08:29 12.01.2019
Հունվարի 11-ին՝ ժամը 14:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասի թիվ 3/1 հասցեում գտնվող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL» մակնիշի […]
14:45 09.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է առաջիկա ժամանակահատվածում կրկնապատկել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը Իրանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ին: «Դուք կտեսնեք առաջիկա օրերին ու շաբաթներին, որ մենք կրկնապատկում ենք ճնշումը ոչ միայն մեր դիվանագիտական, այլև առևտրի ոլորտում, որպեսզի Իրանի վրա իսկական ճնշում գործադրվի և հասնենք նրան, ինչ որոշել ենք մայիսին»,- ասել է նա լրագրողներին Հորդանանի ԱԳ […]
12:16 09.01.2019
ԱՄՆ Սենատը չկարողացավ հասնել օրենսդրական այն նախաձեռնության քվեարկությանը, որը նախատեսում է նոր պատժամիջոցների կիրառում Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը, որը կոչվում է «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում», ստացել է 100 սենատորների միայն 2/3-ի աջակցությունը: Դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել էին, որ ոչ մի դեպքում չեն քվեարկի օրենսդրական այն նախաձեռնության օգտին, որը […]
07:56 09.01.2019
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, սահմանափակող միջոցառումերն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում նրանց քրեական ծրագրերի հետ։ «Սա ԵՄ-ի ուժեղ ազդանշանն է այն մասին, որ մենք չենք ընդունի Եվրոպայում նման վարք»,- ասել է նախարարը։ Նիդերլանդների կառավարությունն իր կայքում հայտնում […]
07:38 09.01.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպայի երկրներն իրենց տարածքներում ապաստան են տալիս ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։ «Եվրոպական երկրները, ներառյալ Դանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան, իրենց մոտ ապաստան են տալիս «Մոջահեդին-է հալկ» (Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) ներկայացուցիչներին, որոնք սպանել են 12 հազար իրանցիների և աջակցել իրաքցի քրդերի դեմ […]
21:30 08.01.2019
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել էր իրանական նավթի ներկրումը, չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը նոյեմբերին պատժամիոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր 0-ի: Սակայն Թուրքիան դեկտեմբերին ստացավ իրանական նավթի երկու մատակարարում, որոնց ծավալը կազմում է օրական 54 հազար բարել: Նշենք, որ ավելի վաղ նոյեմբերին ԱՄՆ-ը […]
07:18 07.01.2019
Մոտ 75 մարդ է տուժել Իրանի արևմուտքում՝ իրաքյան սահմանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 մագնիտուդով։ Բոլոր տուժածները Կերմանշահ նահանգից են։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Բուժօգնության ցուցաբերումից […]
23:30 05.01.2019
Իրանը պատրաստվում է այս տարվա մարտին իր նավերը տեղափոխել Ատլանտյան օվկիանոսի ԱՄՆ-ի ափերի հատված: Նավերն այստեղ ռազմական հերթապահություն կիրականացնեն, հայտնում է IRNA-ն: «Ծրագրի իրականացման մեկնարկը կարող է տրվել մինչև 5 ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով հեռավորությունը», – ասել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: Իրանական կողմը հայտարարել է, որ այս գործողությունները պատասխան քայլ են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ […]
16:30 05.01.2019
2018 թվականի ավարտի մոտ Իրանում մեկնարկել է տեղական մշակման 15 կործանիչ ինքնաթիռների հավաքման գործընթացը, և առաջիկա երեք տարում այդ ինքնաթիռները կհամալրեն Իրանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը։ Այս մասին հայտարարել է երկրի բանակի Իրանի ՌՕՈՒ հրամանատարը։ Նա տեղեկացրել է, որ «Քոսար» տեսակի առաջին կործանիչն արդեն համալրել է բանկի սպառազինությունը, իսկ մյուս 15 ինքնաթիռները կհամալրեն սերիական արտադրության մեկնարկից […]
21:42 04.01.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Սիրիայում շարունակել պայքարը Իրանի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: «Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը լի է վճռականությամբ՝ շարունակելու Սիրիայում Իրանի կողմից ռազմական հենակետի ստեղծմանն հակազդող […]
12:28 04.01.2019
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանին մեղադրել են գրագողության մեջ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ երաժիշտն իբր մասամբ կրկնօրինակել է Մարվին Գեյի Let’s Get It On երգը և ստացել իր Thinking Out Loud երգը: Այս թեմայի շուրջ ծավալված խոսակցությունների պատճառով քննարկումներ են սկսվել և պարզաբանումներ են պահանջում: Նշվում է, որ դատավորը չի ընդունել Էդ Շիրանի […]
19:11 03.01.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քրիստոնյաներին, հայտնում է IRNA գործակալությունը։ 2019 թվականը լինելու է խաղաղության և արդարության խթանման շրջան, աշխարհն ականատես է լինելու վատ վերաբերմունքի և խտրականության վերացման, վստահ է Իսլամական Հանրապետության նախագահը։ Հեռագրում ասվում է, որ Քրիստոսի ծնունդը բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարեկամության ուղերձ է։
19:51 01.01.2019
Իրանում բնակվող մեր հայրենակիցներն Ամանորը դիմավորել են Թեհրանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ամանորյա ժամերգությունը Հայ Առաքելական Եկեղեցու համար ամենակարևոր իրադարձություներից մեկն է: Նշենք, որ հայ քրիստոնյաները կազմում են Իրանի բնակչության 1 տոկոսը: Նրանց մեծամասնությունն ապրում է մայրաքաղաք Թեհրանում:
19:44 28.12.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա […]
16:19 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող […]
12:30 28.12.2018
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]
15:26 26.12.2018
Իրանի և Վրաստանի իշխանությունները տարաձայնություններ ունեն երկու երկրների քաղաքացիների՝ միմյանց երկրներ առանց վիզայի այցելությունների հետ կապված, և պատճառը Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների մուտքերի բազմաթիվ մերժումներն են։ Վրաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրություններից մեկի մեջ արդեն նշվում է, որ առանց վիզայի մուտքերի մասին համաձայնագիրը «կատարելագործման կարիք ունի»։ Երեկ Վրաստանի ԱԳՆ-ում ընդունել են Իրանի դեսպանին ու հյուպատոսական ծառայության […]
11:45 26.12.2018
Թեհրանում տեղի է ունեցել ավտովթար․ ուսանողներին տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրի պատնեշին։ Վթարի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 26-ը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Զոհերի թիվը կարող է ավելանալ: Ավտոբուսի բախումը, նախնական տվյալներով, եղել է այն բանի պատճառով, որ վարորդը սրտի նոպա է տարել։ Այս վարկածը դեռ պաշտոնական հաստատում […]
18:35 25.12.2018
ԱՄՆ պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենային տնտեսության վրա, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Նշենք, որ Իրանում նոր տարին մեկնարկում է մարտի 21-ից: «Եթե երկրում մասնավոր հատվածն ավելի ակտիվ դերակատարում ունենար և գործերի հիմնական մասը մասնավոր հատվածի հետ կապ ունենար, ապա […]
18:08 24.12.2018
Իրանը ծրագրում է Instagram-ը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով կիբերտարածության խնդիրների գծով Գերագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադին: Նա հայտարարել էր, որ Իրանին անհրաժաեշտ է Instagram-ի լավագույն այլընտրանքը, և այդպիսի հարթակ արդեն իսկ մշակվում է: Ֆիրուզաբադին այլ մանրամասներ չի ներկայացրել:
17:42 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես […]
15:47 22.12.2018
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմանավերից մեկը մտել է Պարսից ծոց ու շրջել Իրանի ափամերձ հատվածի հարևանությամբ, նրան էլ ուղեկցել է Իրանի զինված ուժերի ռազմանավերից մեկը, որի հետ կապված էլ միջադեպ է եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան AP գործակալությունը։ Ամերիկյան աղբյուրի պնդմամբ՝ երկու ռազմանավերի վրա գտնված նավաստիներն ու լրագրողները փոխադարձաբար […]
14:02 22.12.2018
Իրանի նկատմամբ Հայաստանում գործող բանկային համակարգի դժվարությունները կապված չեն որևէ պետական գերատեսչության գործունեության հետ․ պատճառը մասնավոր ընկերությունների մտավախություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ բանկերին տեղեկացրել են՝ մասնավոր անձնանց միջոցով փոխանցումների հարցում ԱՄՆ կառավարությունը խնդիր չի տեսնում, բայց քանի որ բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք զգուշանում […]
17:40 20.12.2018
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ամփոփելուց հետո, հաղորդում է ТАСС-ը: «Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում, մենք պայմանավորվածություն ունենք»,- նշել […]
19:56 19.12.2018
Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի […]
18:19 19.12.2018
Առաջիկա օրերին Ժնևում անցկացվելու է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումը, որի ընթացքում նախնական տվյալներով կազդարարվի Սիրիայում հակամարտության հաղթահարման հերթական փուլը՝ բոլոր կողմերի համար ընդունելի նոր Սահմանադրության կազմելու գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Եռակողմ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ հատուկ բանագնացը, որը «միջազգային հանրության» ներկայացուցիչն է տարածաշրջանային երեք գերտերությունների բանակցություններում։ Նախատեսվում է, որ […]
16:12 19.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի՝ կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված […]