14:55 27.12.2017
1 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել այս գիշեր Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
11:28 26.12.2017
Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին վերացված չեն: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը և հսկայական ազդեցություն գործեց շրջակա միջավայրի վրա: Թերևս այս հանգամանքն է, որ ստիպում է ճապոնացի գիտնականներին և խոշոր ընկերություններին աղետների հետևանքների կանխարգելման նոր տեխնոլոգիաներ մշակել:
«Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ընդամենը 11.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Ֆուկուսիմա 2» ԱԷԿ-ը: 2011 թվականի երկրաշարժին դրա բոլոր էներգաբլոկները հնարավոր եղավ ժամանակին կոնսերվացնել, իսկ հովացման համակարգը վերականգնվեց շատ շուտ: Դրա արդյունքում էլ մասնագետները կարողացան ռեակտորների ջերմությունը պահել անհրաժեշտ մակարդակի վրա: 2011 թվականի վերջերին արտակարգ իրավիճակը այդ ատոմակայանից հանվեց, թեև մինչ օրս ռեակտորներից մեկի վնասվածության ծավալների վերաբերյալ ճապոնացի մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք պնդում են, որ ռադիոակտիվ նյութերի հետքեր մինչև հիմա կարող են պահպանված լինել: Մարդկանց միջոցով դա պարզել անհնար է, քանի որ էներգաբլոկին մոտենալ արգելվում է: Եվ ահա խնդրի լուծումը գտել են հայտնի «Տոշիբա» ընկերության և միջուկային օբյեկտների շահագործման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանք ստեղծել են հատուկ ռոբոտ, որը նման է մետաղական օձի և ունի 13 մետր երկարություն: Հեռադիտակ-խողովակը ծայրին միացված տեսախցիկով կարող է մուտք գործել ռեակտորի հերմետիկ փակ հատված ու տեղաշարժվել այնտեղ հեռակառավարման միջոցով: Այս եղանակով «Ֆուկուսիմա 2»-ի թիվ 3 ռեակտորի հետազոտումը կսկսվի հաջորդ տարի: Իսկ 2023 թվականին նախատեսված է բարձրռադիոակտիվ վառելիքի դուրսբերումը թիվ 1 և 2 ռեակտորների հովացման ավազաններ:
09:29 21.12.2017
Իրանում երեկ ժամը 23:27-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս, Մալարդ քաղաքի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների մեկ մարդ է տուժել: Ցնցումները զգացվել են նաև Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ: […]
11:07 16.12.2017
Ափամերձ շրջանների բնակիչները, վախենալով ցունամիից, խուճապահար սկսել են հեռանալ, և տրանսպորտային միջոցների մեծ քանակության պատճառով խցանումներ են առաջացել: Բնակիչները տուն են վերադարձել միայն հաջորդ օրը, երբ իշխանությունները նրանց հավաստիացրել են, որ վտանգ չկա:
13:48 13.12.2017
Իրանի արևելքում՝ Քերման նահանգում, նոր երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով 58 մարդ է տուժել:
12:57 12.12.2017
Այսօր, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
19:00 08.12.2017
«Շանթ հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը պատրաստել է, որում ներկայացնում է 1988 թվականի երկրարշարժի հետ կապված հայտնի է եւ անհայտ փաստերը:
17:01 07.12.2017
Մասնագետները տարակարծիք են այն հարցում, թե որքան զոհ կունենաք, եթե հանրապետությայն տարածքում Սպիտակի երկարաշարժի ուժգնությամբ ցնցումներ գրանցվեն: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի հաշվարկներով ամենավտանգավոր օջախում ամենաուժգին երկարաշարժի դեպքումի զոհերի կարող է լինել 100 հազարի մոտ:
«Մենք ունենք տարբեր երկրաշարժային օջախներ: Ամենավտանգավորը օջախը Արարատի օջախն է, որն ավելի վտանգավոր է, քանի Գառնիի օջախը: Եվ այդ վտանգավոր օջախում ամենաուժգին երկրաշարժի դեպքում, որն ի դեպ քիչ հավանական է, գիշերային ժամերին կարող է լինել 110 հազար զոհ », -ասել է Գուրգեն Նամալյանը:
Զոհերի շատ ավելի մեծ թվի մասին է խոսում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
«Էս շինարարության որակը, որ ես եմ տեսնում, ցավալիորեն իրականությանը շատ մոտիկ է 250 հազար զոհը», ասել է ճարտարապետը:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի խոսքերով, ի տարբերություն 1988-ի, հիմա մեծ է նաև տուժածների փրկելու հավանականությունը:
16:40 07.12.2017
Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Եվ յոթերորդ օրը …» ֆիլմը ներկայացնում է երկրաշարժից ավերված գյուղի մարդկանց ճակատագրերը, որոնք մոռացվել էին փրկարարների կողմից։ Աղետը ներկայանում է փլատակների տակ մնացած թոռանը փրկել փորձող մեծահասակ մարդու ջանքերով ու ներաշխարհով։
14:39 07.12.2017
Առավոտյան ժամը 10-ից հոգեհանգստի պատարագ է հնչել Գյումրիի Սուրբ Աստվածածին ՝ Յոթվերք եկեղեցում։ Պատարագին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչները, բազմաթիվ գյումրեցիներ՝ ովքեր վերապրել են աղետը, նաև երիտասարդներ, ովքեր, սակայն մինչ օրս տեսնում են ավերիչ երկրաշարժի հետքերը:
13:58 07.12.2017
Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի շրջանակում ասյօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: Պետրոսյանից լրագրողները հետաքրվել են, թե ինչ վիճակում է հիմա ՀՀ ընդերքն ու ինչ են արձանագրում սալերի տեղաշարժն արձանագրող սարաքավորումները, ինչքանով է մեծ 1988 թվականի երկրաշարժի կրկնությունը:
13:48 07.12.2017
Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանի խոսքով՝ նորություն չէ, որ Երևանը 7-8 բալ ուժգնությամբ կառուցված քաղաք է, և եթե լինի 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ, վնասներ կլինեն:
11:48 07.12.2017
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հերքել է ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որ ձմռանը օդի բարձր ջերմաստիճանը երկրաշարժի նախանշան չէ:
11:42 07.12.2017
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։
15:39 01.12.2017
РИА Новости-ին, հղում անելով Mehr գործակալությունը, հաղորդում է, որ Իրանում այսօր տեղի ունեցած երկրաշարժից առնվազն 50 մարդ է տուժել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրարշարժ է տեղի ունեցել ԻԻՀ հարավ-արևելքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը, ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, կազմել է 5.9 մագնիտուդ:Հայտնի է նաև, որ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումների թիվը հասել է 40-ի: Ինչպես փոխանցում են […]
09:55 01.12.2017
РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին, տեղեկացնում է, որ կրկին երկրաշարժ է գրանցվել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս անգամ ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Որոշ աղբյուրներ հաղորդում են 6.1 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Երկրաշարժի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ […]
17:16 24.11.2017
Իրանի արևմուտքում՝ Լոռեստանի նահանգում, 4.3 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ առնվազն 36 մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է Tasnim գործակալությունը՝ երկրաշարժի կենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին էլ Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ: Աղետի զոհերի թիվը գերազանցել է 440-ը:
12:45 18.11.2017
Ըստ ուսումնասիրությունների, այս երևույթները կարելի է վերացնել մեծ ճշտությամբ հայտնաբերելով դրանց առաջացման պատճառները,որը հնարավոր է,բայց դրա համար պետք են ներդրումներ,մեծ գումարներ և օգտվել գիտության վերջին նորարարություններից:», -գրված է Ակավերդյանի ֆեյսբուքյան էջում:
17:38 17.11.2017
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:
09:18 15.11.2017
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է գտնել երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման բոլոր պատասխանատուներին: Երկրաշարժից ամենաշատը տուժած Սարփոլ-ե Զահաբ քաղաք այցի ժամանակ նա նշել է, որ պետության կողմից կառուցված շենքերը փլուզվել են, մինչդեռ մասնավոր ընկերությունների կառուցած շենքերը կանգուն են մնացել: Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր շենքերի կառուցման ժամանակ չեն պահպանել […]
20:12 14.11.2017
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Իրանի արևմտյան մասում գտնվող Քերմանշահ նահանգ, որտեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է նվազագույնը 432 մարդ և 7817-ը վիրավորվել է, հայտնում է իրանական İRNA գործակալությունը:
08:47 14.11.2017
Իրանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 445–ի: Այդ մասին հաղորդում են իրանական պաշտոնական աղբյուրները: Ավելի քան 7000 մարդ տուժել է: Կարմիր Մահիկի կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 70 հզ մարդ անօթևան է մնացել: Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել կիրակի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին, որից ավելի շատ տուժել էր իրանական Քերմանշահ քաղաքը: Հզոր երկրաշարժին հետևել էր 14 հետցնցում:
19:49 13.11.2017
Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: