19:35 28.05.2018
Յուլի Էդելշտեյնը նշել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա կլինի ճիշտ որոշում՝ որպես մարդ արարածներ և որպես հրեաներ:
09:26 04.04.2018
Իսրայելն իր գործողությունները բացատրել է նրանով, որ ցուցարարները փորձել են վնասել Իսրայելի և Գազայի միջև ցանկապատը և ներխուժել Իսրայել:
09:07 02.04.2018
Թուրքիայի ղեկավարը Ադանայում ելույթի ժամանակ Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:
13:38 27.03.2018
Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։
13:10 26.02.2018
Իսրայելի Քնեսետի հանձնաժողովում մեկ շաբաթով հետաձգվել է եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը:
11:30 19.02.2018
Իսրայելական հետախուզական «ՇԱԲԱԿ» ծառայությունը կանխել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի դեմ պատրաստվող մահափորձը: Վնասազերծվել և ձեռբակալվել են 6 անձ, ովքեր ներկայացնում էին այսպես կոչված «Իսլամական ջիհադ» խմբավորումը: Նրանք պատրաստվում էին տեղադրել պայթուցիկ սարքը Լիբերմանի ավտոմեքենայի երթուղու ճանապարհին և ավտոմեքենան պայթեցնել: Ահաբեկչական խմբի անդամները պատրաստվում էին պայթուցիկի որոշ դետալներ ձեռք բերեին Գազայի հատվածից և ունեին արդեն պայմանավորվածություններ, սակայն ժամանակին իսրայելական անվտանգության ուժերը կարողացան նրանց վնասազերծել:
17:46 11.02.2018
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին Իսրայելի անպատիժ հարվածների ժամանակն անցել է, հաղորդում է «Ռեգնումը»:
15:23 10.02.2018
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ չեն ձգտում իրավիճակի սրման, բայց նշել են, որ Իրանը և Սիրիան «կրակի հետ են խաղում»:
09:30 08.01.2018
Իսրայելի հնագետները Թել Ավիվից ոչ հեռու նախամարդկանց բնակավայր են գտել: Ըստ մասնագետների՝ այս վայրն իսկական դրախտավայր է եղել որսորդների համար, ովքեր ապրել են այստեղ շուրջ կես միլիոն տարի առաջ: BBC-ի փոխանցմամբ՝ պեղումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր կայծքարե կացիններ և կենցաղի այլ առարկաներ: Մասնագետների խոսքով՝ այդ ժամանակ այստեղով գետակ է հոսել, եղել է առատ բուսականություն և […]
10:28 22.12.2017
ՄԱԿ-ի բանաձևն ընդունվել է գերակշիռ 128 կողմ ձայներով։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի քայլը դատապարտողների թվում են եղել Վաշինգտոնի գրեթե բոլոր եվրոպական ու արաբական դաշնակիցները, աֆրիկյան ու ասիական պետությունների մեծ մասը։
15:23 14.12.2017
Թեև Ալիևը փորձել է զերծ մնալ կոշտ արտահայտություններից, բայց, նաև Թուրքիայի նախագահի ճնշման տակ խոսել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտության մասին:
19:27 07.12.2017
Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում ավելի քան 50 պաղեստինցի է վիրավորվել իսրայելցի ուժայինների հետ բախման հետևանքով: Տուժածներն ունեցել են հրազենային վնասվածքներ, ռետինե փամփուշտներից ստացված կոտրվածքներ, եղել են նաև արցունքաբեր գազից թունավորման դեպքեր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Shantnews-ը, պաղեստինցիներն զանգվածային բողոքի ցույցեր են սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին:
Բախումները Երուսաղեմում, Ռամալլայում, Հեբրոնում և Բեթղեհեմում շարունակվում են:
17:35 07.12.2017
Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր մասերում և Գազայի հատվածում պաղեստինցիների և Իսրայելի ուժերի միջև բախումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:
Պաղեստինյան տարածքներում տեղի հիմնական քաղաքական շարժումները համընդհանուր ցույցեր են կազմակերպել: Իսրայելական հսկիչ անցակետերի մոտ արգելապատնեշներ են տեղադրվել: Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ Հեբրոն քաղաքի թաղամասերից մեկում ևս պաղեստինցի երիտասարդների և իսրայելական բանակի միջև բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր՝ որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Իսրայել տեղափոխելու մտադրության մասին: ԱՄՆ այս քայլը մեծ վրդովմունք է առաջացրել հատկապես մահմեդական աշխարհում:
16:18 05.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:
10:50 05.12.2017
Սիրիական լրատվամիջոցերը հայտնում են, որ անցած գիշեր Իսրայելը դարձալ գրոհել է սիրիական մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտները: Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է մի քանի հրթիռ, որոնք Իսրայելը բաց է թողել Դամասկոսի մոտակայքում գտնվող գիտահետազոտական կենտրոնի վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Իսրակելը հրթիռներ է արձակել սիրիական ռազմաբազաներից մեկի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի Սիրիայի տարածքում Իրանի ներկայությունը:
12:24 29.11.2017
Իսրայելի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ից դադարեցնելու է քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր հատկացնել՝ դրա համար մեղադրելով երկրի ֆինանսների նախարարությանը:
18:24 28.11.2017
Ներդրողները 115 միլիոն դոլար են պահանջում իսրայելական այն ընկերությունից, որի մասնագետներն ադրբեջանցիների խնդրանքով սեփական մահապարտ անօդաչու թռչող սարքը կիրառել են Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, և բաժնետերերը դատարան ներկայացված հայցով հատուցում են պահանջում ընկերությունից:
11:13 14.11.2017
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։
Հուլիսին իսրայելական Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։
Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ ոստիկանության՝ միջազգային քրեական հետաքննությունների ստորաբաժանումը աշխատանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին։ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․
«Ընթացքի մեջ է Aeronautics Defense Systems ընկերության դեմ հետաքննությունը նշանակալի գնորդի հետ գործարքի վերաբերյալ»։
Հետաքննության հետ կապված՝ դատարանի որոշմամբ արգելվել է նաև հավելյալ տեղեկությունների տրամադրումը։
Մինչ այդ՝ դեռ օգոստոսին, դեպքի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։
Orbiter-1K մահապարտ անօդաչու սարքերը, որոնց միջոցով ադրբեջանական կողմից գրոհել էին հայկական դիրքերը, ունեն մարտագլխիկ, նրանց նպատակն է հայտնաբերել թիրախը և ընկնելով նրա վրա՝ պայթել ու վնաս հացնել նրան։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունի իսրայելական մասնավոր ընկերության հետ և տեղում՝ Ադրբեջանում իրականացնում է այս անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (Իսրայելում արտադրված մասերով Ադրբեջանում ամբողջական սարքերի հավաքումը)։