TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+26.09 oC

Երևան

Արսեն Թորոսյանն այցելել է Երևանում օրեր առաջ լույս աշխարհ եկած եռյակին

12:08 16.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, որտեղ առաջ եռյակ էր ծնվել` երկու աղջիկ և մեկ տղա: Արսեն Թորոսյանն իր այցից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Նարեն, Նարինեն ու Նարեկը իրենց լավ են զգում»:  

̰
Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Ժամանակավորապես դադարեցվել է

10:18 16.05.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ […]

̰
Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

09:51 16.05.2019

Մայիսի 15-ին` ժամը 22:53-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում, առկա է գազի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:39 16.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքերը, Տերյան փ. 50, […]

̰
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ընդլայնել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները

13:13 15.05.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է նաև վարչական շրջանների ղեկավարների իրավասությունների բարձրացման հարցին, նշել է, որ պատրաստվում են առավել լայն արտոնություններ տալ նրանց: «Ինչ փոփոխություն է կատարվելու, բարձրացնում ենք վարչական շրջանների ղեկավարների իրավասությունը, նրանք իրավասու կլինեն փոխել գործառույթները՝ պատասխանատու կլինեն ավտոտնակների վարձակալության, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Հիմա մենք ենք […]

̰
Երևանի «Փյունիկ»-ի երկու ֆուտբոլիստ կմիանան Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկին

13:00 15.05.2019

Ռուս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը Sport24-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանի «Փյունիկ»-ի նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Ուսմանն ու կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն կտեղափոխվեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբով»: Երկուսն էլ օգնել են «Փյունիկ»-ին գործնականում նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները: Թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թե՛ Տալալայևը, ում շնորհիվ այս […]

̰
Երևանի գլխավոր ճարտարապետը խոսել է մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման մասին

11:52 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ մայրաքաղաքում փորձ է արվում կյանքի կոչել գլոբալ ծրագրերը, ինչպես մետրոպոլիտենի նոր կայարանների, այնպես էլ ճոպանուղու կառուցումը: «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նման ծրագրերն իրականացվեն ոչ բյուջետային միջոցներով, սակայն մենք կփորձենք դա անել»,- ասել է Մեսչյանը՝ շեշտելով, որ հիմա տարբեր մասնագետների հետ ակտիվ այդ ուղղությամբ աշխատում […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 2 մարզում

09:59 15.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1/1, 15 շենքերը, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Արմավիրի ու Կոտայքի մարզերում

08:57 15.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև մայիսի 17-ի ժամը 10։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ.Զոհրապ, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղով փողոցներ, Խ.Խաչատրյան, […]

̰
Ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում․ հանդիպակաց դուրս եկած վարորդները տուգանվել են

21:40 14.05.2019

Մայիսի 13-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հսկողություն են իրականացրել մայրաքաղաքի այն փողոցներում, որտեղ վաղ առավոտյան մեքենաների կուտակումներ են լինում և երթևեկությունը հապաղում է: Ոստիկանները հսկողության ընթացքում նկատել են մի շարք կոպիտ խախտումներ: Ճանապարհային ոստիկանության ծառայողները բոլոր օրինախախտներին կանգնեցրել են ու ենթարկել վարչական պատասխանատվության: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախի ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով գալիս է Երևան

10:58 14.05.2019

Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երևանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

̰
Միջադեպ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում

10:47 14.05.2019

Մայիսի 13-ին` ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 14:20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:49 14.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-12:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 30/1 շենքը, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 22 շենքը, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:00 Բաղրամյան պող. 56 շենքի 3-րդ մուտքը, Վ. […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

09:12 14.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 14-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Լեո փողոցի,  Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Երևանի քաղաքապետարանը «հետ չի կանգնում» աշխատավարձերի բարձրացման ծրագրից. փոխքաղաքապետ

21:10 13.05.2019

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու նախորդ՝ արտահերթ նիստի ժամանակ, նիստի օրակարգից հանվեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման հարցը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է այդ մասին՝ ասելով, որ իրենք չեն հրաժարվել ծրագրից. «Աշխատավարձի բարձրացումը շատ օրինաչափ եմ համարում և անխուսափելի, եթե մենք ուզում ենք ունենալ նոր գործառույթներ, նոր մարտահրավերներին դիմակայելու մարդկային ռեսուրս: […]

̰
Քանի՞ մարդու մահվան պատճառ են դարձել երևանյան վերելակները

18:46 13.05.2019

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիր է գրվում, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը: SHATNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե ինչ վիճակագրություն կա վերելակների դեպքերի վերաբերյալ: «Վերելակի օգտագործման միջին թույլատրելի ժամկետը 25 տարին է: Մեր քաղաքում եղած վերելակների շուրջ 90 տոկոսն արդեն […]

̰
Ինչ ժամանակահատվածում կփոխվեն Երևանի բազմաբնակարանների վերելակները

17:10 13.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն, այսօր անդրադառնալով Երևանի բազմաբնակարաններում նոր վերելակներ տեղադրելու ծրագրին, խոսել է նաև այն մասին, թե ինչ ժամկետներում է ծրագիրն իրականացվելու. «Նախանշվում է շուրջ 3600 վերելակների փոխարինում: Մեկ վերելակի փոխարինումը տևում է 35-40 օր: Եթե մրցույթում հաղթող ընկերությունը 50-ից մինչև 80 բրիգադ կարողանա ապահովել, այսինքն` առավելագույն ծանրաբեռնվածությամբ աշխատեն, իրականացնեն, վերելակների ապամոնտաժումն ու մոնտաժումը, […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:30 13.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-12:00 Մարգարյան 1-ին նրբ. 2 շենքը, 10:30-12:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 6-րդ մուտքը, 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բյուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նոր-Նորքի […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

08:45 13.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի հետ կապված պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]

̰
Երևանից մեկնած միկրոավտոբուսը Ստավրոպոլում կողաշրջվել է․ կան տուժածներ

15:35 12.05.2019

Երևանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդի – Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրին կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է rusarmninfo.ru-ն՝ հղում անելով երկրամասի ԱԻՆ լրատվական կենտրոնին։ Nissan Elgrand-ի վթարը տեղի է ունեցել անիվներից մեկի վնասման հետևանքով։ Մեքենայում եղել է 8 մարդ։ Հաղորդվում է 3 տուժածի մասին։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

̰
Երևանի Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը

20:11 11.05.2019

Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Մյասնիկյան պողոտայում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, մահվան ելքով վրաերթից հետո հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

10:49 11.05.2019

Մայիսի 10-ին՝ ժամը 20:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ.Թ., ծնված […]

̰
Երևանի «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

09:46 11.05.2019

Մարտի 11-ին՝ ժամը 03:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել «Kia Rio» (վարորդ՝ Հ.Վ.) և «Mercedes S221» մակնիշների (վարորդ՝ Վ.Հ.) ավտոմեքենաները: Փրկարարները […]

̰
Մայիսի 15-ին Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը. Սուրենյան

13:00 10.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 15-ին շոգ է լինելու: «Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում, կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»,- գրել է Սուրենյանը:

̰
Վարչապետը՝ Երևանի 2800-ամյակի այգում

10:34 10.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտը հեծանվով սկսելուց հետո, օրը շարունակել է Երևանի 2800-ամյակի այգում: Վարչապետը ծանոթանում է կատարված աշխատանքին, այգում տեղադրված նոր շատրվաններին, փորձարկում նստարաններն ու տեղեկանում, թե ինչ տեսք կունենա այգին երեկոյան: Վարչապետը ջուր է խմել ցայտաղբյուրներից ու սելֆի արել իրեն սպասող փոքրիկի հետ:

̰
Ինչո՞ւ Երևանի համար կառուցված «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվեց Գյումրիում և ո՞վ է պատկերված

19:30 09.05.2019

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման  հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ: Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: […]

̰
Գործարկվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված

18:25 09.05.2019

Ստեղծվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված: Transport for Armenia ֆեյսբուքյան էջն առաջարկում է փորձել այն, նաև տեղեկացնում է, որ առայժմ այն ներբեռնման համար հասանելի չէ և որոշ ճշտումների կարիք ունի: Հավելվածը հասանելի է հետևյալ հղումով: Հեղինակները մանրամասնում են. «Փորձնական տարբերակում կգտնեք ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի երթուղիները: Ընտրեք կանգառը, որտեղից սկսելու եք ուղևորությունը և […]

̰
Ե՞րբ կբացվեն Երևանի փակ փողոցները

14:10 09.05.2019

Երևանում ժամեր անց՝ տոնական միջոցառումների ավարտի հետ, կբացվեն փակ փողոցները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:

̰
Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

12:06 22.04.2019

Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում, այսօրվա հետ համեմատած, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օր օրի տաքանալով 2-3 աստիճանով` արդեն ապրիլի […]

̰
Տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտվել է. ծրագրի իրագործման հստակ ժամկետ չի նշվում

16:44 15.02.2019

Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրության արդյունքները Մեծ Բրիտանիայից օրեր առաջ են ստացվել: Հիմա քաղաքապետարանի աշխատակազմն ուսումնասիրում է վերջնական արդյունքները: Ծրագիրը պահանջում է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որն, ըստ քաղաքապետի, միայն քաղաքապետարանի միջոցներով հնարավոր չէ լուծել: […]

̰
BACK_TO_TOP