնի Սինգապուրի պատմության մեջ, որը ճանաչված է որպես հարթակ, որտեղ կատարվում են ողջ աշխարհում խաղաղությանն ուղղված կարևոր քայլերը»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում: Ընկերությունում […]

̰
Հյուսիսային Կորեան խնդրել է Թրամփին ներդրումներ անել զբոսաշրջության ոլորտում

09:06 05.06.2018

Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ դիմել է նրան՝ զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելու խնդրանքով: Դրա դիմաց Հյուսիսային Կորեան հանդես կգա հօգուտ Կորեական թերակղզու միջուկազերծման: Այս մասին հայտնում է Donga Ilbo թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի: Թերթի տեղեկություններով՝ Կիմ Յոն Չհոլը հատկապես առանձնացրել է Վոնսան-Կալմայի առափնյա […]

̰
Նոր մաքսատուրքերն արդարացված չեն. Թերեզա Մեյը զրուցել է Թրամփի հետ

08:28 05.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի թեման: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը: Թերեզա Մեյը զրույցում հիասթափություն է արտահայտել՝ կապված պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանման հետ: «Վարչապետը հայտարարել է, որ եվրոպական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր […]

̰
Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումները պաշտոնավարման 500 օրերի ընթացքում

07:32 05.06.2018

Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը Սպիտակ տունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Deutsche Welle-ն: Պաշտոնավարման 500 օրերի ընթացքում Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումների թվին են դասվել նաև մի շարք պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների ամրապնդումը, դեսպանատան տեղափոխությունն Իսրայելում, […]

̰
BACK_TO_TOP