Շարունակվում են Թերեզա Մեյի հանդիպումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+13.09 oC

Շարունակվում են Թերեզա Մեյի հանդիպումները

19:41 11.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հետաձգված «Բրեքսիթի» համաձայնագրի քվեարկությունից հետո մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Նրա հետ Մեյը քննարկելու է «Բրեքսիթի» շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Մեյը զրույց կունենա նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ, ապա կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման:

Ավելի վաղ Թերեզա Մեյը հետաձգել էր այսօր Համայնքների պալատում կայանալիք քվեարկությունը՝ կապված «Բրեքսիթի» համաձայնագրի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակ

08:10 11.05.2024

ԱՄՆ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակ

2003 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը առավելագույն մակարդակի է բարձրացրել Երկիր հասած գեոմագնիսական փոթորիկի ուժգնության գնահատականը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «G5 մակարդակի ծայրահեղ պայմանները Երկիր են հասել արևելյան ժամանակով 18.54-ին: Գեոմագնիսական փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ողջ հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին անգամ գեոմագնիսական փոթորկի գնահատման առավելագույն […] ...

Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը

23:59 10.05.2024

Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում իսրայելական բռնություններին վերջ տալու և Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը կրկին քննարկելու առաջարկով բանաձեւի նախագծի ընդունման հետ: «Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հարցով Իսրայելի հետ բանակցություններում իր ռազմավարությունը վերանայելու մտադրության մասին

23:37 10.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հարցով Իսրայելի հետ բանակցություններում իր ռազմավարությունը վերանայելու մտադրության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ մտադիր է վերանայել իր ռազմավարությունը իսրայելական կողմի հետ անուղղակի բանակցություններում՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար, անկլավում Իսրայելի վերջին գործողությունների լույսի ներքո: Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից բանակցություններում միջնորդների առաջարկներից հրաժարվելուց, Ռաֆահ անցակետի վրա հարձակվելուց հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը խորհրդակցություններ կանցկացնի […] ...

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […] ...

Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 35 հազարի

21:42 10.05.2024

Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 35 հազարի

Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34 943-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,943-ի, վիրավորվել է 78,572 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով […] ...

Արքայազն Ուիլյամը խոսել է Քեյթ Միդլթոնի վիճակի մասին

21:21 10.05.2024

Արքայազն Ուիլյամը խոսել է Քեյթ Միդլթոնի վիճակի մասին

Ուելսի արքայադուստր Քեթրինը, ով բուժում է ստանում քաղցկեղից, «լավ է զգում», ասել է արքայազն Ուիլյամը Sky News-ի եթերում: «Նա իրեն լավ է զգում», – ասել է նա Հյու Թաունի հիվանդանոց այցելության ժամանակ: Քենսինգթոնյան պալատը հունվարի 17-ին հայտարարեց, որ արքայադուստրը որովայնի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական ​​միջամտության պատճառները չեն նշվում, նշվում է, որ արքայադուստրը ցանկանում է, որ […] ...

BACK_TO_TOP