TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Իջևան

11:49 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի անտառամերձ տարածքների բնակիչներին անտառի տափուկներ են բաժանվել, իսկ ոմանց էլ դրամաշնորհներ են տրվել՝ այլ ոլորտում գործունեություն սկսելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ զեկուցեց, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի […]

̰
Այնուամենայնիվ, հանրապետությունում ունենք վառելափայտի խնդիրը․ Փաշինյան

11:44 18.07.2019

Անկախ նրանից, որ Իջևանի անտառահատումների հարցում կոմպրոմիս չի լինելու, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում կա վառելափայտի խնդիր։ Երեկվա միջադեպի հարցով կառավարության նիստի այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հիշեցրեց, որ խոսել են այլընտրանքային վառելիքի՝ բրիկետների մասին, և պայմանավորվել են, որ նախարարությունն այդ ծրագրի մենեջերի դեր կստանձնի։ Նա ասաց, […]

̰
Իջևանում բախումների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

11:42 18.07.2019

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր քաղաքացիները դուրս են գրվել, և այս պահի դրությամբ ոչ ոք հիվանդանոցային բուժում չի ստանում: Հիշեցնենք, որ Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են […]

̰
Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան

11:35 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստի բուն քննարկումներից առաջ անդրադարձ կատարվեց Իջևանի դեպքերին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այդ անտառահատումներով զբաղվել են ոչ թե անհատներ՝ սեփական տունը տաքացնելու համար, այլ բիզնեսներ։ Այս բնորոշման հետ համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։ […]

̰
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա

11:19 18.07.2019

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները […]

̰
ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան  

11:04 18.07.2019

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Ցանկացած հարց պետք է […]

̰
13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով

10:55 18.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ […]

̰
Իջևանի դեպքերից հետո քրգործ է հարուցվել, 19 մարդ բերման է ենթարկվել․ Օսիպյան

10:33 18.07.2019

Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը: Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալը՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի […]

̰
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան

10:24 18.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Վարչապետը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ Իջևան այցի տեսանյութով:

̰
Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

10:12 18.07.2019

Երեկ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Կան բերման ենթարկված անձինք: Ձեռնարկվում […]

̰
Որևէ զիջում չանել անօրինականությանը․ Տավուշի մարզպետ

09:51 18.07.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուղիղ տեսակապով անդրադարձել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին։ Նրա խոսքերով՝ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում իրենց համար բիզնես են ստեղծել: Նա նշել է, որ որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ վիճակում են տուժած ոստիկանները

09:19 18.07.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը մանրամասներ է հայտնել Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ և կից տեսանյութ հրապարակել։ Նա նշել է, որ Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիրավոր ոստիկան կա։ Բժշկի խոսքերով՝ ոստիկաններից բացի՝ տուժածների թվում կա նաև 2 քաղաքացիական անձ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին, լարված իրավիճակ է․ Արման Բաբաջանյան

01:06 18.07.2019

Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին։ Լարված իրավիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Իջևան, հենց հիմա․ միջպետական ճանապարհը բացվում է․ Արման Բաբաջանյան

00:41 18.07.2019

Իջևան, հենց հիմա։ Միջպետական ճանապարհը բացվում է։ Ոստիկանապետն այստեղ է։ Սուրեն Պապիկյանը ճանապարհին է։ Խոսվում է միայն 11 վիրավոր ոստիկանի մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։  

̰
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով հոսպիտալացվածների մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի

00:31 18.07.2019

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հիշեցնենք, որ Իջևանում […]

̰
Բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է. Գայանե Աբրահամյան

00:27 18.07.2019

«Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք, ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել… «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը […]

̰
Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին

00:17 18.07.2019

Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով […]

̰
Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. Armtimes.com

23:20 17.07.2019

Իջևանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:  ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի […]

̰
Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ 9 ոստիկան հոսպիտալացվել է

22:27 17.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  այս պահի դրությամբ 9 վիրավոր ոստիկան կա, որոնք հոսպիտալացվել են։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն, […]

̰
Բախում Իջևանում․ կան վիրավորներ

21:34 17.07.2019

Իջևանում լարված իրավիճակ է, բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է «Հետք»-ը, բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել […]

̰
Իջևանում կրկին լարված է․ ճանապարհները փակ են

21:19 17.07.2019

Իջևանում ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էՔրիստինա Սուքիասյանը։ Ցուցարարները պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին, առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:

̰
Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

12:07 17.07.2019

Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»:

̰
Այսօր առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

21:24 16.07.2019

Այսօր առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել: Այս մասին տեղեկացնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։  

̰
700-800 մետր խորացել ենք, ադրբեջանական տարածքում հանգցրել ենք հրդեհը․ Խաչիկի գյուղապետ

12:48 16.07.2019

Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի ղեկավարն ու գյուղացիները ստիպված են եղել անցնել Նախիջևանի տարածք՝ այնտեղ բռնկված հրդեհը մեկուսացնելու համար։ Գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին այսօր ShantNews.am-ին մանրամասներ հայտնեց գյուղապետ Հովիկ Սմբատյանը։ Սմբատյանն ասաց, որ հրդեհը սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում ու անցել է հայկական կողմ, ինչի պատճառով էլ խաչիկցիները ստիպված են եղել երկու […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման Մ4 ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

12:10 16.07.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե […]

̰
Տավուշում վարորդը մեքենայով բախվել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին. կան տուժածներ

23:52 12.07.2019

Հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ […]

̰
Մահացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ Ֆելիքս Գզողյանը

18:44 10.07.2019

76 տարեկան հասակում այսօր մահացել է գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը, որն իր զգալի ներդրումն է ունեցել հայկական բանակի կազմավորման գործում ու 1992 թվականին ղեկավարել է Շուշիի ազատագրության գործողության շտաբը։ Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին։ 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական […]

̰
Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած

20:35 07.07.2019

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Սաշիկ Զարգարյանի վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 QP 065 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Էդգար Աղաբեկյանի վարած Opel Zafira մակնիշի 4577 HT համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով […]

̰
Գեղարքունիքի մարզում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխայի 

12:46 06.07.2019

Այսօր` հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Հաղորդվում է` վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենա է կողաշրջվել․ վարորդին ուղղաթիռով հոսպիտալացրել են

22:28 04.07.2019

Հուլիսի 4-ին՝ ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան […]

̰
BACK_TO_TOP