TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

ԵԽԽՎ

ԵԽԽՎ նախագահն ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են համագործակցության խորացման հարցեր

20:27 28.03.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և […]

̰
Մայրաքաղաքի սրտում բացվեց «Եվրոպայի հրապարակը»

12:57 28.03.2019

Հյուսիսային պողոտայի միջնամասում այսօր տեղի է ունեցել «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրվելու է ընթացիկ տարում նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանականներ, Երևանի քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ։ «Հայաստանը Եվրոպայի հետ միասին մեծ ճանապարհ է անցել, և սա հայ-եվրոպական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և ԵԽԽՎ նախագահը կարևորել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ երկխոսության շարունակականությունը

19:42 27.03.2019

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների […]

̰
Ժողովրդավարության ամրապնդումը շարունակական ընթացք է. նախագահն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

18:52 27.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նշելով, որ ժողովրդավարության […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ

16:47 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ […]

̰
Դեռ իրականացվում են ցեղասպանություններ. ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:12 27.03.2019

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել […]

̰
Կանանց նկատմամբ բռնությունները կարծրատիպերի ու խտրականության հետևանք են. ԵԽԽՎ նախագահը՝ ՀՀ ԱԺ-ում

13:28 27.03.2019

Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Այսօր նա խորհրդարանում զեկույցով հանդես եկավ: «18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին շատ կարևոր մի փուլ էր ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության ամրապնդման ու շատ այլ ոլորտներում»,- ասաց նա: […]

̰
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումները և հստակ ու զգալի արդյունքների հույս հայտնում

12:14 26.03.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների: Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին […]

̰
ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

17:28 22.03.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են Արթուր Դավթյանի հետ

16:25 15.03.2019

ՀՀ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության և համազեկուցողների միջև հաստատված կայուն շփումների ձևաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաև […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը

00:33 15.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և  Անդրեյ Շիրցելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի Խորհրդի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին

19:43 14.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, […]

̰
ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը

20:10 13.03.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց […]

̰
ԲԴԽ նախագահը ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրման քայլերը

19:06 13.03.2019

Մարտի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատական իշխանության համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, Խորհրդի կողմից նախանշված արդյունավետ արդարադատության երաշխավորման […]

̰
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա

17:17 13.03.2019

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև Երևանում Եվրոպայի հրապարակ ունենալու հարցը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից, Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչվելու է Եվրոպայի հրապարակ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

15:07 13.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիթորինգային գործընթացը […]

̰
ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի ՀՀ հարցերով զեկուցողները ժամանել են Էջմիածին

14:16 13.03.2019

Այսօր՝ մարտի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ հանդիպող կողմերը քննարկել են Հայաստանում ներկայումս առկա մարտահրավերներն ու մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր: «Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցինք ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին և […]

̰
Ձևաչափի փոփոխության մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեսիջն ուղղված էր ՀՀ վարչապետին

12:18 12.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին, որով կոչ էր արվում զերծ մնալ հայտարարություններից, որոնք ուղղված են ձևաչափի փոփոխությանը: «Համանախագահների հայտարարությունները սովորաբար աչքի են ընկնում որոշակի անորոշություններով, դա դիվանագիտական լեքսիկոնի անհրաժեշտությունն ու պարտադրանքն է: Այն մեսիջները, որ ուղղվեցին հայկական ու ադրբեջանական կողմերին, ընդհանուր ավելի շատ որպես […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում

16:28 11.03.2019

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն տարբեր հարցեր:

̰
Գործող կառավարությունը Սահմանադրության խախտմամբ է ձևավորվել. Էդմոն Մարուքյան

13:16 11.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին, ամփոփելով ԱԺ վերջին նստաշրջանի աշխատանքները, նկատեց՝ սա առաջին նստաշրջանն էր, որտեղ կարելի էր հարցեր տալ կառավարությանը: Նա կրկին շեշտեց՝ գործող Կառավարությունը ձևավորվել է սահմանադրության խախտմամբ, այն է՝ 5-օրյա ժամկետում նախագահին չեն ներկայացվել 18 նախարարներ, այլ ներկայացվել է դրա 2/3-ը՝ 12-ը, այսպիսով խախտվել է […]

̰
Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները

11:13 11.03.2019

Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի […]

̰
Ցանկացել ենք ապրել Ադրբեջանից անկախ, և մեզ սկսել են սպանել դրա համար, այս գաղափարը պետք է հասցնել միջազգային հանրությանը. Էլիբեգովա

16:01 01.03.2019

Ինչպե՞ս պետք է Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին իրազեկել միջազգային հանրությանը, արդյո՞ք ընդունելի է «խավիարային դիվանագիտությունը»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցին պատասխանեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Պրակտիկան ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այնքան էլ չի աշխատում Ադրբեջանի դեպքում, առավել ևս այն բոլոր սկանդալներից հետո` ԵԽԽՎ-ի պատգամավորներին, կոնգրեսականներին «էին գնում»: Այսինքն՝ դա բավականին վարկաբեկված […]

̰
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

16:45 08.02.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդարանական հանձնաժողովների միջև աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ […]

̰
Տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու վայր է. Ռուբինյան

18:13 06.02.2019

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այն կարծիքին է, որ տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ Հայաստանի համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու և Հայաստանում ոչ այնքան ժողովրդավարական գործընթացները լղոզելու վայր է: «Բնականաբար, մենք պետք է մշտապես զգոն լինենք հակահայկական նախաձեռնությունները կանխելու համար, բայց նաև պետք է ակտիվ լինենք տարբեր ուղղություններով: Եթե նախկինում ԵԽԽՎ-ն […]

̰
ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար. Ռուբեն Ռուբինյան

17:29 06.02.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: […]

̰
Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ

18:05 25.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ: Այս մասին տեղեկանում ենք Մարուքյանի Facebook-յան էջից: «Այսօր ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների […]

̰
Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ

17:09 25.01.2019

Այսօր նշանակվել եմ ԵԽԽՎ երկու կարևոր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էդմոն Մարուքյանը: «ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի […]

̰
Թուրքիայում վհուկների որս է սկսվել. ԵԽԽՎ-ում Զոհրաբյանի ելույթին պատասխանել են թուրք և ադրբեջանցի պատվիրակները

15:12 25.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ […]

̰
Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ ի պաշտպանություն Գարո Փայլանի

19:36 24.01.2019

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ Այս մասին տեղեկանում ենք Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են և «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում […]

̰
Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

13:26 24.01.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել. «Այսօր առավոտյան ԵԽԽՎ պատվիրակության նոր անդամներով՝ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, հետաքրքիր և օգտակար հանդիպում ունեցանք ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորիե Պասքիեի հետ։ Տիկին Պասքիեն ևս մեկ անգամ շեշտեց խաղաղ, ոչ բռնի […]

̰
BACK_TO_TOP