TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

երթևեկություն

ՀԿԵ-ի աշխատանքը կաթվածահար է եղել. գնացքների երթևեկությունը դադարեցվել է, մեքենավարները հրաժարվում են աշխատել

13:58 08.11.2018

Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ: «Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ […]

̰
Կայարաններում գնացքների երթևեկությունը դադարեցված է. բողոքի ակցիա Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում

12:36 08.11.2018

Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]

̰
Երևանի Եկմալյան փողոցում և հարակից հատվածում երթևեկությունը կփոխվի

14:37 16.10.2018

Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կփոխվի: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

19:16 03.10.2018

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30-ն 2 ժամով արգելվելու է երթևեկությունը: Երթևեկությունը կարգելվի Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի […]

̰
Ֆրանկոֆոնիայի օրերին բանուկ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

14:57 02.10.2018

Ֆրանկոֆոնիայի օրերին քաղաքի ամենաբանուկ փողոցները փակ կլինեն երթևեկության համար: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարվեց ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Քառասուն կետից միաժամանակ շարժվելու են տարբեր երկրների ղեկավարներ: Րոպեներով ու նույնիսկ վայրկյաններով հաշված ժամանակագրություն կա: Պետք է նաև հաշվի առնեք, որ բացման հանդիսավոր արարողությունն ուղիղ եթեր է հեռարձակվելու 300 միլիոնից ավելի հեռուստադիտողների համար: […]

̰
Դիլիջանի թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է

21:13 29.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից: Այս պահին թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։

̰
Սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի. Նորիկ Սարգսյան

15:09 18.09.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ասուլիս` նվիրված Հայաստանի Անկախության 27-ամյակի միջոցառումներին: Ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, որը խոսել է այն մասին, թե որ ճանապարհներն են փակ լինելու Անկախության տոնին: «Ամիրյան փողոցը փակ է լինելու՝ Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյանը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ […]

̰
Վաղը Երևանի մի շարք փողոցներում կարգելվի երթևեկությունն ու ավտոմեքենաների կայանումը

18:50 16.08.2018

Օգոստոսի 17-ին կարգելվի երթևեկությունը և ավտոմեքենաների կայանումը Երևանի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: «Հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը. Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ Նալբանդյան փողոցում՝ Սախարովի […]

̰
Մեքսիկայում բալետի պարուհիները կաթվածահար են արել երթևեկությունը

10:27 29.07.2018

Մեքսիկայում բալետի պարուհիները կաթվածահար են արել ճանապարհային երթևեկությունը՝ պարելով բանուկ փողոցի հետիոտնային անցման վրա։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Շոուն տևել է 58 վայրկյան․ հենց այդքան ժամանակ էլ հատկացված է ճանապարհի այդ հատվածով հետիոտների անցնելու համար։ Վարդագույն և սև հանդերձանքով մի քանի աղջիկներ պարել են 7 տարբեր ստեղծագործություններից (դասականից մինչև ժամանակակից) կազմված երաժշտության […]

̰
Կիևում հորդառատ անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը

11:00 26.07.2018

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հորդառատ անձրևները շարունակվում են։ Դրանք կաթվածահար են արել երթևեկությունը: Կիևի փողոցներն ամբողջովին ողողվել են ջրով՝ անանցանելի դառնալով հետիոտների ու վարորդների համար։ Ուժգին քամու հետևանքով քաղաքում ծառեր են արմատախիլ եղել, վնասվել են էլեկտրալարեր: Վնասվել են բազմաթիվ մեքենաներ ու խանութներ։ Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: https://www.facebook.com/konstantin.volokitin/videos/2009117255767099/

̰
Ահազանգի հետքերով. Աշտարակի խճուղու սկզբնամասում շինարարական աշխատանքները խոչընդոտում են երթևեկությունը

13:34 07.07.2018

Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով Աշտարակի խճուղու սկզբնամաս են ժամանել ոստիկանները՝ ստուգելու տեղում իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունը: Քաղաքացիները դժգոհում էին, որ շինարարության պատճառով այդ հատվածում խցանումներ են: Ահազանգի հետքերով գնացել է նաև SHANTNEWS.am-ի խումբը: Ոստիկաններն արձանագրել են, որ սա խցանում չէ, որովհետև երթևեկության կանգ չկա, պարզապես մեքենաների ընթացքը դանդաղել է: Շինարարություն իրականացնող ընկերության փոխտնօրենը տեղեկացրել է, […]

̰
Էլեկտրագնացքների ցանցում ծնված երեխային 25 տարի անվճար երթևեկություն են նվիրել

21:45 25.06.2018

Փարիզի RER  ցանցի քաղաքային էլեկտրագնացքներից մեկի վագոնում երեխա է ծնվել: Այս մասին հայտնում է «BFM-TV» հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թե՛ մայրը, թե՛ ծննդկանն իրենց լավ են զգում: Հաղորդվում է, որ գնացքների ցանցի ղեկավարությունը շնորհավորել է երեխայի ծնունդն ու որպես նվեր մինչև 25 տարեկան դառնալը ցանցում անվճար երթևեկելու հնարավորություն տրամադրել:

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհին երթևեկությունը սահմանափակված է

13:04 15.06.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը հենապատի փլուզման պատճառով սահմանափակված է երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվական բաժնից քիչ առաջ SHANTNEWS-ին հայտնեցին, որ միջպետական ճանապարհով չեն կարող երթևեկել միայն ծանրաքարշ ավտոմեքենաները, քանի որ հենապատի նոր փլուզման վտանգ կա: Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարը բաց է: Ներկա պահին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ոստիկանության և նախագծողների հետ քննարկում […]

̰
Մաշտոց- Լուսավորիչ փողոցների հատվածում երթևեկությունը կփոխվի 1 ամսով

14:02 19.05.2018

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. մայիսի 19-ից ժամանակավորապես՝ 1 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ

̰
Բաղրամյան պողոտայի երթևեկությունը մասամբ դադարեցվել է

14:15 16.05.2018

Ավելի ուշ ցուցարարներից մի քանիսին ընդունել են վարչապետի նստավայրում և խորհուրդ տվել, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց բողոքները հստակեցնեն ու նամակի տեսքով փոխանցեն իրենց:

̰
Սարյան փողոցի երթևեկությունը 2 օրով կսահմանափակվի

15:23 10.05.2018

Սարյան փողոցի երթևեկությունը մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Մաշտոցից Խանջյան. ցուցարարները շարունակում են կաթվածահար անել մայրաքաղաքի երթևեկությունը

15:42 21.04.2018

SHANTNEWS.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ նրանք ամբողջությամբ կաթվածահար էին արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը:

̰
Երևանի կենտրոնում երթևեկությունը դադարեցված է

08:13 16.04.2018

Րոպեներ առաջ դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը արգելափակեց Մոսկովյան փողոցից Բաղրամյան պողոտա տանող ճանապարհահատվածում: Ակտիվիստների մի մասը մոտեցավ Բաղրամյան փողոցը արգելափակած ոստիկանական պատին: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկանների նկատմամբ բացառիկ հարգանք ցուցաբերել:  Փաշինյանը հայտարարեց, որ փակվել են մի շարք կենտրոնական փողոցներ` այդ թվում` Ամիրյան, Աբովյան փողոցները, ինչպես նաև Արշակունյաց պողոտան: Այս պահին Մաշտոցի պողոտայում երթևեկությունը կանգնած է: […]

̰
Երթևեկության փոփոխություն Հանրապետության փողոցում

13:17 23.03.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

̰
Օրինախախտ հետիոները տուգանվում են 3000-5000 դրամով

10:52 16.03.2018

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել օրինախախտ հետիոտներին:

̰
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի նախկինի պես

16:20 13.03.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

̰
Շիրակում ձյուն է տեղում

09:07 09.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

̰
3000-5000 տուգանք փողոցը չթույլատրված տեղով հատելու համար

10:30 05.03.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում է, թե ինչ պարտականություններ ունի երթևեկության մասնակից հետիոտնը:

̰
Երևան-Գյումրի-Երևան նոր էլեկտրագնացքը երթուղի դուրս կգա մարտի 4-ից

13:37 02.03.2018

Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացք: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:

̰
2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ  ուղղությամբ

12:17 01.03.2018

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, մարտի 3-ից 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:

̰
Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

17:30 28.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

̰
Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծը լրամշակվում է

15:34 28.02.2018

Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։

̰
Երթևեկության փոփոխություն Պուշկինի փողոցում

09:21 21.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:

̰
Վարորդների կարծիքը շարժական արագաչափերի մասին․ SHANTNEWS-ի հարցումը

17:10 16.02.2018

Վարորդների մի մասը գոհ է, մյուս մասը դժգոհ։ Ինչո՞ւ

̰
Երթևեկության փոփոխություն Արամի փողոցում

16:10 16.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 18-ից Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

̰
BACK_TO_TOP