TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Երկրաշարժ

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

07:26 15.08.2018

Գիշերը 4․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Իտալիայում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Ապենինյան թերակղզու Ադրիատիկ ափի Կամպոբասո նահանգում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կան վիրավորներ

08:22 13.08.2018

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է 8 վիրավորի մասին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են տեղի իշխանությունները։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ 5 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Յույսի շրջանը։ Ստորգետնյա ցնցումը զգացվել է տեղի ժամանակով 1:44-ին (Երևանի ժամանակով 21:44-ին)։ Սեյսմոլոգները երկրաշարժից հետո գրանցել են տարբեր մագնիտուդներով ավելի քան 120 հետցնցում։ Ստորգետնյա ցնցումների […]

̰
Ինդոնեզիայում կրկին տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

13:10 09.08.2018

Ինդոնեզական Լոմբոկ զբոսաշրջային կղզում կրկին գրանցվել է ուժեղ երկրաշարժ է, որի հետևանքով փլուզվել են բազմաթիվ շինություններ, իսկ մարդիկ խուճապահար վազել են փողոց: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական կայքը: Նշենք, որ ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6.2 մագնիտուդ ուժգնություն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի

20:37 08.08.2018

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի:  Այս մասին հայտնում է տեղի ANTARA գործակալությունը։ Նշվում է, որ տվյալներն ստացվել են այսօր՝ շրջանների ղեկավարի հետ կայացած հանդիպմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Վնասվածքներ է ստացել […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով 50 մարդ մնացել է մզկիթի ավերակների տակ

00:49 08.08.2018

Երկրաշարժի պատճառով Ինդոնեզիայում ավերվել է մզկիթ, ու դրա ավերակների տակ է մնացել 50-ից ավելի մարդ։ Երկրաշարժը երկհարկանի մզկիթը քանդել է այն պահին, երբ մի քանի տասնյակ մարդ նամազ էր անում այնտեղ։ Մզկիթի ավերակների տակից մարդկանց դուրսբերումը կատարվում է մարդկային ուժերով, քանի որ տեխնիկական միջոցներ չկան։ Ինդոնեզիայում երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ 6,6-7 բալ ուժգնությամբ […]

̰
Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի

09:44 06.08.2018

Երեկ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր 82 զոհի մասին։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավորները՝ տարհանվել։ Հաղորդվում է բազմաթիվ շինությունների ավերվելու մասին։ Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումներն զգացվել են նաև հայտնի զբոսաշրջային Բալի կղզում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով կա 30-ից ավելի զոհ

22:30 05.08.2018

Ինդոնեզական Բալի և Լոմբոկ կղզիները ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժը 32 մարդու կյանք է խլել։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մատարամ քաղաքից հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։

̰
Ինդոնեզական Լոմբոկ կղզում 7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:55 05.08.2018

Ինդոնեզական Լոմբոկ կղզում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մատարամ քաղաքից հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Նշվում է, որ Լոմբոկը գտնվում է զբոսաշրջային հանրահայտ Բալի կղզուց ոչ հեռու։  

̰
Ինդոնեզիայում փրկել են երկրաշարժի հետևանքով ծուղակում հայտնված շուրջ 500 լեռնագնացի

17:50 31.07.2018

Ինդոնեզիայի զբոսաշրջային Լոմբոկ կղզում փրկել են ավելի քան 500 լեռնագնացի, ովքեր օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայտնվել էին ծուղակում: Այս մասին հայտնել է BBC-ն: Հիշեցնենք, որ կիրակի՝ հուլիսի 29-ին, Ռինջանի լեռան ստորոտից ոչ հեռու 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ավելի քան 160 մարդ՝ վիրավորվել: Վնասվել […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում․ կան զոհեր, ավերածություններ

09:17 29.07.2018

Առնվազն 10 մարդ է զոհվել հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել անցած գիշեր Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին,  փրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։ 6․4 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է 3 մլն բնակչությամբ կղզին։ Երկրաշարժի օջախը գտնվել է գործող հրաբխի մոտ՝ 7 կմ խորության վրա։Աղետների հետևանքների վերացման […]

̰
Իրանում մեկ օրում 4-րդ երկրաշարժն է գրանցվել

08:14 23.07.2018

Իրանի հարավարևելյան Կերման նահանգում 5․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն դարձել է 1 օրում Իրանում գրանցված 4-րդ ստորգետնյա ցնցումը։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 01։09-ին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Վերջին […]

̰
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 150-ին

23:02 22.07.2018

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 146 տուժած:

̰
Իրանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 130 մարդ

20:50 22.07.2018

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է նահանգապետ Հուշանգա Բաջանդան, փոխանցում է TASS գործակալությունը։ Տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք՝ 10 կմ խորոության վրա։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ 26 մարդ է տուժել […]

̰
Իրանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով 26 մարդ է տուժել

17:27 22.07.2018

26 մարդ է տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Տեղի բնակիչները տները վնասվել են։ Արտակարգ իրավիճակների հարցերով ծառայության ղեկավարը հայտնել է, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ։ Դա եղել է 1 օրում երրորդ երկրաշարժը։ Առաջինը՝ 4․7 մագիտուդով, գրանցվել էր տեղի ժամանակով 9․34-ին, […]

̰
Երկրաշարժ Իրանի տարածքում

15:09 22.07.2018

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

̰
Երկրաշարժ Իրանի տարածքում

11:19 17.07.2018

Իրանի տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է RT-ն, տեղեկացնում է Ղազախստանի երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Տվյալների ազգային կենտրոնը: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի ափերին ևս երկրաշարժ է եղել՝ 6,2 մագնիտուդով։

̰
Գյումրին ու երկրաշարժի հետևանքները աղետից հետո ծնվածների աչքերով

17:39 14.07.2018

Այսօր «Շիրակ» կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ Սամվել Գալստյանի ու նրա երեք աշակերտների ցուցահանդես-վաճառքը։ Ստեղծագործող երեխաներն ու նրանց ուսուցիչն ապրում են Գյումրիի ծայրամասային թաղամասի՝ Սավոյան փողոցի տնակներում, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաները նկարում են իրենց շրջապատող միջավայրը՝ 30 տարի չվերանորոգվող փողոցը, տնակային կյանքը: Գեղանկարչական աշխատանքներում 13-14 տարեկան տղաների պատկերած տնակային պատկերները երբեմն զուգակցվում են […]

̰
Հայսատանում 3 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել

16:48 09.07.2018

Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին երկրաշարժ է գրանցվել  հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով: ԱԻՆ-ից հայտնում են որ այն գրանցվել է Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորությամբ, ուգնությունը՝  2.4 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

̰
Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

19:42 07.07.2018

Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի ափամերձ շրջանում, հաղորդում է  РИА Новости-ին: Ցունամիի վտանգ չկա, երկրաշարժի օջախը ավելի քան 50 կիլոմետր խորության վրա: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 15 պրեֆեկտուրայում, ամենաուժեղը զգացվել է Տիբայում՝ 5 բալ, իսկ Տոկիոյում՝ 3: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

̰
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

12:37 29.06.2018

Վրաստանի Քութաիս քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները  Թբիլիսիի ժամանակով գրանցվել են ժամը 9:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից: Տուժածների և ավերածությունների մասին չկան տվյալներ: Երկրաշարժի հետևանքները զգացվել են նաև Թբիլիսիում:

̰
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Արցախում

09:12 27.06.2018

Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ […]

̰
Հավայան կղզիներում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

17:44 26.06.2018

Հավայի նահանգի Կիլաուեա հրաբխի՝ 5 օր անընդմեջ շարունակվող ժայթքման հետևանքով 5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ երեկոյան ժամը 17:03-ի սահմաններում: Լեռան գագաթից ժայթքած մոխիրը բարձրացել է մոտ 2000 ոտնաչափ (ավելի քան կես կմ): Հաղորդվում է, որ անցած շաբաթվա ընթացքում այստեղ ավելի քան 4000 թեթև երկրաշարժ է […]

̰
5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Հունաստանի հարավարևմուտքում գտնվող Պելոպոնես թերակղզին

11:30 25.06.2018

5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Հունաստանի հարավարևմուտքում գտնվող Պելոպոնես թերակղզին: Հետցնցումները եղել են 3.3 մագնիտուդ հզորությամբ, հաղորդում է Հունաստանի երկրաբանական ինստիտուտը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 30.4 կմ խորության վրա: Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:  

̰
Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 358-ի

22:08 18.06.2018

Ճապոնիայի արևմուտքում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով ավիացիայի և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը խաթարվել է: Երկրաշարժից հետո 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց՝ մահացած վիճակում։ Այս մասին  հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ 3 dead, dozens injured by earthquake in western Japan https://t.co/mUCDzf1X2O pic.twitter.com/A4B5U2zhO7 — Ottawa Sun (@ottawasuncom) June 18, 2018 Ինչպես […]

̰
Մեքսիկայում հավաքականի գոլից հետո երկրաշարժ է գրանցվել

14:55 18.06.2018

Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Մեքսիկայի հավաքականը հաղթել է Գերմանիայի թիմին: «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղում հյուսիսամերիկացիները առավելության են հասել 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել ացտեկների ծագող աստղ Իրվին Լոսանոն: Խփած գնդակից հետո Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում փոքր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրաշարժերի մոնիթորինգների ծառայությամբ զբաղվող SIMMSA ընկերությունը: […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է

09:25 18.06.2018

Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 200-ը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 4 պրեֆեկտուրաների բնակիչներ։ Հաստատվում է, որ  3 հոգի մահացել են։ Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի և մոտ 1 տասնյակ վիրավորների մասին։ Հիշեցնենք՝ այսօր 6,1 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Ճապոնիայի արևմուտքը։ […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով երեխա է զոհվել. կան վիրավորներ

08:05 18.06.2018

Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է NHK հեռուստաալիքը: Հզոր ցնցման հետևանքով 9-ամյա աղջիկ է զոհվել: Նշվում է, որ նրա մոտ տեղի է ունեցել շնչառության և սրտի կանգ: Աղջիկը մնացել է Տակացուկի քաղաքի դպրոցի փլատակների տակ: Եվս 2 մարդ հիվանդանոց է տեղափոխվել առանց կյանքի նշանների: […]

̰
Սպիտակից 17 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

21:33 07.06.2018

Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում է […]

̰
ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

23:36 06.06.2018

Հունիսի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և […]

̰
Սպիտակից հյուսիս-արևելք 6 բալանոց երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում. ԱԻՆ

21:24 06.06.2018

Հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ […]

̰
BACK_TO_TOP