TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

ԵԽԽՎ

130 քաղբանտարկյալ․ ԵԽԽՎ-ում հրապարակվել է Ադրբեջանի հարցով զեկուցողի նախնական զեկույցը

21:03 23.01.2019

Եվրոպայի խորհրդի` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողը ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է իր նախնական զեկույցը, որում ներառվել են Ադրբեջանում ազատազրկված 130 անձանց անուններ, որոնք ենթադրաբար կարող են լինել քաղբանտարկյալ։ Այս մասին նշվում է ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկում։ Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում մեծ է այն մարդկանց թիվը, որոնց կարելի է ճանաչել քաղբանտարկյալ, […]

̰
ԵԽԽՎ-ում կոռուպցիայի համար պատժվող ադրբեջանցի խորհրդարանականն այժմ նույն կառույցի փոխնախագահն է

17:30 22.01.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձևավորվել է նախագահությունը, և վեհաժողովի 18 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին է հասել ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեիդովին։ Սեիդովն ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավարն է այս կառույցում։ Զարմանալին, սակայն, այն է, որ նույն Սեիդովը նույն ԵԽԽՎ կողմից նախորդ տարի մեղադրվել է կոռուպցիայի համար՝ որպես նույն կառույցի նախագահ եղած ժամանակ կոռուպցիոն գործարքներով հռչակված Պեդրո Ագրամունտի […]

̰
Մեր ելույթներով զրոյացնում ենք ադրբեջանցիների հույսերը. Մարուքյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է Ադրբեջանի պատվիրակության անդամներին

15:54 22.01.2019

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Դրա շուրջ ելույթների համար հերթագրված Ադրբեջանի պատվիրակության անդամները քննադատել են ՀՀ նախկին իշխանություններին և անդրադարձել ԼՂ հակամարտության թեմային: SHANTNEWS.am-ը զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ, ով կոշտ արձագանք է տվել ադրբեջանցիների գնահատականներին: «Ասացի, որ, հաշվի առնելով […]

̰
Ադրբեջանցիները խոսել են ՀՀ նախկին իշխանությունից և ԼՂ հակամարտությունից. Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ից

15:31 22.01.2019

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել […]

̰
Այժմ մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն. Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

12:20 22.01.2019

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և ժողովրդավարական ընտրություններին: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցան ժողովրդավարական՝ միջազգային նորմերին համապատասխան: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան 2018թ. ապրիլյան […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել արձագանքել Ալիևի հայտարարություններին

22:12 21.01.2019

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես ասել է․ «Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս մեկ […]

̰
Կարևոր է, որ ԵԽ և ԵՄ լոկոմոտիվ երկրները քաջալերանքի խոսքերից անցնեն շատ ավելի գործնական քայլերի. Զոհրաբյանի նախատեսվող ելույթը ԵԽԽՎ նիստում

19:00 21.01.2019

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է այս թեմայով ելույթի: Նրա ելույթի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան, և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս […]

̰
ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները հերթագրվել են ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ելույթների համար. Նաիրա Զոհրաբյան

17:58 21.01.2019

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումների արդյունքները: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: «Հայաստանի մասով ներկայացվեց, որ ընտրություններն անցել են ազատ և ժողովրդավարական սկզբունքներով: Իհարկե, որոշ մտահոգություններ […]

̰
ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները շատ դրական գնահատեցին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները. Ռուբեն Ռուբինյան

17:39 21.01.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել նիստի այսօրվա օրակարգից: «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։ Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պաչիերը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ […]

̰
ԵԽԽՎ ղեկավարը ԵՄ անդամներին կոչ է արել կատարել ֆինանսական պարտավորություններրը

16:38 21.01.2019

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը, հայտարարել է, որ Եվրամիության բոլոր անդամ-երկրները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: «Եվրամիությունը չի կարող լինել սպառնալիքի առարկա»,- ասել է Պասկիեն: Նշենք, որ 2014 թվականի ապրիլին ՌԴ-ն զրկվել էր ձայնի իրավունքից և այլ լիազորություններից՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետևանքով: 2015 թվականին ԵԽԽՎ-ն երկու անգամ դիտարկել է Ռուսաստանի […]

̰
ԵԽԽՎ-ն հաստատեց վեհաժողովի նոր անդամների մանդատները

16:15 21.01.2019

Նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ն հաստատել է վեհաժողովի նոր անդամների, այդ թվում՝ ՀՀ պատվիրակության անդամների մանդատները: ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ևս 1 տարով ընտրվեց ներկայիս նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։ Ներկայացվել էր միայն նրա թեկնածությունը: Դեմ արտահայտվողներ չեն եղել։ Վեհաժողովը նստաշրջանի մեկնարկին 1 րոպե լռությամբ հարգել է Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության և Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիցի հիշատակը, որը դանակահարվել […]

̰
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում. դիտորդական առաքելության ամփոփումը ԵԽԽՎ-ում

16:02 21.01.2019

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը։ ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Որպես հիմնական անդամներ՝ պատվիրակության կազմում են նաև Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին […]

̰
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ

11:15 21.01.2019

ԱԺ-ից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Նախատեսվում […]

̰
ԵԽԽՎ-ում կդիտարկեն Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

16:47 19.01.2019

Երկուշաբթի Ստրասբուրգում կմեկնարկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը: Հատկանշական է, որ նիստի հենց առաջին օրը անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում […]

̰
Հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը

16:12 18.01.2019

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի անցկացման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի օրը Ստրասբուրգում պետք է մեկնարկի ԵԽԽՎ նստաշրջանը: Այդ իսկ պատճառով հաստատվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը: Այսպիսով, 8 պատգամավոր է ներգրավված հայկական պատվիրակության կազմում․ 4-ը՝ հիմնական, 4-ը՝ փոխարինողներ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ […]

̰
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հարցը առայժմ չի քննարկվել

14:35 17.01.2019

ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հարցը խորհրդարանական խմբակցությունների կողմից առայժմ չի քննարկվել՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, պարզաբանել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Իգիթյանին վստահվելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխնախագահի պաշտոնը, իսկ պատվիրակությունը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության […]

̰
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է. «Ժամանակ»

10:31 17.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում «Իմ քայլը» դաշինքից լինելու են նաև նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»:

̰
Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որում քննարկվել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը

13:12 13.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցել են Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Քաղաքական գործիչը ներկայացրել է իր ելույթը, ապա խոստացել, որ մնացած […]

̰
Ամեն ինչ կարգին էր՝ չնայած սոցցանցերի միջամտություններին ու չկարգավորված ընտրակարգին. ԵԽԽՎ ներկայացուցիչը՝ ԱԺ ընտրության մասին

17:08 10.12.2018

ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանի բոլոր ընտրությունները 1995 թվականից ի վեր: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասել է ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեն: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են առանց լուրջ խախտումների: «Ամեն ինչ կարգին էր՝ չնայած սոցիալական ցանցերի միջամտություններին ու չկարգավորված ընտրակարգին»,- ասաց նա: Պոսյեի խոսքերով՝ Հայաստանում ընտրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են: Նա վստահեցրել […]

̰
Արցախի շուրջ քննարկումները Մինսկի խմբից այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը. Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԽԽՎ նախագահին

23:55 20.11.2018

Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։ Շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթեց հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն հայտնեց դրանց դիմագրավելու ուղղությամբ […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. փորձել են փակել ատոմակայանը

11:47 15.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]

̰
Լենա Նազարյանը` ԵԽԽՎ-ում ունեցած հանդիպումների արդյունքների մասին

11:21 15.10.2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքները: «Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները: Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա […]

̰
ԵԽԽՎ-ն ՌԴ-ից պահանջել է վերադարձնել Կաչինսկու կործանված ինքնաթիռի բեկորները

09:10 13.10.2018

ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է Լեհաստանի իշխանություններին հանձնել 2010 թվականի ապրիլի 10-ին  Սմոլենսկի մոտակայքում կործանված Տու-154 ինքնաթիռի բեկորները: ԵԽԽՎ-ն  համապատասխան բանաձևն ընդունել է հոկտեմբերի 12-ին: Բանաձևի հեղինակները կոչ են արել ռուսական իշխանություններին ձեռնպահ մնալ վթարի վայրում ցանկացած քայլից, որը կարող է լեհական կողմից դիտվել որպես զոհերի հիշատակը վիրավորող գործողություն: Փաստաթղթում նաև ասվում է, որ աղետի պատճառների մասին ռուսական […]

̰
Պարզաբանում Ստրասբուրգից. «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ». ինչո՞ւ ԵԽԽՎ-ում չճանաչված պետություններին, այդ թվում՝ Արցախին, նման որակում տրվեց

19:50 12.10.2018

«Մոխրագույն» կամ «գորշ տարածքներ» (Grey Zone). գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն այսպես է ձևակերպել այն չճանաչված պետությունները, որտեղ երբևէ չի իրականացվել մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգ: Գերմանացու բանաձևի հիմնական նպատակն էլ չճանաչված պետություններում, այդ թվում՝ Արցախում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումն է։ Ի սկզբանե Շվաբեի փաստաթղթում ձևակերպված էր «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք»: Հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը, սակայն, […]

̰
Արցախը պատրաստ է ԵԽԽՎ զեկույցի հիման վրա ընդունել մարդու իրավունքների հարցերով դիտորդների, բայց դժգոհ է ձևակերպումներից. Դավիթ Բաբայան

17:24 12.10.2018

ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը, որով կազմակերպությունը մտադրություն է հայտնում մարդու իրավունքների թեմաներով մոնիթորինգ իրականացնել նաև չճանաչված պետություններում, ընդհանուր առմամբ ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար, միայն թե ձևակերպումներն անհաջող են այդ զեկույցի մեջ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Ի՞նչ է նշանակում մոխրագույն զոնաներ կամ տարածքներ։ Սա իր մեջ պարունակում է բացասական […]

̰
Ռուսաստանը հունվարին չի վերադառնա ԵԽԽՎ. Թորբյորն Յագլանդ

19:53 11.10.2018

Ռուսաստանը մտադիր չէ հունվարին վերադառնալ ԵԽԽՎ,  հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հինգշաբթի օրը: «Ինձ հաղորդեցին, որ հունվարին Ռուսաստանը չի վերադառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, և նրանք ամբողջ տարվա ընթացքում անդամավճար չեն վճարելու»,- ասել է Թ. Յագլանդը: «Մենք պետք է վերակազմենք բյուջեն, որը հաշվի կառնի այդ փաստը»,- հավելել է դիվանագետը:

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերից բխող բանաձև. Արփինե Հովհաննիսյան

11:00 11.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնությունից, որը վերածվել է ՀՀ շահերից բխող բանաձևի: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և […]

̰
ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն Ադրբեջանը

10:35 11.10.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Տևական, համակարգված ու թիմային […]

̰
ԵԽԽՎ-ում նշում էին, որ հեղափոխությունն ի սկզբանե սահմանադրական ճանապարհով է ընթացել. Էդմոն Մարուքյան

21:52 10.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով օգտատերերին տեղեկացրեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի համար կարևոր իրադարձությունները: Մարուքյանը տեղեկացրեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  մոնիթորինգի հանձնաժողովի համապատասխան ներկայացուցիչների հետ: «Մենք քննարկել ենք ՀՀ-ում ներկա քաղաքական իրավիճակը, դրանից ելքերը: Մի հետաքրքիր […]

̰
Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս չի հաղթահարել քաղաքական ճգնաժամը. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

11:41 09.10.2018

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին»,- ԵԽԽՎ֊ը աշնանային նստաշրջանում իր ելույթի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]

̰
BACK_TO_TOP