TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Իսրայել

Իրանն ու Իսրայելը բանակցել են Հորդանանում

22:17 28.05.2018

Կողմերի միջև բանակցություները տեղի են ունեցել Հորդանանի միջնորդությամբ:

̰
Երբվանի՞ց են Անկարայով պայմանավորված մեր որոշումները էթիկայի ոլորտում. Կնեսետի խոսնակը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին օրենք է ներկայացրել

19:35 28.05.2018

Յուլի Էդելշտեյնը նշել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա կլինի ճիշտ որոշում՝ որպես մարդ արարածներ և որպես հրեաներ:

̰
Իսրայելի զինուժի և պաղեստինցիների բախումների հետևանքով կա 10 զոհ

09:50 07.04.2018

Ցույցերն արդեն շարունակվում են 2 շաբաթ:

̰
Դարձյալ բախումներ Իսրայելի և Գազայի սահմանին

14:19 06.04.2018

Իսրայելի իրավապահները պաղեստինցիների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել, ինչպես նաև կրակել են մի քանիսի ոտքերին:

̰
Գազայում բախումների հետևանքով ևս 1 պաղեստինցի է սպանվել

09:26 04.04.2018

Իսրայելն իր գործողությունները բացատրել է նրանով, որ ցուցարարները փորձել են վնասել Իսրայելի և Գազայի միջև ցանկապատը և ներխուժել Իսրայել:

̰
Էրդողանը Նեթանյահուին ահաբեկիչ է անվանել

09:07 02.04.2018

Թուրքիայի ղեկավարը Ադանայում ելույթի ժամանակ Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:

̰
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների հետևանքով կա 16 զոհ ու 1000 վիրավոր

10:18 31.03.2018

Իսրայելի ոստիկանությունն անօդաչու թռչող սարքերից արցունքաբեր գազ է լցրել պաղեստինցիների վրա:

̰
Ադրբեջանն ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում 23-րդն է

13:38 27.03.2018

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։

̰
Գվատեմալան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի մայիսին

09:55 05.03.2018

Պաղեստինցի ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել:

̰
Սուրբ Հարության տաճարը բացել է իր դռները

09:00 28.02.2018

Սրբավայրի դռները փակ էին երեք օր՝ ի նշան քաղաքային իշխանությունների որոշման դեմ բողոքի:

̰
Հարության տաճարը դեռ փակ է. Հորդանանը քննադատել է Իսրայելի իշխանություններին

13:10 26.02.2018

Իսրայելի Քնեսետի հանձնաժողովում մեկ շաբաթով հետաձգվել է եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը:

̰
ԱՄՆ-ն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի մայիսին

10:01 24.02.2018

ԱՄՆ այս հայտարարությունը պաղեստինցիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:

̰
Կանխվել է Իսրայելի պաշտպանության նախարարի դեմ մահափորձը

11:30 19.02.2018

Իսրայելական հետախուզական «ՇԱԲԱԿ» ծառայությունը կանխել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի դեմ պատրաստվող մահափորձը: Վնասազերծվել և ձեռբակալվել են 6 անձ, ովքեր ներկայացնում էին այսպես կոչված «Իսլամական ջիհադ» խմբավորումը: Նրանք պատրաստվում էին տեղադրել պայթուցիկ սարքը Լիբերմանի ավտոմեքենայի երթուղու ճանապարհին և ավտոմեքենան պայթեցնել: Ահաբեկչական խմբի անդամները պատրաստվում էին պայթուցիկի որոշ դետալներ ձեռք բերեին Գազայի հատվածից և ունեին արդեն պայմանավորվածություններ, սակայն ժամանակին իսրայելական անվտանգության ուժերը կարողացան նրանց վնասազերծել:

̰
Բենիամին Նեթանյահուն Մյունխեն էր բերել իրանական անօդաչու սարքի բեկոր

16:01 18.02.2018

Նեթանյահուն նաև կոչ է արել Թեհրանին չչարաշահել Իսրայելի համբերությունը։

̰
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հանդեպ կարող են մեղադրանք առաջադրել

11:09 14.02.2018

Նեթանյահուն հերքել է իր հանդեպ հնչած բոլոր մեղադրանքները:

̰
Սիրիայի և Իսրայելի սահմանում իրավիճակը մնում է լարված

14:15 12.02.2018

Սպիտակ տունը Իրանին և նրա դաշնակիցներին կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները և աշխատել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ:

̰
Իրանը կարծում է, որ Սիրիան կպատասխանի Իսրայելի հարվածներին

17:46 11.02.2018

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին Իսրայելի անպատիժ հարվածների ժամանակն անցել է, հաղորդում է «Ռեգնումը»:

̰
Իսրայելը և Սիրիան փոխադարձ հարվածներ են հասցրել

15:23 10.02.2018

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ չեն ձգտում իրավիճակի սրման, բայց նշել են, որ Իրանը և Սիրիան «կրակի հետ են խաղում»:

̰
Իսրայելի ԱԳՆ-ն ողջունել է ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ ԱՄՆ որոշումը

17:19 01.02.2018

Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յուվալ Ռոտեմը ողջունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավար Իսմայիլ Հանիային ԱՄՆ պատժամիջոցային ցանկում ներառելը:

̰
Հնագետները Իսրայելում նախամարդկանց բնակավայր են պեղել

09:30 08.01.2018

Իսրայելի հնագետները Թել Ավիվից ոչ հեռու նախամարդկանց բնակավայր են գտել: Ըստ մասնագետների՝ այս վայրն իսկական դրախտավայր է եղել որսորդների համար, ովքեր ապրել են այստեղ շուրջ կես միլիոն տարի առաջ: BBC-ի փոխանցմամբ՝ պեղումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր կայծքարե կացիններ և կենցաղի այլ առարկաներ: Մասնագետների խոսքով՝ այդ ժամանակ այստեղով գետակ է հոսել, եղել է առատ բուսականություն և […]

̰
Ով ում բարեկամն էր ՄԱԿ-ում, երբ քվեարկվում էր Երուսաղեմի հարցը

10:28 22.12.2017

ՄԱԿ-ի բանաձևն ընդունվել է գերակշիռ 128 կողմ ձայներով։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի քայլը դատապարտողների թվում են եղել Վաշինգտոնի գրեթե բոլոր եվրոպական ու արաբական դաշնակիցները, աֆրիկյան ու ասիական պետությունների մեծ մասը։

̰
Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանություն կբացի

10:23 18.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Արևելյան Երուսաղեմում բացել Թուրքիայի դեսպանություն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի նախաձեռնության՝ այդ քաղաքը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

̰
Ալիևի հակաիսրայելական ելույթը բացասական արձագանք է ստացել Իսրայելում

15:23 14.12.2017

Թեև Ալիևը փորձել է զերծ մնալ կոշտ արտահայտություններից, բայց, նաև Թուրքիայի նախագահի ճնշման տակ խոսել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտության մասին:

̰
Ավելի քան 50 վիրավոր Արևմտյան ափին

19:27 07.12.2017

Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում ավելի քան 50 պաղեստինցի է վիրավորվել իսրայելցի ուժայինների հետ բախման հետևանքով: Տուժածներն ունեցել են հրազենային վնասվածքներ, ռետինե փամփուշտներից ստացված կոտրվածքներ, եղել են նաև արցունքաբեր գազից թունավորման դեպքեր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Shantnews-ը, պաղեստինցիներն զանգվածային բողոքի ցույցեր են սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին:

Բախումները Երուսաղեմում, Ռամալլայում, Հեբրոնում և Բեթղեհեմում շարունակվում են:

̰
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումները շարունակվում են

17:35 07.12.2017

Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր մասերում և Գազայի հատվածում պաղեստինցիների և Իսրայելի ուժերի միջև բախումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:

Պաղեստինյան տարածքներում տեղի հիմնական քաղաքական շարժումները համընդհանուր ցույցեր են կազմակերպել: Իսրայելական հսկիչ անցակետերի մոտ արգելապատնեշներ են տեղադրվել: Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ Հեբրոն քաղաքի թաղամասերից մեկում ևս պաղեստինցի երիտասարդների և իսրայելական բանակի միջև բախումներ են տեղի ունեցել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր՝ որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Իսրայել տեղափոխելու մտադրության մասին: ԱՄՆ այս քայլը մեծ վրդովմունք է առաջացրել հատկապես մահմեդական աշխարհում:

̰
Էրդողանը սպառնում է չեղարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները

16:18 05.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:

̰
Իսրայելը գրոհել է սիրիական ռազմական օբյեկտները

10:50 05.12.2017

Սիրիական լրատվամիջոցերը հայտնում են, որ անցած գիշեր Իսրայելը դարձալ գրոհել է սիրիական մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտները: Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է մի քանի հրթիռ, որոնք Իսրայելը բաց է թողել Դամասկոսի մոտակայքում գտնվող գիտահետազոտական կենտրոնի վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Իսրակելը հրթիռներ է արձակել սիրիական ռազմաբազաներից մեկի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի Սիրիայի տարածքում Իրանի ներկայությունը:

̰
Իրանի ԱԳ նախարարի այցն ու առաջարկները՝ ի պատասխան իսրայելական ակտիվությանը

13:11 29.11.2017

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, այլև ներկա եղավ հայ-իրանական գործարար համաժողովին, որին մասնակցում էր շուրջ 150 գործարար երկու երկրներից։

̰
Իսրայելի ՆԳՆ-ն դադարեցնում է կենսաչափական անձնագրեր տալ ցածր աշխատավարձի պատճառով

12:24 29.11.2017

Իսրայելի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ից դադարեցնելու է քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր հատկացնել՝ դրա համար մեղադրելով երկրի ֆինանսների նախարարությանը:

̰
115 մլն դոլարի հայց Արցախի դիրքերի ուղղությամբ հարվածին մասնակցած իսրայելական ընկերության դեմ

18:24 28.11.2017

Ներդրողները 115 միլիոն դոլար են պահանջում իսրայելական այն ընկերությունից, որի մասնագետներն ադրբեջանցիների խնդրանքով սեփական մահապարտ անօդաչու թռչող սարքը կիրառել են Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, և բաժնետերերը դատարան ներկայացված հայցով հատուցում են պահանջում ընկերությունից:

̰
BACK_TO_TOP