13:16 11.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին, ամփոփելով ԱԺ վերջին նստաշրջանի աշխատանքները, նկատեց՝ սա առաջին նստաշրջանն էր, որտեղ կարելի էր հարցեր տալ կառավարությանը: Նա կրկին շեշտեց՝ գործող Կառավարությունը ձևավորվել է սահմանադրության խախտմամբ, այն է՝ 5-օրյա ժամկետում նախագահին չեն ներկայացվել 18 նախարարներ, այլ ներկայացվել է դրա 2/3-ը՝ 12-ը, այսպիսով խախտվել է այն ժամկետը, որում բոլոր թեկնածուները պետք է ներկայացվեն նախագահին:
Մարուքյանը նաև հայտնեց՝ իրենք դիմել էին ԱԺ նախագահին՝ իրենց խմբակցության անունից, պահանջել էին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբ ձևավորի և Սիրիա այց կատարի՝ մեր հումանիտար առաքելությանը այցելելու, տեղում պայմաններն ուսումնասիրելու, նաև, ըստ էության, խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու առումով:
«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ լինի, պետք է ընթացակարգը պահպանվի, խորհրդարանի միջով անցնի, այս անգամ խորհրդարանը շրջանցվել է, գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստ տեղի ունեցավ, մեր առաջարկը մերժվել է, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդարանական վերահսկողության այլ լծակներ ձեռք բերվեն, որը ես չեմ պատկերացնում, խումբը ուղարկված է, հիմա ի՞նչ կարող ենք անել պոստֆակտում, եթե ոչ այցելել»,- ասաց նա:
Մարուքյանը նաև հայտնեց՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելելու են Հայաստան, հանդիպումներ են ունենալու, դրանց մասին հետագայում կզեկուցվի:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...