22:27 20.12.2018
Կամչատկայի ափերի մոտ 7․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի օջախը գտնվում է 85 կիլոմետր խորությամբ: Եվս մեկ ցնցում 7.4 մագնիտուդով տեղի է ունեցել 40 կիլոմետր խորությամբ: Խաղաղօվկիանոսյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ ցունամիի վտանգ կա: Ըստ տեղեկատվության՝ ցունամիի ալիքները կարող են տարածվել Ռուսաստանի ափերի երկայնքով՝ մինչև 300 կիլոմետր շառավղով: […]
11:46 20.12.2018
Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի […]
15:08 18.12.2018
Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]
21:03 16.12.2018
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին։ Ստորգետնյա ցնցումների շարքը գրանցվել է Իբին քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Որոշ բնակավայրերում գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի […]
13:15 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ […]
22:22 07.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]
19:42 07.12.2018
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց բժիշկ Թեյմուրազ Գոգիձեին պարգևատրել է Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով՝աղետից տուժած տասնյակ մարդկանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկ Գոգիձեն Թբիլիսիում վիրահատել է երկրաշարժից տուժած տասնյակ վիրավորների։ Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից, ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած […]
17:26 07.12.2018
Վրաստանը ԽՍՀՄ երկրներից առաջիններից էր, որ ձեռք մեկնեց ավերված Սպիտակին: Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր կամավորներ օգնության էին շտապել ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին: Թբիլիսին ու Վրաստանի այլ քաղաքներ ապաստանեցին աղետից տուժած հայերին: «Sputnik-Georgian»-ի թղթակիցը հանդիպել է Վրաստանից Սպիտակ մեկնած փրկարարներից մեկին, գրառել այդ սարսափելի օրերի մասին վկաներից մեկի հուշերերն ու ներկայացրել դրանք. «Խարխլված աշխարհ. վրացի […]
16:12 07.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ […]
15:52 07.12.2018
Մոսկվայի հայկական եկեղեցու հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել՝ հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետև Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության […]
15:04 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը: Մինչ արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ […]
13:02 07.12.2018
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութ, որն արվել է Սպիտակի երկրաշարժից ժամեր անց: «1988թ. դեկտեմբերի 8, Նյու Յորք։ Բուշ, Ռեյգան Գորբաչով։ Սպիտակի երկրաշարժից ժամեր անց։ Սա պատմական տեսանյութ է։ Գորբաչովը Ռեյգանին և Բուշին ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նա նույնպես րոպեներ առաջ է տեղեկացել։ Տեղեկություններն էլ կամ սխալ են Մոսկվայից փոխանցել, […]
12:36 07.12.2018
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Հեռուստաընկերության թիմը պատրաստել է մոտ 3 րոպեանոց տեսանյութ և հեռարձակել եթերում, նաև տեղադրել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հոլովակում նախ՝ տեղեկացնում են, թե երկրաշարժի դեպքում ինչպես պետք է պաշտպանվել: Այնուհետև պատմում են, թե քանի բալ ուժգնությամբ երկրաշարժն ինչպես է արտահայտվում: 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժերի մասին պատմելիս «НТВ»-ի հոլովակում հիշատակվում […]
11:51 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո […]
11:41 07.12.2018
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հետագայում այն կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է ամբողջական ցիկլի երկրաշարժերին, այսինքն՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Փլատակներից դուրս է բերվել 45 հազար մարդ, 120 հազարը տարհանվել է: Զոհեր շատ […]
07:44 07.12.2018
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, մոտ 20 հազար մարդ վիրավորվեց, 530 հազար մարդ էլ մնաց անօթևան։ Ավերվեցին բնակելի շենքեր, ուսումնական և բուժհաստատություններ։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Աղետի գոտու ողջ մակերեսը կազմել է 10 հազար քառակուսի կմ։ Աղետից հետո […]
15:14 06.12.2018
Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը: Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի […]
11:50 06.12.2018
1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռը սոցիալական նոր ծրագիր է սկսում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ […]
10:41 06.12.2018
Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությունը կսկսվի ժամը 11:00-ին:
15:48 05.12.2018
1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
15:25 05.12.2018
Ֆրանսիական Նոր Կալեդոնիայից ոչ հեռու տեղի է ունեցել 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Օդերևութաբանները կանխատեսել են ցունամիի վտանգ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի օդերևութաբանական կենտրոնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լուայոտե կղզիախմբից հարավ ընկած հատվածում: Վիրավորների, զոհերի կամ ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: Ըստ կանխատեսումների՝ ցունամի կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների […]
17:55 04.12.2018
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
14:19 03.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել […]
21:37 01.12.2018
«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքն այս թեմայով գիտաժողով է անցկացրել: 30 տարում իշխանություններին չհաջողվեց Գյումրիում արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, թեև դրա համար հնարավորություններ կային,համոզված են գիտաժողովի մասնակիցները: Բայց սխալ ու թալանի միտված մասնավորեցումը, պետական աջակցության բացակայությունը, հարկային ծանր բեռը մարզում տնտեսության առաջխաղացումը դարձրին անհնարին: Ըստ ներկաների՝ արտադրական ձեռնարկությունների մասնավորեցումից […]
20:29 01.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]
11:26 01.12.2018
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում մինչև 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Անքորիջ քաղաքի 6 դպրոցների աշակերտներ տարհանվել են: Ավելի ուշ որոշում էր կայացվել նահանգի բոլոր դպրոցները ժամանակավորապես փակելու մասին: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել նահանգի բնակիչներին ու երկրում արտակարգ […]
16:34 29.11.2018
Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին: Այս մասին հայտնում են Աննա […]
12:30 29.11.2018
Արձակագիր Լիլիթ Մկրտչյանը երեկ հայրենի քաղաք Գյումրիում ընթերցողներին է ներկայացրել իր «10 950 օր ժաժք» խորագրով պատմվածքների ժողովածուն: Հենց այդքան օր է մեզ բաժանում 88 թվականի ավերիչ երկրաշարժից: Խորհրդանշական վերնագրով գրքի 88 էջերում ներկայացված են հետերկրաշարժյա ցուրտ ու մութ տարիների կենցաղն ու ապրելակերպը, տնակներում մինչ օրս բնակվող ընտանիքների դժվարությունները: «Գիրքը հետերկրաշարժյա հիշողությունների մասին է, ինձ […]
12:27 27.11.2018
Կիրակի իրանա-իրաքյան սահմանային գոտու արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 780-ի: Ավելի քան 6 հազար ընտանիք անօթևան է մնացել: Իրանական Tansim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժից առավել տուժել են Սարպոլ-է Զահաբի և Քասրե Շիրինին բնակավայրերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Իսկ իրաքյան […]
08:31 26.11.2018
Երեկ երեկոյան իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։ Ամենից շատ տուժել է Իրանի Կերմանշահ նահանգը, որտեղ բնակիչները զգացել են 20 հետցնցում։ Հաղորդվում է Իրաքյան Քրդստանի տարածքում 1 զոհի և 43 վիրավորի մասին։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի […]