TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+12.09 oC

Իջևան

Բացահայտվել է Լուսահովիտի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

16:31 04.07.2019

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ […]

̰
Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի տեղապահ

20:11 03.07.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2019 թվականի հունիսի 18-ի հրամանով Վիրահայոց թեմում՝ որպես թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը: Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում, իսկ 1999-2004 թթ.՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. կազմվել է 252 արձանագրություն

23:01 01.07.2019

Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որից 125-ը՝ չամրակապված երթևեկելու համար: Հայտնաբերվել է […]

̰
Տավուշի մարզում բախվել են ՊՆ զորամասի աշխատողի Volkswagen-ը և Խաչարձանի դպրոցի աշխատակցի 06-ը. կան վիրավորներ

21:00 30.06.2019

Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին բախվել են նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և […]

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:54 28.06.2019

Հունիսի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է

11:42 24.06.2019

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում և հանձնվել ոստիկանության Իջևանի բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

̰
Ինչ է գրվելու Իջևանում վերակառուցվող բարձրահարկ շենքի տանիքին

22:22 22.06.2019

Պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Պրն. Ղազարյանի հետ խոսեցինք․ որոշվեց շենքի տանիքին գրված լինի Իջևան, որը կունենա հետևյալ տեսքը»:

̰
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. վարչապետ

13:31 22.06.2019

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]

̰
Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.800.000 դրամ և տանիքից ընկել Աղստև գետը

09:33 18.06.2019

Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23։59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, կատարել է […]

̰
Տավուշում քաղաքացին ոստիկանություն է ահազանգել, որ Իջևանի քաղաքապետն ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա

23:03 16.06.2019

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

10:59 15.06.2019

Հունիսի 14-ին՝ ժամը 05:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Այս տարի կունենանք Իջևանով Վրաստան, մյուս տարի՝ Ալավերդիով Վրաստան բարձրորակ ճանապարհներ․ նախարար

12:41 07.06.2019

Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման ճանապարհի 38,5 կմ հատվածն ընդունվել է շահագործման, ու դա բավական բարձրորակ, լայնացված ու ենթակառուցվածքներով ճանապարհ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Մյուս տարվա ավարտին, ըստ Արշակյանի, այդ ուղղությամբ ճանապարհը կհասնի մինչև սահման։ Իսկ այս ամիս, ինչպես զեկուցեց նախարարը, պատրաստ կլինի Երևանից […]

̰
Մարիամ Փաշինյանի իջևանյան ուիքենդը

16:21 03.06.2019

Մարիամ Փաշինյանը հանգիստն է վայելել բնության գրկում: Նա Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Իջևանից:

̰
Նախիջևանի սահմանին կրակոցներ հիմա էլ են լինում, բայց քիչ․ հրամանատարը ներկայացրեց իրավիճակը

22:42 24.05.2019

Նախիջևանի ուղղությամբ հայկական սահմանին իրավիճակը հիմնականում հանգիստ է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի։ Այժմ էլ լինում են կրակոցներ, բայց դրանց քանակը քիչ է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց այդ ուղղությամբ տեղակայված հայկական զորամիավորման հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Նրա խոսքերով՝ երկու կողմում էլ երբեմն փորձում են ինժեներական աշխատանքներ տանել, նոր դիրքեր դնել, նոր ամրաշինական […]

̰
Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում երթևեկությանը խանգարող ճյուղերը հեռացվել են

09:49 20.05.2019

Մայիսի 19-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 7-րդ կմ-ին ծառ է ընկել և երթևեկությունը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից: *** Մայիսի 19-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է […]

̰
Պետք է պահանջվի աշխատեցնել Երևան-Նախիջևան-Թավրիզ երկաթգիծը. Լևոն Շիրինյան

14:22 04.05.2019

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մայիսի 1-3-ն Ադրբեջանում անցկացված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին, ասաց, որ զորավարժություններին այդ անվանումը տված հեղինակները պետք է ասեին՝ «Քեմալ Աթաթուրք Լենին» զորավարժություններ, որովհետև, ըստ նրա, դրանց ակունքում, ըստ էության, 1920 թվականի ռուս-թուրքական սիրախաղերն էին, որի ստորագույն օղակը եղել և մնում է հայ […]

̰
Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

13:50 20.04.2019

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան […]

̰
«Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը մշակութային ցեղասպանություն է, և հանցագործը պետք է պատժվի». ԵՀՄՖ-ի պահանջը ՅՈՒՆԵՍԿՕ-ին

11:53 15.04.2019

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը բարձրաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված իր պահանջի մասին: «Հայտնում ենք, որ 2011-2015 թվականներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբաններն իրավական ակտ էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքննություն անցկացներ 1998-2006 թվականներին Նախիջևանում`ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված կերպով կազմակերպված և […]

̰
Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում․ Նիկոլ Փաշինյան

19:00 14.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Իջևանում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորև բերվող գլխում: Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին: Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր […]

̰
Պատահար Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհին. վարորդը մահացել է

17:14 12.03.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 10-ին՝ ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Մարտի 11-ին՝ ժամը 06.40-ի սահմաններում, վարորդը՝ 1990 թ. ծնված Տիգրան Օրդինյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Իջևան քաղաքում անասնագոմ է այրվել

22:28 11.03.2019

Մարտի 11-ին` ժամը 17:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ «Չռչռ» կոչվող տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմը (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:22-ին: Ամբողջությամբ այրվել […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ճամփեզրի սելավատարը

20:56 09.03.2019

Մարտի 9-ին՝ ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 105-րդ կմ-ին «Kia Օptima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Իջևան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած

10:43 03.03.2019

Մարտի 3-ին` ժամը 01:38-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1974 թ.) կողաշրջվել է. վարորդն արգելափակվել է […]

̰
Նախիջևանում զորավարժություն են անում «հակառակորդի» հարձակմանը պատրաստ լինելու համար

18:09 26.02.2019

Նախիջևանում պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացվել ոչ միայն բանակի, այլև ներքին գործերի, պետական անվտանգության, ԱԻՆ և ուժային այլ կառույցների ծառայողների մասնակցությամբ։ Սրանցից յուրաքանչյուրն իր գործառույթներն է ստուգել։ Վարժանքներն անցկացվել են «Պետական սահմանի խախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված Նախիջևանի կայազորի ուժերի համատեղ գործողություններ» խորագրով, փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը։ Ներգրավվել է բոլոր ուժայինների սպառազինության մեջ եղած տեխնիկան, օգտագործվել են […]

̰
Նախիջևանում ադրբեջանական բանակը պաշտպանական զորավարժություն է անցկացնում

18:43 20.02.2019

Ադրբեջանի զինված ուժերից հարաբերականորեն անկախ Նախիջևանի առանձին համազորային բանակը պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում երկրամասի տարածքում՝ սցենարում ունենալով «հավանական հակառակորդի» օդային հարձակումը։ Բանակի ռազմաօդային ուժերի մեջ մտնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր տագնապով դուրս են բերվել զորամասերից ու մեկնել մարտադաշտեր «հակառակորդի» օդային հարվածները զսպելու համար։ Նախատեսված է, որ զորավարժության ընթացքում կլինեն նաև կրակային վարժանքներ։ Միևնույն ժամանակ […]

̰
Միջազգային դիտորդները ստուգել են Նախիջևանում ադրբեջանական բանակի սպառազինության քանակը

18:20 20.02.2019

Դանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի փորձագետների խումբն այսօր այցելել է Նախիջևան ու ստուգել այնտեղ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների սպառազինության մեջ գտնվող զենքի ու ռազմական տեխնիկայի քանակը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի համաձայնագրի շրջանակներում դիտորդները ստուգել ու գնահատել ադրբեջանական բանակի՝ Նախիջևանում տեղաբաշխված զորամասերում առկա տանկերի, […]

̰
Ով որքան ձայն հավաքեց Իջևանի ավագանու ընտրություններում

16:05 18.02.2019

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեկ անցկացված ընտրությունների շրջանակում անցկացվել են նաև Իջևանի ավագանու ընտրություններ։ Այդ ընտրություններին մասնակցել է Իջևանի 14 հազար 297 ընտրողներից 8 հազար 263-ը (57,78 տոկոս)։ Քվեաթերթիկներից 99-ը ճանաչվել է անվավեր, իսկ մյուսները բաշխվել են այս կերպ․

̰
Ես էլ եմ ուսանող եղել և Իջևանից կարտոֆիլ բերել, բայց պարտադիր չէ՝ 50 կգ-անոց պարկով․ Փաշինյանը՝ Շիրակ Թորոսյանին

18:29 12.02.2019

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնեց խնդրի մասին, որ երբ ԵԱՏՄ մաքսային կանոնակարգերի համաձայն` Հայաստանի սահմանին ևս մաքսազերծում չպահանջող բեռի առավելագույն քաշը սահմանվեց 50 կգ փոխարեն 25 կգ, շատ ջավախքցի ուսանողներ կանգնեցին խնդրի առաջ, որովհետև երբ գալիս են Երևան ուսանելու, նրանց ընտանիքները ուսանողների հետ ուղարկում են պարկով կարտոֆիլ […]

̰
Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա զոհ

16:15 11.02.2019

Փետրվարի 11-ին` ժամը 13:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 110-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝ 1956 թ. ծնված Մ. Հ.) և […]

̰
«Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենը աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար դոլար. ՔԿ

16:51 05.02.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը […]

̰
BACK_TO_TOP