22:39 22.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ «Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ […]
14:42 22.05.2019
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով՝ որպես մրցույթ-փառատոն: Այս մասին այսօր «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի ներկայացուցիչներն ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, ինչպես նաև պատմել են գեղեցկության մրցույթի շրջանակներում սպասվող իրադարձությունների ու միջոցառումների մասին: «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշեց, […]
14:23 22.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մասնավորապես․ խմբակցությունների կողմից տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքի վերադարձը, խմբակցությունների՝ քաղաքապետի գործակարգավարական նիստերին մասնակցելու իրավունքի ամրագրումը, ավագանու նիստերի օրակարգի […]
13:46 22.05.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ «Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեքին» վճարվելիք գումարից»,- տեղեկացրել է Հակոբ Կարապետյանը:
12:15 22.05.2019
Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում, հնչելու են նրա ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք` 1922թ. մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
10:26 22.05.2019
Մայիսի 22-ին` ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ.) շրջվել է: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Հ.Մ.-ն հոսպիտալացվել […]
09:45 22.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Էջմիածնի հին խճուղու 40-107 սեփական տները, Թաիրովի փ. 1-20 սեփական տները, Թաիրովի փ. 46, 46/81 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. […]
00:22 22.05.2019
Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ […]
19:19 21.05.2019
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: «Երևանի Մոսկովյան անցուղի 5 հասցեի հարակից տարածքում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: Տնտեսվարողը ներկայացրել է տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու թերի փաստաթղթեր և, առանց թույլտվություն ստանալու, սկսել աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական […]
15:37 21.05.2019
Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ` բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոսը վնասվել է, ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է եռման ջրից։
10:03 21.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354, 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էջմիածնի հին խճուղու 40-107 […]
20:38 20.05.2019
Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին […]
17:52 20.05.2019
«Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է 4 լեգիոներների պայմանագրերը: Երևանյան ակումբից հեռացել են Էնտոնի Տրայկոսկին, Սիմ Վունսուբին, Աբուբակար Գասաման և Հոսին Լագուն: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Արարատ»-ը վաստակած 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
17:13 20.05.2019
Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում: «Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ […]
13:12 20.05.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը՝ Երևանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել Է Խորհրդաժողովի խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,- ասել Է Պետդումայի խոսնակ, […]
10:00 20.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354, 148-396 սեփական […]
13:30 19.05.2019
Մայիսի 19-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Թ.Մ.-ին (ծնված 1968 թ.) դուրս են բերել վերելակից:
10:32 19.05.2019
Մայիսի 19-ին` ժամը 00:28-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի […]
20:54 18.05.2019
Չնայած այն մտադրությանը, որ ԲՆ-ն որոշել է այս տարի թույլատրել սիգի որսը, այնուամենայնիվ, այն դեռ արգելված է: Ամեն դեպքում, սիգ այսօր էլ վաճառում են: SHANTNEWS.am-ն այսօր վաճառքի հերթական դեպքն է գրանցել Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ, անդրադառնալով սիգի որսի թույլտվությանը, ասաց, որ 150 տոննա որսի թույլտվություն տալու մասին […]
15:32 18.05.2019
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ […]
08:31 18.05.2019
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է […]
22:28 17.05.2019
Մայիսի 17-ին` ժամը 19:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում խանութի տանիք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը […]
20:10 17.05.2019
Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում: Մանրամասները` ոստիկանության տրամադրած տեսանյութում:
12:14 17.05.2019
Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]
09:15 17.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7/1 շենքը, Արամի փ. 4/3 շենքը, Աբովյան փ. 2/5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դեմիրճյան փ. 38, 40 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 […]
08:30 17.05.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10։00- 24։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ2 հեռուստաընկերության վարչական շենքի, «Պրոֆալ» ՍՊԸ վարչական շենքի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը: Նշվում է նաև, որ հոսանքազրկման պատճառով ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի […]
00:52 17.05.2019
«Афиша Daily» ռուսական հրատարակությունը հրապարակել է Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության մասին հոդված, որտեղ խոսվում է հայկական ավանդական ճաշատեսակների համային հատկանիշների մասին: «Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ: Տատիկը, որը շատ բան գիտի տոլմայի, խաշի, քյաբաբի և հարիսայի մասին, իսկ իրիկնադեմին սունդուկից կհանես ամենանորաձևը և հնոտիներով կցնծաս տեխնոյի հնչյունների տակ, և կամ կվերլուծես անցած օրերը ջազի […]
21:21 16.05.2019
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների թունաքիմիկատների գերեզմանոցներում, ընդհանուր առմամբ, մոտ 1500 տոննա ԴՏՏ է թաղված: Այն մասին, թե, ի վերջո, ինչ է լինելու այդ գերեզմանոցների հետ, խոսվել է նաև Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ին գումարած նիստի ժամանակ: «Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ՄԱԿ-ի ծրագրով նախատեսվում է 2020 թվականին արտահանել այլ տեղ»,- […]
18:55 16.05.2019
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին: «Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: Նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել […]
15:35 16.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ընդունել է Human Rigths Watch կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։ «Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8360 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման և ներառականության խնդիրներ ունեն, և այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով և «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։ Ջեյն Բյուքեն […]