19:50 11.06.2018
Զինվորականներին կալանքից ազատելուց հետո Հունաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոտիս Կուվելիսը հայտարարել է, որ նրանք շուրջօրյա վերահսկողության տակ են գտնվում, իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:
15:16 11.06.2018
«Հասունանում է ճգնաժամի մի նոր՝ փոքր ու կարևոր կենտրոն, դա Նախիջևանն է»,- հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել է ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ մեծանում է Թուրքիայի ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում: «Ես ուշադրություն եմ դարձրել, որ այստեղ ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական […]
15:01 04.06.2018
Անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցությանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ նրանք իրենց արժեքների հետ որևէ կապ չունեն:
12:23 04.06.2018
Բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքն է, որտեղից Թուրքիան ձգտում է հեռացնել ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիացի քրդական ջոկատները:
20:22 02.06.2018
2017 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է թուրքական արտադրության 36 միավոր կառավարվող TR-300 ու չկառավարվող TRG-300 հրթիռ, որոնք նախատեսված են թուրքական T-300 «Քասըրղա» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի՝ ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, որով երկիրը բացահայտում է, թե որ ուղղություններով և ինչ զինատեսակներ է արտահանել։ Մինչ այս Թուրքիան Ադրբեջանին վաճառել էր նաև […]
15:59 02.06.2018
Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն […]
17:22 07.04.2018
Այս համակարգերից ներկայում ունի նաև Հայաստանը։ Ընդ որում՝ հայկական բանակին մատակարարվել են դրա նորագույն տարբերակները, որոնք հակառակորդի տանկերը կարող են խոցել մինչև 8 կմ հեռավորությունից։
09:07 02.04.2018
Թուրքիայի ղեկավարը Ադանայում ելույթի ժամանակ Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:
15:07 01.04.2018
Միացյալ Նահանգներն ավելացնում է իր ռազմական ներկայությունը սիրիական Մանբիջ քաղաքում, որը գտնվում է Եփրատ գետից դեպի արեւմուտք եւ այն շրջանների հարևանությամբ, որոնք գրավված են թուրքական բանակի կողմից: Վաշինգթոնն այդպիսով արձագանքում է Թուրքիայի այն հայտարարություններին, թե թուրքական բանակը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ, որոնք վայելում եմ ԱՄՆ-ի աջակցությունը:
13:23 30.03.2018
Հենց Սիրիայի քրդական խմբերը կազմաքանդելու պատճառաբանությամբ է Անկարան հիմնավորում այն, որ թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի հյուսիսային տարածքներ։
19:10 29.03.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ իրեն հանրայնորեն վիրավորելու համար, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Էրդողանի դատական հայցի համար հիմք է ծառայել Քըլըչդարօղլուի ելույթը Ստամբուլում, որտեղ նրա հասցեին մի շարք մեղադրանքներ էին հնչել:
11:20 26.03.2018
Էրդողանը նաև հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պետք է դուրս գա Քանդիլից և Շինգալից, այլապես ռազմական գործողությունը չի դադարի:
15:50 22.03.2018
Թուրքիայում գործող տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները համապատասխան արտոնագիր ստանանալու դեպքում միայն կկարողանան համացանցային հեռարձակումներ իրականացնել:
21:07 19.03.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ցանկացած պահի կարող է կրակ բացել Իրաքյան Քուրդիստանի Սինջար քաղաքի վրա, հայտնում է«Anadolu» գործակալությունը:
11:29 17.03.2018
Թուրքական օդուժը օդային հարված է հասցրել Աֆրինի հիվանդանոցին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
16:07 14.03.2018
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշօղլուի պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ հիմնական քննարկման առարկա են եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա:
14:13 14.03.2018
Թուրքիայի արևելյան Դողուբայազետում, որը հայկական Դարոյնք (Բայազետ) բնակավայրն է, քրդական ջոկատների և թուրքական զորքի միջև բախումները շարունակվում են արդեն 2 օր:
17:44 13.03.2018
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Թուրքիայում: Ստամբուլից Տոկատ ուղևորված միջքաղաքային ավտոբուսը բախվել է գազ տեղափոխող վրացական համարանիշերով բեռնատարին, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով ավտոբուսի վարորդը չի նկատել կայանված գազ տեղափոխող բեռնատարը , և ավտոբուսը բախվել է դրան։
12:20 12.03.2018
С-400 համալիրները Թուրքիա մատակարարելու գործընթացը կիրականացվի 2020 թվականի սկզբից: Այս մասին Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: