12:19 11.11.2017
Իրանի զինված ուժերը մշտական ռազմաբազա են կառուցում Դամասկոսի հարավում, քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Այս մասին BBC-ին հայտնել են աղբյուրները «արևմտյան հետախուզական կազմակերպություններից»։
Տիեզերական լուսանկարները ցույց են տալիս, որ նշված տեղանքն ակտիվորեն կառուցապատվում է այս տարվա հունվարից սկսած։ Տարածքում կատարված շինարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հենց ռազմական օբյեկտ է․ այստեղ կառուցվել են անգարներ, որոնցից ամեն մեկը կարող է «ընդունել» մի քանի միավոր ռազմական տեխնիկա։
Բազան, որի պատկանելությունը հնարավոր չէ բացահայտել արբանյակային լուսանկարներով, ընդամենը 50 կմ հեռավորության վրա է Գոլանի բարձունքներից, որոնք ներկայում Իսրայելի օկուպացիայի տակ են։ Փաստացի հենց Գոլանի բարձունքներով է անցնում Սիրիա-Իսրայել սահմանը։
Սիրիայում իրանական զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկություններին վերջերս արձագանքել է Իրանի տարածաշրջանային հակառակորդներից մեկը՝ Իսրայելը։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը մտադիր է իր ռազմաբազան կառուցել հենց Իսրայելի հարևանությամբ, սակայն Իսրայելը թույլ չի տա նման բան։
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես shantnews.am-ի խմբագրությանը։ Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են shantnews.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ" պաշտոնական համաձայնության։.