TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Թուրքիա

Ստոլտենբերգը Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնման առնչությամբ

12:45 07.05.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային համակարգերի ձեռբերման առնչությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նա նշել է, որ եթե Թուրքիան կատարի այս քայլը, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի վերջինիս նկատմամբ: Ստոլտենբերգը նաև հույս է հայտնել, որ հնարավոր […]

̰
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է Ստամբուլի 38 շրջանում վերահաշվարկ անելու մասին ԱԶԿ-ի դիմումը

16:19 09.04.2019

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ժամեր տևած քննարկումից հետո մերժել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 38 շրջանում քվեների վերահաշվարկ կատարելու մասին դիմումը: Այս մասին հայտնել է yenicaggazetesi.com.tr-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում` Ստամբուլում, […]

̰
Թուրքիայի իշխող կուսակցությունը պահանջում է ձայների վերահաշվարկ

12:49 02.04.2019

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի […]

̰
ԱՄՆ-ը դադարեցրել է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

11:57 02.04.2019

Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան կողմն ամբողջովին դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս քայլը կապված է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի ձեռբերման հետ: Պենտագոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ շարունակում է երկխոսությունն այդ հարցի շուրջ: ԱՄՆ-ը վերջին ամիսներին բազմիցս զգուշացրել է Թուրքիային, որ С-400-ի […]

̰
Էրդողանը ապրիլի 8-ին կմեկնի Ռուսաստան

16:32 23.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարվելիք այցը նախատեսված է ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Սպասվում է, որ մեր նախագահը կայցելի Ռուսաստան ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուք Դուրսուն հայտնել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ Թատրոնում թուրքական «Տրոյա» օպերայի կատարմամբ […]

̰
Թուրքիայում կանանց ամենամյա երթի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ

11:48 09.03.2019

Կանանց միջազգային տոնի առիթով Թուրքիայում հազարավոր կանայք դուրս են եկել ամենամյա երթի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները երկրի իշխանություններից պահանջում են իրավահավասարություն և ընդվզում բռնության դեմ: Երթի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Ոստիկանությունը երթը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

̰
Իշխանությունների ճնշման ներքո թուրքական հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը

17:40 02.03.2019

Թուրքական ժամանցային Flash TV հեռուստաալիքը հայտարարել է, որ իշխանությունների վարչական, քաղաքական և ֆինանսական ճնշումների պատճառով դադարեցնում է հեռարձակումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչական, քաղաքական և ֆինանսական ճնշումների պատճառով, որոնք շարունակվում են երկար ժամանակ և հասել են ահռելի ծավալների, Flash TV-ն դադարեցնում է հեռարձակումը: Մեր մեղքն օբյեկտիվությունն է: Անկախ ԶԼՄ-ները նույնքան արժեքավոր […]

̰
Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է դարձել Ջելալ Ադանը

16:16 19.02.2019

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանը։ Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet պարբերականը: Աղբյուրը հաղորդում է, որ մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահ ընտրելը Յըլդըրըմն իր լիազորությունները փոխանցել է Ջելալ Ադանին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել […]

̰
Թուրքիան ավելի քան 1100 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել

00:13 13.02.2019

Թուրքիայի դատախազությունը ավելի քան 1110 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել: Այս մասին հայտնել է Deutsce Welle լրատվական գործակալությունը: Այդ մարդիկ մեղադրվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ։ Ձերբակալություններն իրականացվում են երկրի 76 նահանգներում: Նշենք, որ գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Դրանից հետո […]

̰
Անգարայի հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը զեկոյց հրապարակած է

15:45 05.02.2019

Երէկ Անգարայի մէջ տեղի ունեցած հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը յատուկ զեկոյց մը հրապարակած է։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Ստորեւ մեր ընթերցողներու ուշադրութեաn կը յանձնենք հրապարակուած  զեկոյցը. «Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամեան, 4 փետրուար 2019, երկուշաբթի, այցելեց մայրաքաղաք Անգարա։ Նորին Սրբազնութիւնը, որուն կ՚ընկերանար Մայր Աթոռոյ միաբաններէն Գերպտ. Տ. Շահէ Ծ. […]

̰
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար

15:30 05.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]

̰
Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը»

14:18 29.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում: Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել […]

̰
Ինչպես է տորնադոն Անթալիայի օդանավակայանում տեղաշարժում ինքնաթիռները և ուղղաթիռները

18:10 26.01.2019

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: #video #breaking #news🇹🇷Turkey, Heavy Tornado 26.01.2019 🌪️ 🌪️#storm #stormhour#Follow #IFB #followback #Nature #Photography #Photo #Travel #Love#SaturdayMotivation #SaturdayThoughtsvia:https://t.co/7kZs9HUK3h — unusual_whales (parody)🐳 (@unusual_vvhaIes) January 26, 2019 Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում […]

̰
Մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսում կստեղծվի բուֆերային գոտի. Էրդողան

17:22 25.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսային տարածքում կստեղծվի բուֆերային գոտի, հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Էրդողանի խոսքերով՝ Անկարան սպասում է տարածաշրջանում իր դաշնակիցների լոգիստիկ աջակցությանը:  «Թուրքիային պետք չէ ինչ-որ մեկի թույլտվությունը  Սիրիայի տարածքում (գործողությունների իրականացնելու համար)»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ բուֆերային գոտու կառուցման գործում ՄԱԿ-ը չի ներգրավվելու: […]

̰
Էրդողանը հունվարի 23-ին մտադիր է հանդիպել Պուտինի հետ

22:44 15.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]

̰
Ձյան և ցածր տեսանելիության պատճառով Թուրքիան անորոշ ժամանակով փակել է Բոսֆորի նեղուցը

22:13 08.01.2019

Ձյան և ցածր տեսանելիության պատճառով Թուրքիան փակել է Բոսֆորի նեղուցը նավարկության համար: Այս մասին հայտնել է Interfax-ը: Թուրքական իշխանությունները դեռ չեն կարող կանխատեսել, թե երբ կվերականգնվի նավարկությունը նեղուցով: Նշենք, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցները համարվում են սևծովյան նավահանգիստներից ռուսական նավթի և հացահատիկի արտահանման գլխավոր տրանզիտային կետերը: Ամեն տարի այդ նեղուցներով տեղափոխվում է ավելի քան 120 […]

̰
Թուրքիան վերսկսել է իրանական նավթի ներկրումը

21:30 08.01.2019

Թուրքիան դեկտեմբերին վերսկսել էր իրանական նավթի ներկրումը, չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը նոյեմբերին պատժամիոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր 0-ի: Սակայն Թուրքիան դեկտեմբերին ստացավ իրանական նավթի երկու մատակարարում, որոնց ծավալը կազմում է օրական 54 հազար բարել: Նշենք, որ ավելի վաղ նոյեմբերին ԱՄՆ-ը […]

̰
Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Թրամփի խորհրդականի հետ

19:22 08.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]

̰
Մոսկվայում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն

17:55 29.12.2018

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությունները: Քննարկվել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, հումանիտար խնդիրների լուծումը, ինչպես նաև փախստականների համար անհրաժեշտ պայմանների […]

̰
էրդողանը հայտնվել է Guardian պարբերականի` 2018թ. ավտոկրատ ղեկավարների ցանկում

13:50 26.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի կազմած 2018 թվականի ավտոկրատ ղեկավարների ցանկում: «2018. ավտոկրատ տարի» վերտառությամբ հոդվածում հայտնվել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի նախագահները: Հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, օգտագործել են իրենց […]

̰
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին. Արա Պապյան

20:20 13.12.2018

Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]

̰
Թուրքիան Սև ծովում նոր ռազմաբազա է ստեղծում

12:01 11.12.2018

Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնում Սև ծովում: Նոր ռազմական օբյեկտը կտեղակայվի Սյուրմեն գյուղի մոտակայքում՝ Տրապիզոնից 40 կմ հեռավորության վրա:  Նախատեսվում է, որ ռազմաբազայում ծառայություն կիրականացնեն 400 զինծառայողներ և շարքային 200 քաղաքացիներ: Milliyet գործակալությունը նշում է, որ Անկարան նման որոշման է եկել այն բանից հետո, երբ Կերչի նեղուցի միջադեպից հետո ԱՄՆ-ը հայտնել է սևծովյան տարածք ռազմանավեր […]

̰
Թուրքիայում զինված տղամարդը ներխուժել է քաղաքապետարան և կրակ բացել

18:47 06.12.2018

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Յալովայի  քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը: Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է […]

̰
Պայթյուն Անկարայի բիզնես կենտրոններից մեկում. կան վիրավորներ

12:39 04.12.2018

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Daily Sabah-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 7 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել 9 հարկանի շենքի 2-րդ հարկում, որտեղ տեղակայված է սրճարան: Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բուժաշխատողները: Կատարվում է հետաքննություն:

̰
Թուրքիայի դատարանը Խաշըգջիի սպանությանն առնչություն ունեցող 15 անձի կալանավորելու հրաման է տվել

19:30 30.11.2018

Թուրքիայի դատարանը Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների կալանավորելու որոշում է կայացրել՝ կապված լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Milliyet-ը: Նշվում է, որ դատարանը այս որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազության պահանջով: Սպանության մեջ կասկածվող 18 մեղադրյալներից 15-ը գտնվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, երբ կատարվել էր հանցագործությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել դաժան և դիտավորյալ […]

̰
Ջրհեղեղ Թուրքիայի արևմտյան շրջաններում

16:40 30.11.2018

Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե և հարավարևմտյան Մուղլա նահանգներում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Հորդառատ անձրևները Բոդրում քաղաքի փողոցները վերածել են գետերի՝ դարձնելով դրանք անանցանելի հետիոտների և վարորդների համար: Չդադարող անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը: Փողոցներում մնացած բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: Հեղեղաջրերով են լցվել նաև բազմաթիվ շենքերի նկուղներ, խանութներ և սրճարաններ: […]

̰
Բախումներ Թուրքիայում՝ կանանց հանդեպ կիրառվող բռնությունների դեմ կազմակերպված երթի ժամանակ

10:02 26.11.2018

Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

̰
Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է անվանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները

22:50 22.11.2018

Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ: «Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք  «Թուրքիայի […]

̰
Եթերում ֆուտբոլային թեմայի քննարկման ժամանակ հաղորդավարը սրտի կաթված է ստացել

12:55 22.11.2018

Թուրքիայում հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրումից ընդամենը 10 օր անց: Սպորտային հաղորդման տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Սուկրու Օյտանը նախ՝ ընկել սեղանի վրա, ապա՝ անգիտակից վիճակում հայտնվել հատակին, գրում է The Sun-ը: Վերլուծելով տեղի ֆուտբոլային թիմերի խաղը՝ տղամարդը կտրուկ լռել է, որից հետո գլուխը դրել սեղանին: Միևնույն […]

̰
Բաքվում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն արձանագրություն են ստորագրել. RazmInfo

16:01 21.11.2018

Այսօր Բաքվում առանձին և համատեղ հանդիպումներ են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի միջև։ Այս մասին տեղեկացնում է Razm.info կայքը: Եռակողմ հանդիպման ժամանակ պաշտպանության ոլորտի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն: Մանրամասները դեռևս հայտնի չեն: Եռակողմ հանդիպումն անցել […]

̰
BACK_TO_TOP