TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Երկրաշարժ

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1407-ի

15:01 03.10.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 1407-ի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն իսկ 519 մարդու են հուղարկավորել: Դեռևս սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդ երկրաշարժ: Շատ չանցած նույն շրջանում գրանցվել  7,5 մագնիտուդ ուժգնությամբ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1200-ի

08:17 01.10.2018

Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ փրկարարներին հաջողվի հասնել ներկայում արգելափակված Դունգալա բնակավայր, որը մոտ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին։ ԵՄ-ն 1․5 մլն եվրո է հատկացրել Ինդոնեզիայում բնության տարերքի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու համար, հայտնում […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով ավելի քան 100 բանտարկյալ փախուստի է դիմել

16:38 30.09.2018

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

11:54 30.09.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]

̰
Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 384-ի

13:00 29.09.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ինդոնեզական պետական մարմիններին: Տուժածների մասին տեղեկությունները դեռ  չեն ճշգրտվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից ու ցունամիից 356 մարդ է տուժել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել:    

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել

11:00 29.09.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Պալու քաղաքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է ցունամի: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով  բազմաթիվ տներ և այլ շինություններ են ավերվել. առնվազն 50  զոհ կա:

̰
Ինդոնեզիայում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

16:51 28.09.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5  մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Պալու քաղաքից  78 կիլոմետր հեռավորության վրա: Հիմնական ցնցումից հետո մի քանի հետցնցում է գրանցվել, որոնցից 2-ի մագնիտուդը կազմել է 5․8: Reuters-ի տվյալներով՝ հայտնի է 1 զոհի և 10 տուժածի […]

̰
Դաստակերտից 3 կմ հյուսիս-արևմուտք թույլ երկրաշարժ է գրանցվել

00:24 18.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ […]

̰
Անթալիայում երկրաշարժ է գրանցվել

13:32 12.09.2018

Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցնցման ուժգնությունն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 5.2 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է այդ երկրի Կումլուջա քաղաքի տարածքում: Զոհերի ու տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: M5.4 #earthquake (#deprem) strikes 109 km S of #Antalya (#Turkey) 5 min ago. Effects reported by eyewitnesses: […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է

11:35 10.09.2018

Ճապոնիայի հյուսիսում երկրաշարժի հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, ևս 660 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան: Վերջինիս խոսքով` փրկարարական գործողությանը մասնակցել են 40 հազար զինծառայողներ, ոստիկաններ, հրշեջներ, աշխատանքների մեջ ներգրավվել են ավելի քան 60 ուղղաթիռներ: Հիշեցնենք` Ճապոնիայի հյուսիսում նախորդ շաբաթ տեղի […]

̰
Երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան վիրավորներ

11:07 09.09.2018

Առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել Չինաստանում տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 30 հազար մարդ, 5000 բնակիչներ տարհանվել են անվտանգ վայրեր։ Վնասվել են 34 դպրոցներ, մի շարք ճանապարհներ ու կամուրջներ։ Այսօր վաղ առավոտյան ցնցումները խուճապի են մատնել Յունան նահանգի բնակիչներին։ Էպիկենտրոնը […]

̰
Հոկայդոյի երկրաշարժից հետո 125 հետցնցում է գրանցվել

18:45 08.09.2018

Ճապոնիայի Հոկայդո կղզում երկրաշարժից հետո՝ երկու օրվա ընթացքում, տեղի է ունեցել 125 հետցնցում: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին, որ երկրաշարժից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, երկրաբանական տարբեր շերտերում հնարավոր են հետցնցումներ: Հիշեցնենք, որ սպտեմբերի 6-ի գիշերը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյում: Ըստ վերջին տվյալների՝ տուժել է ավելի քան 100 մարդ, […]

̰
Չինաստանում 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

17:15 08.09.2018

Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Յունան նահանգում 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը՝ հղում անելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին: Սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են նաև, որ երկրաշարժից հետո գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 50 հետցնցում: Արտակարգ իրավիճակների արձագանքման նահանգային կենտրոնը աղետի […]

̰
Իրանում երկրաշարժ է եղել. կա զոհ

12:46 08.09.2018

Իրանի հարավարևելյան հատվածում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի  հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2-ը տուժել են, տեղեկացնում է korrespondent.net-ը: Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 18-ամյա աղջիկ, իսկ հետցնցումներից 2 մարդ է տուժել: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի

08:40 08.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16-ի. ևս 26 մարդ համարվում է անհետ կորած

11:53 07.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 16, տուժել` 300 մարդ, ևս 26 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հաղորդել է KYODO գործակալությունը։ Ինչպես արդեն հայտնել էինք, երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ, ցնցումները վնաս են հասցրել ճանապարհներին: Ինչպես […]

̰
Երկրաշարժ Ճապոնիայում. զոհերի թիվն ավելացել է

20:03 06.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 9, տուժել` 300 մարդ, ևս 30-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NHK-ն: Մասնավորապես նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ՝ երկրում վնասվել են նաև ճանապարհներ: Ինչպես հաղորդվում է, […]

̰
Երկրաշարժ Ճապոնիայում. կա 2 զոհ, ավելի քան 100 վիրավոր

10:25 06.09.2018

Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]

̰
Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել

20:00 31.08.2018

Ղազախստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Երկրաշարժը տեղի է ունեցել Ալմաթի քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Տուժածների և փլուզումների մասին այժմ տվյալներ չկան:    

̰
Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններից մեկում երկրաշարժը տասնյակ տներ է վնասել

15:49 29.08.2018

Ադրբեջանի հարավում գտնվող, Իրանի հետ սահմանակից և հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում տեղի է ունեցել ոչ մեծ ուժգնության՝ 5 բալանոց երկրաշարժ, որը հարևան բնակավայրերում զգացվել է 3-4 բալանոց ցնցումների տեսքով։ Թեև փոքր ուժգնությանը, երկրաշարժը կարողացել է վնասել թալիշների տները։ 40 տուն տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել այս երկրաշարժի հետևանքով։ Զոհեր չեն եղել։ Ցնցումներից ամենաուժեղը եղել […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում. երկրաշարժը զգացվել է Արցախում և Սյունիքի մարզում

17:54 28.08.2018

Oգոստոսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]

̰
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, տուժածներինը՝ 310-ի

19:44 26.08.2018

Իրանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3-ի։ Ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 310-ի։ Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 2 զոհի և 232 տուժածի մասին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կերմանշահ նահանգում ջրամատակարարումը խափանվել է։ Ութ գյուղեր հոսանքազրկվել են։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի […]

̰
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի․ կա 230-ից ավելի վիրավոր

11:33 26.08.2018

Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների թիվը նույնպես ավելացել է՝ հասնելով 232-ի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Կերմանշահ նահանգի իշխանություններին։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 1 զոհի և 140 վիրավորի մասին։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը […]

̰
Երկրաշարժ Իրանի արևմուտքում․ կա ավելի քան 140 վիրավոր

09:21 26.08.2018

Ավելի քան 140 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից։ Այս մասին հայտնում է Press-TV-ն։ Հաղորդվում է առնվազն 1 զոհի մասին։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է 8․3  կմ […]

̰
ԱՄՆ Օրեգոն նահանգում 6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:09 22.08.2018

6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանից ոչ հեռու, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09։31-ին UTC (Երևանի ժամանակով՝ 13։31-ին): Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Երկրաշարժի հետևանքով Կարակասում երկնաքերը թեքվել է 25 տոկոսով

07:29 22.08.2018

Վենեսուելայում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Կարակասում 200 մետրանոց անավարտ երկնաքերի վերջին 5 հարկերը թեքվել են 25 տոկոսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը։ Նշվում է, որ մոտ 190 մ բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարել էր 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ են ապրել, ինչի պատճառով երկնաքերն անվանվել է «ուղղահայաց […]

̰
Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

07:12 22.08.2018

Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]

̰
Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 10-ի

11:34 20.08.2018

Նվազագույնը 5 մարդ է զոհվել երկրաշարժի նոր ցնցման հետևանքով, որը տեղի է ունեցել ինդոնեզական Լոմբոկ կղզու մերձակայքում: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումները, իսկ գրեթե 12 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝  6,9 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումները առաջացրել են սողանքներ, […]

̰
Թուրքիայում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

07:45 20.08.2018

Թուրքիայի կենտրոնական մասում 4․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Էպիկենտրոնը գտնվել է Անդիրին քաղաքից 23 կմ հարավ և Օսմանիայից 34 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։

̰
Ինդոնեզիայում նոր երկրաշարժի հետևանքով կա առնվազն 2 զոհ

07:23 20.08.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր ուժգին ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Ինչպես հայտնել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն, ավերվել են նաև բազմաթիվ բնակելի տներ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Օգոստոսի 19-ի առավոտյան կղզու արևելքում գրանցվել էր 6․2 մագնիտուդով երկրաշարժ, ավելի ուշ տեղի էր ունեցել ևս մեկը՝ 6․9 […]

̰
BACK_TO_TOP