13:58 08.11.2018
Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է:
SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ:
«Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ ասելով, որ նոր աշխատողներն էլ գան և նորմալ գումար ստանան, բայց մեզ ասացին, որ յուրաքանչյուր ամիս 25 տոկոս, անկախ ամեն բանից, պարգևատրում կտան: Այս ամիս, առանց որևէ բացատրության, 25 տոկոսը իջեցվեց 15 տոկոսի»,- նշեց նա:
Հարցին, թե այս ամենը իրավական դաշտում որևէ կերպ ձևակերպվե՞լ է, ակցիայի մասնակիցը պատասխանեց.
«Մեզ ասում են, թե ոմանք թուղթ են ստորագրել, որ երբ ուզեն, վճարեն, իսկ երբ չուզեն, չվճարեն, մենք իրենց ասում ենք, որ եթե ինչ-որ մեկը ստորագրել է այդ թուղթը, ապա նախկին իշխանության ժամանակ իրենց ստիպել, վախեցրել են, քանի որ այն ժամանակ երկաթգծում հնչում էին վախեցնելու, գործից ազատելու սպառնալիքներ: Խնդիրն այն է, որ մենք աշխատել ենք, օրինակ՝ ամսվա 165 ժամի փոխարեն 186 ժամ: Մենք մեր նախատեսված ժամից ավել ենք աշխատել, իսկ մեզ այսօր ասում են՝ որ պլանը չի կատարվել, և գումար չկա»,- տեղեկացրեց նա:
Մեքենավարի խոսքերով՝ մեկ շաբաթ առաջ Երևան դեպոյի մեքենավարների հետ հանդիպմանն ասվել է, որ բեռնատար գնացքների շարժը 16 տոկոսով ավելացել է:
Նշենք, որ գործադուլին մասնակցում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության 3 դեպոների՝ Երևանի, Գյումրիի, Սանահինի բոլոր մեքենավարները:
«Երևան-Բաթում գնացքը չի եկել, 4 գնացք այս պահին Հրազդանում է կանգնած, 2 գնացք՝ Երևանում, Այրումում, և Սադախլոյում գնացքներ կան, որ պետք է գան, բայց չեն գալիս»,- ասաց մեքենավարը:
Վահագն Հարեյանը նշեց, որ մեքենավարները չեն աշխատի, մինչև լիարժեք չվճարվի գումարը:
«Սպասում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարի այցին, բայց մենք ասել ենք՝ եթե աշխատավարձը ստանանք և պակաս եղավ, շարունակելու ենք դադարեցնել աշխատանքը: Մենք անժամկետ չենք աշխատի, թող այդ հարցը լուծեն»,- նշեց նա:
SHANTNEWS.am-ը կապ հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանի հետ, որը հայտնեց, որ ՀԿԵ տնօրենը արդեն մեկնել է Գյումրի:
«Տնօրենն այս պահին մեկնում է Գյումրի, որպեսզի բանակցություններ վարի և մեկ ընդհանուր լուծման գան»,- ասաց նա:
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...