TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

թմրանյութ

Հայտնաբերվել է թմրանյութերի մեծ «արտադրամաս»

21:05 17.08.2018

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերել են թմրանյութի մեծ «արտադրամաս»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Խուզարկությամբ հայտնաբերվել է տնկված 208 հատ մինչև 4 մետր բարձրության կանեփի թուփ: […]

̰
Փառքը թմրանյութի նման է. Մադոննայի կյանքի կանոնները

21:00 16.08.2018

Այսօր փոփ երաժշտության թագուհին՝ Մադոննան, նշում է իր 60-ամյակը։ Նրա երգերին ծանոթ են ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր նոր երգ կամ տեսահոլովակ բուռն արձագանքի է արժանանում։ Մադոննան և իր երգերը շատ հաճախ նաև համաշխարհային սկանդալի կիզակետում են հայտնվում, քանի որ երգչուհին երբեք չի վախեցել իր ստեղծագործություններում անդրադառնալ ամենաաղմկոտ թեմաներին և հասարակության մեջ ինչ-որ կերպ անտեսված խնդիրներին։ […]

̰
Վրաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով ադրբեջանցին ազատազրկվել է 15 տարով

21:36 13.08.2018

Ռուսթավիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քաղաքացի Ի.Ա-ին՝ անօրինական ճանապարհով առանձնապես խոշոր չափի թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու մեջ: Դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատարանում ապացուցվել է, որ Ադրբեջանի քաղաքացի Ի.Ա-ն փորձել է ադրբեջանա-վրացական սահմանային «Կարմիր կամուրջ» անցակետով փոխադրել մեծ քանակությամբ մետադոն, մետաֆետամին և հերոին: Սակայն խուզարկությամբ դրանք հայտնաբերվել […]

̰
«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է, այս անգամ թմրանյութերի գործով․ «Առավոտ»

09:49 04.08.2018

«Սարի թաղի գործով» ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այս մասին Aгavot.am- ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Էդուարդ Զեյթունյանի՝ դատարան չներկա­յանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե […]

̰
«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է «թմրանյութերի» գործով

14:17 03.08.2018

«Սարի թաղի»գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ ինչ-որ «թմրանյութերի». այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Էդուարդ Զեյթունյանի`այսօր դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե որ մեկուսարանում […]

̰
Թմրանյութի չափաբաժինը գերազանցած Դեմի Լովատոն հիվանդանոցում է

15:19 31.07.2018

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Դեմի Լովատոն արդեն մի շաբաթ է, ինչ Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center հիվանդանոցում է՝ թմրանյութերի չափաբաժնի չարաշահման պատճառով: Այս մասին հայտնում է «TMZ»-ն։ Հայտնի երգչուհին չի համագործակցում ոստիկանության հետ ու չի հայտնում, թե ով է իր համար թմրանյութեր բերել: Նշենք, որ նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանները թմրանյութ չեն հայտնաբերել։ Չափաբաժնի գերազանցման […]

̰
Բացահայտվել են կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր

19:44 25.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության 196 դեպք։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի […]

̰
Երգչուհի Դեմի Լովատոն թմրանյութի չարաշահման հետևանքով հայտնվել է հիվանդանոցում

14:26 25.07.2018

TMZ պորտալի հաղորդմամբ՝ 25-ամյա երգչուհին անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր տանը: Դեպքի վայրում հայտնաբերվել են նալոքսոն և հակաօփիոիդ դեղամիջոցներ: Cedars-Sinai բժշկական կենտրոնից երգչուհու ընտանիքի անդամը հայտնել է, որ Լովատոյի  գիտակցությունը տեղն է և շնորհակալություն է հայտնել բոլորին սիրո, աղոթքների և աջակցության համար: Լովատոն տարիներ շարունակ պայքարել է թմրամիջոցների չարաշահման դեմ, սակայն վերջին շաբաթներին վախեցել է, որ այդ ամենը […]

̰
Իրանցիները 50 կգ թմրանյութ են փորձել անցկացնել Ադրբեջանով

17:32 24.07.2018

Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները բացահայտել են թմրանյութի խոշոր խմբաքանակի տարանցման փորձ։ 50 կգ թմրանյութը նախատեսված էր Իրանից եվրոպական երկրներ, մասնավորապես Դանիա տեղափոխման համար։ Ադրբեջանական կողմում տարանցման փորձը բացահայտել են անհայտ անձի կողմից ոստիկանություն ներկայացված հաղորդագրության հիման վրա։ Ադրբեջանցի մաքսայինները ստուգել են Իրանի քաղաքացու վարած մեքենան ու դրա անիվների, դրանք միացնող սռնիի […]

̰
Թմրանյութի նմանվող զանգված՝ Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ 

22:21 18.07.2018

Հուլիսի 16-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, օգտագործելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ բերման ենթարկեցին 27-ամյա Սամսոն Մարտիրոսյանին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց Նիդերլանդներից ուղարկված ծրար՝ թմրանյութի նմանվող զանգվածով։ Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում

̰
Մեքսիկայում թմրանյութերը կարող են օրինականացվել

07:50 18.07.2018

Մեքսիկայի նոր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դիտարկում է թմրամիջոցներն օրինականացնելու հնարավորությունը` հանուն երկրում թմրամաֆիայի դեմ պայքարի։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ՆԳ նախարար Օլգա Սանչես Կորդերոն, փոխանցում է Milenio պարբերականը։ Նախագահն ասել է Կարդերոյին, որ այն, ինչ անհրաժեշտ է երկրում խաղաղության հասնելու համար, պետք է դեբատների առարկա դառնա։ 2017 թվականին Մեքսիկայում կատարվել է ավելի […]

̰
Բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ․ խուզարկությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք, թմրանյութ

19:56 20.06.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել այսպես կոչված օրենքով գողեր՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» […]

̰
«Բանակը դեմ է թմրանյութերին» բացատրական ու քարոզչական միջոցառումներ են անցկացվում Հայաստանի ռուսական ռազմակայանում

17:32 18.06.2018

Անձնակազմի հետ աշխատանքի բաժնի սպաները զինվորական դատախազության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ բացատրական աշխատանք են կատարում Գյումրիի և Երևանի զինվորական կայազորներում թմրանյութերի օգտագործման վնասակարության և նման նյութեր պահելու պատասխանատվության մասին: Նոր ժամանած զինծառայողների հետ զինվորական բժիշկներն ու հոգեբանները կանոնավոր կերպով թեստավորում են անցկացնում՝ ստուգելու թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործումը: Այս մասին է հաղորդում «Արմենպրես» […]

̰
Կանխվել են ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի ներկրման դեպքեր. ՊԵԿ

18:08 06.06.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից […]

̰
ՔԿՀ աշխատակիցը կաշառքի դիմաց փորձել է կալանավորին թմրանյութ փոխանցել

15:36 31.05.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հայկ Աղաքարյանը, 2011թ հունիսի 14-ից մինչև 2018թ. մարտի 19-ը, զբաղեցնելով ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը, նույն հիմնարկի կալանավորի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել: ՀՔԾ-ն նախաքննությամբ պարզել է, որ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության […]

̰
Թմրանյութ է օգտագործել, վատացել ու մահացել

13:43 25.05.2018

Ապրիլի 26-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերել էր Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․ Հ․-ի դին։ Ոստիկանությունից հայտնում են, որ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարվածի մանրամասներ: Ապրիլի 25-ին, ժամը 3-ի սահմաններում, Ա․ Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի 27-ամյա Ռուբեն […]

̰
Միջուկային զենք պահպանող ամերիկացի զինծառայողները  թմրանյութեր են  օգտագործել

19:35 24.05.2018

ԱՄՆ Վայոմինգ նահանգի «Ուորեն» ռազմաբազայի մի խումբ զինծառայողներ, ովքեր պահպանելիս են եղել միջուկային հրթիռները, մի քանի ամիս շարունակ ձեռք են բերել, օգտագործել և տարածել թմրանյութեր՝ այդ թվում LSD, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ձեռք բերված զինվորական փաստաթղթերը:

̰
Վրաստանի իշխանությունը դեմ է թմրանյութերի օրինականացմանը

17:27 15.05.2018

«Երբ խոսում ենք թմրանյութերի օրինականացման մասին, ստացվում է, որ թմրանյութերի օգտագործումը պետք է լինի այնքան օրինական, ինչպես, ասենք, վրացական գինու օգտագործումը: Պետությունը դրան պատասխանում է`ո՜չ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

̰
Թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

16:16 15.05.2018

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ադրբեջանաբնակ Զեմո Պոնիճալա ավանում թմրանյութեր տեղափոխելու մեղադրանքով բերման են ենթարկել Ադրբեջանի 42-ամյա մի քաղաքացու: Նրա կոշիկների կրունկներում իրավապահները հայտնաբերել են հերոին տեսակի թմրանյութի խոշոր խմբաքանակ:

̰
Իրանցիները փորձել են Հայաստանում թմրանյութեր իրացնել

12:48 01.05.2018

Ազգային անվտանգության ծառայությանը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելով Հայատսան են տեղափոխել թմրամիջոցները:

̰
Բաթումիի հիվանդանոցներից մեկից 1000 ամպուլ թմրանյութ է անհետացել

13:04 07.04.2018

Բաթումիի Ծովային հոսպիտալի ղեկավարությունը, որտեղից անհետացել են մեծ քանակությամբ ամպուլաները, դժվարանում է կասկածել անձնակազմից որևէ մեկին: Չնայած դրան, կասկածներն ընկնում են բժշկական հաստատության 2 աշխատակիցների վրա, ովքեր թմրանյութերի անհետացումից հետո չեն ներկայացել աշխատանքի:

̰
Յուրաքանչյուր 10-րդ մարդու մատների վրա կոկաին ու հերոին կա. նոր բացահայտում

20:30 23.03.2018

Պարզվել է, որ նույնիսկ ձեռքսեղմման հետևանքով թմրանյութի փոշին կարող է հայտնվել մեկ այլ մարդու ձեռքին։

̰
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է թմրանյութ փոխանցել դատապարտյալին

12:08 21.03.2018

Հատուկ քննչական ծառայությում ընթացող քննությամբ հիմնավորվել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին:

̰
Թմրանյութերի վաճառքի համար հետախուզվող բելառուսցին հայտնաբերվել է

13:23 13.03.2018

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 17.20-ին, Արարատ գյուղից բերման են ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1995թ. ծնված Արտյոմ Գ.-ին:

̰
Թմրաշրջանառության համար մեղադրվողը 7 տարի անց հայտնաբերվեց

12:10 09.03.2018

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին՝ ժամը 01.05-ին, Կիև-Երևան չվերթի ինքնթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 04.00-ին, բաժին է տեղափոխվել 1991 թ. թնված Պավել Գ.-ն:

̰
Ավտովթարներ, գողություն, առևանգում, շորթում. ոստիկանության ամփոփագիր

13:31 06.03.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-6-ը հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, 6-ն էլ բացահայտվել է։

̰
Դատապարտյալի հանձնուքի միջից դեղահաբեր են հայտնաբերվել

12:45 02.03.2018

Երեկ՝ մարտի 2-ին, ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին ուղարկված հանձնուքի խուզարկությամբ ծխախոտի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են «Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ և «Տրամադոլ» գրառմամբ մեկ տուփ՝ 10 դեղահաբով:

̰
Ռուսաստանի ձեռնարկություններում կսկսեն ստուգել ալկոհոլի կամ թմրանյութի պարունակություն արյան մեջ

16:20 01.03.2018

ՌԴ Առողջապահութայն նախախարության առաջարկով հնարավոր է կոլեկտիվ պայմանանգրերում ներառվեն ծխախոտի և ալկոհոլիզմի կանխարգելման վերաբերյալ հոդվածներ:

̰
Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

16:12 23.02.2018

Արգենտինայում հետաքննությունը սկսվել էր ՌԴ դեսպանի նախաձեռնությամբ: Նրա մոտ որոշակի կասկածներ էին առաջացել դիվանագիտական ուղեբեռների կապակցությամբ: Աղբյուրի հավաստմամբ` տարիներ առաջ նման դեպք տեղի էր ունեցել նույն դիվանագիտական կորպուսում:

̰
Քաղաքացին փորձել է թմրանյութ տանել ՔԿՀ

10:57 23.02.2018

Երեկ՝ փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկությամբ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել ու առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:

̰
BACK_TO_TOP