TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին քվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար

19:43 17.01.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին կքվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար: Մինչ այդ կառավարությանը հունվարի 21-ին կներկայացվի Brexit-ի նոր պայմանները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է […]

̰
Թերեզա Մեյը խորհրդարանականներին միավորման կոչ է արել

10:47 17.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բոլոր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և սկսել հետագա գործողությունների քննարկումները՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ […]

̰
Թերեզա Մեյի կառավարությունը հաղթահարեց անվստահության քվեն

07:15 17.01.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չի աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ Այն նախաձեռնել էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ երեկ Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ գործարքի շուրջ քվեարկության ձախողումից հետո։ Պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պլանը, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ։

̰
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ընթանում է Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը

22:13 15.01.2019

Այս պահին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ընթանում է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը, որով ստորին պալատի պատգամավորները կամ կհաստատեն, կամ էլ կմերժեն այն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, 321 կողմ և 152 դեմ ձայներով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մերժել էր Մեյի կառավարության առաջարկած Brexit-ի գործարքը: Պալատը հավանություն էր տվել […]

̰
Մեյի կառավարությունը պարտություն կրեց Լորդերի պալատում

13:22 15.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ […]

̰
Եթե Brexit չլինի, քաղաքականության հանդեպ վստահությունը աղետալի վնաս կկրի. Թերեզա Մեյ

19:24 14.01.2019

Բրիտանական խորհրդարանում բրեքսիթի հարցով քվեարկությունը կկայանա վաղը:

̰
Թերեզա Մեյը գովաբանել է բրիտանացի զինվորականներին՝ ՌԴ-ից երկիրը պաշտպանելու համար

08:31 24.12.2018

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերն առանցքային դեր են խաղում օդային տարածք և տարածքային ջրեր ՌԴ-ի ներխուժումից երկրի պաշտպանության ապահովման գործում։ Այսպիսի բովանդակությամբ ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ սուրբծննդյան ուղերձով դիմելով բրիտանացի զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Press Association գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև բարձր է գնահատել զինծառայողների աշխատանքը Սոլսբերիում՝ նյարդապարալիտիկ նյութի հետքերից փողոցները […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը դավադրություն է նախապատրաստում Թերեզա Մեյի դեմ. The Times

13:20 23.12.2018

The Times թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը դավադրություն է նախապատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ: Ըստ պարբերականի՝ այդ մասին Ուիլյամսոնը պատմել է իր երկու մտերիմներին Beaumont հյուրանոցի ռեստորանում, և այդ խոսակցությունը լսել է այցելուներից մեկը: Նշվում է նաև, որ այս խոսակցությունը տեղի է ունեցել բրիտանական խորհրդարանում Մեյի հանդեպ անվստահություն հայտնելու չհաջողված փորձից 5 օր […]

̰
Լեյբորիստների առաջնորդը Թերեզա Մեյին «հիմար կին» է անվանել

07:33 20.12.2018

Բրիտանական խորհրդարանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը վարչապետ Թերեզա Մեյի հետ վեճի ժամանակ նրան անվանել է «հիմար կին»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համայնքների պալատի նիստի ժամանակ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը թեժ բանավեճ է ունեցել կառավարության ղեկավարի հետ՝ նրան ուղղելով հարցեր ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ քվեարկությունը հետաձգելու նրա որոշման մասին։ Այն բանից հետո, […]

̰
Մեյը հայտնել է Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկության օրը

10:45 18.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կկայանա 2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մեյը նշել է, որ մինչ այդ, հունվարի 7-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում, խորհրդարանը կսկսի համաձայնագրի շուրջ քննարկումները: Վարչապետը հավելել է, որ ավելի վաղ Եվրոպական երկրների առաջնորդների հետ իր հանդիպումները պսակվել […]

̰
Կրկնակի հանրաքվեն հարցականի տակ կդնի ժողովրդավարությունն իրագործելու մեր ունակությունը․ Թերեզա Մեյ

09:11 17.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գնահատել է Brexit-ի հարցով նոր հանրաքվեի անցկացման շանսերը։ Նրա կարծիքով՝ երկրորդ հանրաքվեն ընտրողների աչքում հարցականի տակ կդնի ժողովրդավարության իրագործման կառավարության ունակությունը։ Վարչապետի կարծիքով՝ նոր հանրաքվեն անդառնալի վնաս կհասցնի բրիտանական կառավարության քաղաքականությանը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Մեյն այդ մասին հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ։ Նա նշել […]

̰
ԵՄ-ն մերժել է Թերեզա Մեյին Brexit-ի շուրջ կրկնակի բանակցությունների հարցում

07:36 14.12.2018

Բրյուսելը պաշտոնապես հաստատել է, որ Brexit-ի վերաբերյալ նոր բանակցություններ չեն լինի, և բրիտանական խորհրդարանում վավերացման պետք է դրվի արդեն եղած փաստաթուղթը։ ԵՄ-ն անհնարին է անվանել Brexit-ի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ասված է Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում։ Այդպիսով՝ ԵՄ-ն հաստատել է նոյեմբերի 25-ի սեփական որոշումը։ ԵՄ-ն նաև կոչ է արել բոլոր մակարդակներում […]

̰
Մեյը խոստացել է ականջալուր լինել իր քննադատներին

07:42 13.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ականջալուր կլինի այն խորհրդարանականներին, որոնք իրեն անվստահություն են հայտնել համապատասխան քվեարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Մեյը նաև երախտագիտություն է հայտնել Պահպանողական կուսակցության այն անդամներին, որոնք հանդես են եկել իր օգտին։ Վարչապետն ընդգծել է, որ ներկա պահին բրիտանական իշխանությունները պետք է ավարտին հասցնեն Եվրամիությունից երկրի դուրսբերման […]

̰
Թերեզա Մեյը կմնա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

07:30 13.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կմնա իր պաշտոնում և կպահպանի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը։ Բրիտանացի խորհրդարանականները քվեարկել են վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե տալ-չտալու հարցով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Պահպանողական կուսակցության 200 անդամներ քվեարկել են հաջակցություն Մեյի, իսկ 117-ը դեմ են հանդես եկել։ Որպեսզի նա կորցներ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը, պահանջվել է, որպեսզի […]

̰
Շարունակվում են Թերեզա Մեյի հանդիպումները

19:41 11.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հետաձգված «Բրեքսիթի» համաձայնագրի քվեարկությունից հետո մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրա հետ Մեյը քննարկելու է «Բրեքսիթի» շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Մեյը զրույց կունենա նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ, ապա կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ […]

̰
Թերեզա Մեյն Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ արգելափակվել է մեքենայում

18:59 11.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Բեռլին՝ քննարկելու Brexit-ի մասին համաձայնագիրը, սակայն իր այցելությունը սկսվել է զավեշտալի դեպքով, գրում է Sky News-ը: Թերեզա Մեյի ավտոմեքենան մոտեցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակին, սակայն Մեյը միանգամից չի կարողացել դուրս գալ, քանի որ մեքենայի դռներն արգելափակված են եղել: Անվտանգության աշխատակիցները մոտ 15 վայրկյան չեն հասկացել, թե ինչ է […]

̰
Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

21:24 10.12.2018

Մեյը հույս է հայտնել, որ կկարողանա առաջիկա օրերին լուծում տալ առկա մտահոգություններին:

̰
Թերեզա Մեյը կարող է հետաձգել խորհրդարանում Brexit-ի հարցով քվեարկությունը

18:01 10.12.2018

Ըստ Եվրոպական դատարանի որոշման՝ Լոնդոնը կարող է միակողմանի չեղարկել իր որոշումը:

̰
Թերեզա Մեյը կարող է հետաձգել «Բրեքսիթ»-ի հարցով քվեարկությունը

12:54 09.12.2018

Ըստ կանխատեսումների՝ բրեքսիթի հարցով քվեարկությունը Մեյի համար ցանկալի արդյունքը չի տա:

̰
«Սև ամպեր» Թերեզա Մեյի գլխին. ի՞նչ է  սպասվում դեկտեմբերի 11-ին

19:22 08.12.2018

Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝  երկրի վարչապետի կաբինետը փորձում է համոզել Թերեզա Մեյին Brexit-ի ավելի բարենպաստ պայմաններ պահանջել Մեծ Բրիտանիայի համար: Այն դեպքում, եթե Բրյուսելը դեկտեմբերի 11-ին չհաստատի առաջարկված նախագիծը, Մեյն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի լքել պաշտոնը: Մեյի վարչակազմի համոզմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի աջակցում համաձայնագրի  առաջարկված տարբերակին, իսկ երեք  նախարարներ համաձայն չեն Մեյի հետ և պատրաստ […]

̰
Լոնդոնը կողմ է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն. Թերեզա Մեյ

12:04 30.11.2018

Մեծ Բրիտանիան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է Reuters-ը: «Մենք մշտապես ակտիվորեն արտահայտել ենք մեր կարծիքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ: Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է պատժամիջոցներ սահմանել՝ կապված Ռուսաստանի պահվածքի […]

̰
Ի՞նչ է պետք Մեյին Brexit-ն ավարտելու համար

00:50 28.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի աջակցության կարիքն ունի, որպեսզի ավարտի Brexit-ի հետ կապված գործընթացը, սակայն պատգամավորների կողմ ձայները քիչ են սպասվածից, գրում է The Washington Post– ը:   Խորհդարանում քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 11-ին: Որպեսզի գործարքը կայանա, նրան անհրաժեշտ է  318 ձայն, մոտավոր հաշվարկներով Մեյին պակասում է 60 ձայն: Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Թոնգը կարծում […]

̰
Brexit-ին առնչվող համաձայնագրի շուրջ Բրիտանիայում վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին

10:37 27.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվեարկությանը: Մեյը նաև ընդգծել է, որ առաջարկը չընդունելու դեպքում երկրում կտիրի անորոշություն և քաղաքական ուժերի պառակտում: […]

̰
Թերեզա Մեյը բաց նամակով դիմել է բրիտանացիներին

13:23 25.11.2018

Brexit-ի հարցով  արտահերթ գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է գրել բրիտանացիներին: Այն հրապարակվել է երեկ ուշ երեկոյան: Նամակում Մեյը նշում է, որ ԵՄ-ից դուրս գալը բխում է բրիտանացիների մեծամասնության շահերից: Վարչապետը նաև ընդգծել է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից իր գլխավոր առաքելությունը համարել է Brexit-ի անցկացումը: «Մենք կվերադարձնենք մեր սահմանների հանդեպ վերահսկողությունը՝ մեկընդմիշտ […]

̰
Հարցման արդյունքում պարզվել է՝ բրիտանացիները ցանկանում են Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում տեսնել

00:08 22.11.2018

Մեծ Բրիտանիայում մարդիկ, որոնք ցանկանում են Թերեզա Մեյին իշխանության գլխին տեսնել, աճել է նրա՝ Brexit-ի պաշտպանության մասին ելույթից հետո, գրում է Daily Mail -ը՝ հղում անելով YouGo հարցման տվյալներին: Նախորդ շաբաթվա 33%-ի համեմատ, հարցվածների 46 %-ը ցանկանում է, որ Թերեզա Մեյը մնա իր պաշտոնին: Մեծ Բրիտանիայի վարչապետի հեռանալուն կողմ քվեարկողների թիվը  47% -ից նվզաել է մինչև 34%: Հարցումն անցկացվել […]

̰
Մեյը Brexit-ի հարցով իր պլանի համար այլընտրանք չի տեսնում

09:18 18.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը The Sun պարբերականի համար իր հոդվածում կարծիք է արտահայտել, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու իր պլանի համար այլընտրանք չկա։ Վարչապետը նշել է, որ բանակցությունների «հազարավոր ժամերը» տարել են վճռորոշ քայլի, որի օգտին կողմ են քվեարկել բրիտանացիները հանրաքվեում։ Նա նաև հիշեցրել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել կառույցից դուրս գալու […]

̰
Մեկ բաժակ վիսկի. Թերեզա Մեյը պատմել է, թե ինչպես է հաղթահարել Brexit-ի բանակցությունները

12:12 17.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ Brexit-ի վերաբերյալ կառավարության հետ շուրջ 5 ժամ տևած քննարկումներից հետո, գրում է Daily Mail-ը: Թերեզա Մեյի խոսքով՝ իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ամուսինը՝ Ֆիլիպը, որը իրեն ալկոհոլ է հյուրասիրել: «Վերջին օրերին դժվար է եղել: Երբ ես չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 11.00-ին, տուն եկա, […]

̰
Մեծ Բրիտանիայում կարող են Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսել

09:03 17.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները հավաքել են ձայների բավարար քանակ, որպեսզի Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսեն, գրում է Sky news.-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մոտ ժամանակներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել էր, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել էր, որ չի […]

̰
«Բրեքսիթ»-ի հարցով հերթական նախարարը հրաժարական է տվել

14:13 15.11.2018

Ռաաբը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին բացատրել է իր քայլի պատճառները:

̰
Մեյի կաբինետը հաստատել է Brexit-ի համաձայնագրի նախագիծը

11:21 15.11.2018

5 ժամ տևող քննարկումից հետո կառավարության 29 անդամներից 11-ը դեմ են քվեարկել նախագծին:

̰
BACK_TO_TOP