TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+18.09 oC

Իջևան

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը մասնակցել է Պետդումայում անցկացված հանդիպմանը

19:23 31.01.2019

Ռուսաստանի Դումայում այսօր երկրի տարբեր կրոնների ու կրոնական ուղղությունների առաջնորդները անցկացրել են խորհրդանշական նիստ, որին մասնակցել է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը։ Սուրբծննդյան խորհրդարանական 7-րդ ժողովը տեղի է ունեցել Սուրբծննդյան միջազգային 27-րդ կրթական լսումների շրջանակներում, որը նվիրված է եղել «Երիտասարդություն․ ազատություն և պատասխանատվություն» թեմային։ Հանդիպմանը մասնակցել են նաև […]

̰
Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

16:26 22.01.2019

Նախիջևանում մարտական պատրաստության կուրս է անցկացվել երկրամասի առանձին համազորային բանակի դիպուկահար զինծառայողների համար։ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ ու իրական պատերազմական իրավիճակին մոտեցված պայմաններում անցկացված մարզումների ժամանակ կատարվել են մարտական ամենաբարդ հրահանգները։ Թուրքիայի բանակի զինծառայողներն այս մարզումներին ներգրավվել են որպես հրահանգիչներ։ Նրանց հրահանգավորմամբ ադրբեջանցի զինծառայողներն անցել են ֆիզիկական բարձր պատրաստության ու դիմացկունության վարժանքներ՝ […]

̰
Իջևանում տնակն ամբողջությամբ այրվել է

23:15 20.01.2019

Հունվարի 20-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Սերմակի» կոչվող տարածքում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 44/3 շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում (սեփականատերը՝ Ս. Բ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, […]

̰
Երևան-Իջևան ավտոճանապարհին «Volkswagen Vento»-ն բախվել է կայանված մեքենային․ կա տուժած

09:52 20.01.2019

Հունվարի 20-ին՝ ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդների տվյալները պարզել չի […]

̰
«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան

16:24 24.12.2018

«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել: Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա […]

̰
Իջևանում ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

11:35 22.12.2018

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել […]

̰
Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ ձեռքում. Փաշինյան

17:50 19.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018 թվականին Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քմ տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Եթե չեմ սխալվում, ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է, տեղում իրավիճակին ծանոթացել են, կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը […]

̰
«Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա»․ Շարմազանով

09:49 19.12.2018

ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ուղիղ տեսակապով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին․ «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, […]

̰
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին. Արա Պապյան

20:20 13.12.2018

Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]

̰
Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին․ Արծրուն Հովհաննիսյան

22:53 04.12.2018

Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Միայն մի կարճ տեղեկանք. ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի […]

̰
Վթար Իջևան քաղաքում. կա տուժած

12:00 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Անկախության փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Անկախության փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., ծնված […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է, սահել դեպի գետը և բռնկվել․ կան տուժածներ

09:37 30.11.2018

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, մոտ 15 մ սահել դեպի գետը […]

̰
Դուք չեք պատկերացնում Նախիջևանի միլիտարիզացիայի մակարդակը. Ստեփան Գրիգորյան

23:30 27.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո կառավարության քաղաքականությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ նոր պարզ կդառնա: Մենք կոնկրետ ուժ ենք և կոնկրետ ծրագրեր ունենք ու ասում ենք, որ ԵԱՏՄ-ում չեն աշխատում մեխանիզմները: Այսօր վարորդները բողոքում են, որ Վերին Լարսը արհեստականորեն […]

̰
Հակոբ Արշակյանը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

21:38 24.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ  ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։ […]

̰
Ադրբեջանական բանակը Նախիջևանում անցկացնում է հակահարձակողական զորավարժություն

14:41 16.11.2018

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]

̰
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ոչ մի տարածք չի ազատագրել, առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում

17:17 12.11.2018

Դուշանբեի պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ: Թեև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ըստ Տոնոյանի, բողոքում են կրակոցներից, սակայն տարակուսելի է, որ ադրբեջանական […]

̰
Ադրբեջանում կանխվել է Նախիջևանի տարածքով Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը

21:36 07.11.2018

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ծառայողները կանխել են Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Թմրանյութը հայտնաբերվել է Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բեքեր Քյորօղլուի բեռնատարում: Հայտնաբերված 105․4 կգ քաշով հերոինը եղել է 104 փաթեթների մեջ: Թուրքիայի քաղաքացին փորձել է թմրանյութը Նախիջևանի տարածքով անցկացնել Թուրքիա և հասցնել Ստամբուլ:

̰
Նախիջևանում անցկացվել է հատուկ նշանակության խոշոր զորավարժություն՝ բանակի և մյուս ուժայինների մասնակցությամբ

00:10 31.10.2018

Ադրբեջանի բանակի, սահմանապահ զորքերի, ներքին զորքերի, պետական անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր Նախիջևանում անցկացրել են խոշոր զորավարժություն։ Դրան մասնակցել են նաև օդային միջոցներ, հրետանային զորքեր և այլն։ Զորավարժությանը հետևել է անձամբ երկրի պաշտպանության նախարարը, իսկ պայմանական մարտական գործողություններին մասնակցել են. մոտ 1000 զինծառայող, 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից […]

̰
Նախիջևանյան ուղղությամբ եղել է ընդամենը 2 կրակոց, այն էլ՝ երևի պատահական․ Տոնոյան

12:11 27.10.2018

Հայաստանի սահմաններին ու շփման գծում իրավիճակը կայուն է, հրադադարի ռեժիմն էլ հիմնականում պահպանվում է։ Այս մասին այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն է և՛ Արցախի պաշտպանության բանակի շփման գծում, և՛ սահմաններին, այդ թվում նաև Նախիջևանի ուղղությամբ։ «Նախիջևանյան ուղղությամբ եղել է ընդամենը 2 կրակոց, ընդամենը, այն […]

̰
Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

11:33 17.10.2018

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32․600-րդ-ից մինչ 36․000-րդ կմ հատվածի և 64․174-րդ-ից մինչև 67․150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից: Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

00:12 11.10.2018

Հոկտեմբերի 10-ին` ժամը 20:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Դ., ծնված 1993 թ.) դուրս […]

̰
Պաշտպանության նախարարը և ԶՈւ շտաբի պետն այցելել են Նախիջևանի սահման

18:25 05.10.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են Նախիջևանի հետ Հայաստանի սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/1942350439133888 Հիշեցնենք, որ այսօր նույն՝ Նախիջևանի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում […]

̰
ՀՀ ԶՈւ դիրքապահները սահմանախախտի են հայտնաբերել Նախիջևանի սահմանին

18:21 05.10.2018

«Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։ Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/1942339509134981

̰
Ազատամուտի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը

11:59 02.10.2018

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում արդեն 3 օր է`բողոքի ակցիաներ են ընթանում: Գյուղացիները պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Համայնքի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ գյուղապետը չարաշահումներ, կեղծիքներ է թույլ տվել, սոցիալական աջակցություն ձևակերպել այլ մարդկանց անուններով:

̰
Պատահար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:06 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի «Հարսնաքար» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 72-րդ կմ-ին «Renault Logan» (վարորդը՝ Գ. Մ., 1989 […]

̰
Պատահար Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած (թարմացված)

21:30 22.09.2018

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ  սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թերակղզու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E280» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]

̰
Ադրբեջանի բանակը Նախիջևանում պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում

13:43 19.09.2018

Սեպտեմբերի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է զորավարժություն, որի սցենարով Նախիջևանում պաշտպանվում են «հակառակորդի» հարձակումից ու դիվերսիոն հարձակումներից։ Այս մասին, Razm.info-ի փոխանցմամբ, հայտնել է Նախիջևանի պետական հեռուստատեսությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ «հակառակորդը» անսպասելի հարձակվում է Նախիջևանի վրա, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողություններ է ձեռնարկում։ Պաշտպանություն կազմակերպելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիկունքից մեկնում են առաջնագիծ ու ներգրավվում մարտական գործողություններին։ […]

̰
Նիկոլ Փաշինյանն Իջևանում է

18:58 01.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Այս անգամ նա Իջևանում է, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ, զրուցում, լուսանկարվում: «Իջևանում նկարվում ենք»,- գրել է նա:

̰
Արցախի նախագահը ներկա է եղել «Նախիջևան» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը

22:30 28.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 28-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել «Նախիջևան» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:  

̰
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

10:31 18.08.2018

Օգոստոսի 18-ին՝ ժամը 08:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել […]

̰
BACK_TO_TOP