16:05 17.11.2018
Թուրքական դատարանը 6 մարդու 46 ցմահ ժամկետի է դատապարտել 2016 թվականին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնել է life.ru-ն: Հիշեցնենք, որ օդանավակայանում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին: Այդ ժամանակ մի քանի զինված մարդիկ հարձակվել էին ուղևորների վրա, որի հետևանքով զոհվել էր 44 մարդ և վիրավորվել 200-ը: Տեղի […]
12:30 13.11.2018
Թուրքական իշխանությունները The Washington Post-ի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության ձայնագրությունը փոխանցել են Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այն բոլոր երկրները, որոնք խնդրել էին, արդեն լսել են սպանության ձայնագրությունը: Մեր հետախուզական կազմակերպությունը ոչինչ չի թաքցրել: Սաուդյան Արաբիայից բացի, այդ ձայնագրությունը լսել են […]
16:17 10.11.2018
Երեկ երեկոյան Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող շրջաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Նրանցից մեկը ոստիկան է: Ըստ իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ երկու խմբերի միջև ծագած վեճը կանխել փորձած ոստիկանն ու մի քաղաքացի, ինչպես նաև կռվի մասնակիցներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ կռվի մասնակիցներից 8 անձ ձերբակալվել […]
14:10 10.11.2018
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 25 զինվոր, 7-ն էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը հայտնել է նաև, որ տուժած բոլոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, […]
19:45 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]
10:40 03.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլը ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Այս մասին նախագահն ասել է The Washington Post-ին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է […]
22:29 27.10.2018
Սաուդյան Արաբիան The Washington Post թերթի սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային: Այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը: Նախարարը կարծում է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով կասկածյալները պետք է անցնեն նախաքննական գործընթացը ու հարկ եղած դեպքում իրենց […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
16:44 27.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]
16:06 27.10.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]
15:20 27.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի 81 նահանգնեից 39-ում նոր նշանակումներ է կատարել, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Նախագահական հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնաթերթում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ստամբուլի նախկին նահանգապետ Վասիպ Սահին նշանակվել է մայրաքաղաք Անկարայի նահանգապետ, իսկ Այնթափի (ներկայիս Գազիանթեփ) նախկին նահանգապետ Ալի Էրլիկայանը՝ Ստամբուլի:
17:31 23.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մի քանի օր առաջ Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները «հետախուզել» են Ստամբուլի մերձակայքում գտնվող անտառը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երկուշաբթի (հոկտեմբերի 1-ին)՝ ժամը 16:30-ին Սաուդյան Արաբիայից եկել է առաջին խումբը: Նրանք գնացել են հյուպատոսարան, ապա կատարել հետախուզություն Բելգրադյան անտառում […]
23:21 20.10.2018
Թուրքիայի ծայր արևմուտքում՝ Իզմիրում, բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակող գործարան։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար այս տարվա ընթացքում երրորդ անգամ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկու երկրների նախագահները գործարանի բացման ժամանակ շրջել են դրա տարածքում ու ծանոթացել ենթակառուցվածքների հետ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս […]
13:14 20.10.2018
Պարզվել է, որ Թուրքիայի մզկիթներից մեկում աղոթող մարդիկ ավելի քան 4 տասնամյակ սխալ ուղղությամբ են աղոթել: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին տեղեկացրել է նրանց նոր իմամը՝ Իսա Կայան: Թուրքիայի արևմտյան հատվածի Յալովա նահանգում գտնվող մզկիթներից մեկի կառուցվածքում հայտնաբերվել են թերություններ, սակայն, հավատարիմ մնալով մուսուլմանությանը, նրանց ասվել էր 33 աստիճան թեքությամբ աղոթել՝ Մեքքայի ուղղությամբ: […]
13:48 15.10.2018
Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
23:38 27.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]
23:01 27.09.2018
Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնությունը կընդունի Գերմանիան: Այս մասին հայտնի է դարձել այսօր ՈւԵՖԱ-ի գրասենյակում գործադիր հանձնաժողովի նիստի ժամանակ կայացած քվեարկության արդյունքներով: Գերմանիան ստացել է պատվիրակների 12 ձայն, իսկ մյուս հավակնորդ երկիրը՝ Թուրքիան՝ 4 ձայն: Հայտնի է, որ «Եվրո-2024»-ի խաղերը նաև կանցկացվեն Բեռլինում, Քյոլնում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Գելզենկիրխենում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում, Շտուտգարտում: Նշենք, որ Գերմանիայում […]
12:19 25.09.2018
Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը կողմ է արտահայտվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցությանը՝ «անհնարին» անվանելով այս պահին երկրի ներգրավումը միությանը: «Այն ինչ անհրաժեշտ է, դա ռազմավարական համագործակցությունն է»,- Belga գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքերը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները եղել են ավելի բաց, քան ինքն […]
15:47 18.09.2018
Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ պայթել է էլեկտրակայանի գոլորշու կաթսան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա:
12:20 10.09.2018
Թուրքական զորքի տեղակայմանը նախորդել էր երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
11:18 08.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք անտեսում են Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը, ոչ մի օգուտ չեն տալիս, այլ հեշտացնում են ահաբեկիչների գործը»: Թուրքիայի նախագահը նաև գրել է. «Եթե հանուն ռեժիմի (սիրիական կառավարության) անտեսվեն տասնյակ հազարավոր անմեղ բնակիչների սպանությունը, […]
18:04 30.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղըզստան: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանը Ղրղըզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղըզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային […]
15:40 30.08.2018
Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։ Ռուսաստանը արդեն Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն […]
15:12 28.08.2018
Թուրք զինվորականները ցանկանում են ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ հղում անելով թուրքական Yeni Safak թերթին: Նշվում է, որ Թուրքիան նաև դիտարկում է Հյուսիսային Կիպրոսում գտնվող ավիաբազայի վերականգնումը, որը նախկինում օգտագործվել է թուրքական ռազմական ավիացիայի կողմից:
14:54 28.08.2018
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]
17:40 27.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:
11:47 18.08.2018
Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Բրունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարարության հայտարարությանը: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Վաշինգտոնի պատժամիջոցներին հակազդելու հարցը, ինչպես նաև պայմանավորվել են հանդիպել օգոստոսի 27-ին Փարիզում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը: Նշվում է […]