13:28 08.05.2018
Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գաղափարի հեղինակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին նրա անունով կկոչվի Երուսաղեմի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված է լինելու նաև ԱՄՆ դեսպանությունը:
09:49 08.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմի Պուտինին երդմնակալության առիթով: Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, նախագահը «սպասում է այն պահին», երբ հնարավոր կլինի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ ԱՄՆ նախագահի ուղերձում նաև ակնարկ կա վերջին օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցուցարարների ձերբակալությունների մասին:
12:44 05.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասում ներկա է գտնվել ԱՄՆ Ազգային հրաձգային ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը:
16:22 03.05.2018
Հանրապետական կոնգրեսականներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել:
09:57 03.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ֆեյսբուքի միջոցով անձնական տվյալներ հավաքած բրիտանական Cambridge Analytica մասնավոր վերլուծական ընկերությունը փակվում է:
18:32 30.04.2018
Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր միկրոբլոգում իր վրդովմունքն է հայտնել այն բանի վերաբերյալ, թե ինչպես է անցել Սպիտակ տանը իր և լրագրողների հանդիպումը:
16:14 30.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին հանդիպել երկու Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում՝ Խաղաղության տանը:
08:34 28.04.2018
Կողմերը քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, Եվրոպական միության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսավճարները և այլ հարցեր:
15:26 27.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի էջում ողջունել է Հյուսիսային և Հարավային Կորեայի առաջնորդների հանդիպումը:
13:55 26.04.2018
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի բնակչուհի Դոլորես Լեյսը մի ակնթարթում ճանաչում է ստացել համացանցում, և դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ակնհայտ արտաքին նմանությամբ: Դոլորես Լեյսը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ մի լրագրող Իսպանիայի հյուսիս-արևմտյան հատվածում հողագործության թեմայի վերաբերյալ անդրադարձի տակ հրապարակել է Դոլորեսի՝ դաշտում արված լուսանկարը: Լուսանկարը հրապարակելուց հետո հազարավոր օգտատերեր շտապել […]
16:59 25.04.2018
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նա և Մակրոնը «շատ յուրահատուկ» հարաբերություններ ունեն:
08:52 25.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ տեղի ունեցածն անվանելով Մեծ Եղեռն:
16:00 24.04.2018
CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:
09:50 21.04.2018
Հանրապետականները հայտարարել են, որ կուսումնասիրեն դեմոկրատների ենթադրյալ կոռուպցիայի հարցը:
10:20 19.04.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ՀՍ. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ամենայն հավանականությամբ հանդիպելու են Շվեյցարիայում: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը:
15:25 18.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար, այժմ նաև պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն գաղտնի այցելել է Փհենյան և այնտեղ հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ:
15:30 14.04.2018
Դոնալդ Թրամփը առաջին գրառումն է կատարել գիշերվա հարվածից հետո: Դրանում ամսնավորապես գրված է. «Կատարյալ իրականացվա հարված: Շնորհակալություն Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային իրենց իմաստնության և իրենց հրաշալի զինուժերի ուժի համար: Ավելի լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»:
19:15 13.04.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ֆլինը ամերիկյան «The Washington Examiner» պարբերականում «Թուրքիան կարող է ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ մտնել » վերնագրով հոդված է հրապարակել։