Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի Իրան. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի Իրան. «Ժամանակ»

10:24 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի հա­մար նախատեսված փողի չա­փը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատե­սում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործըն­կերության ԵՄ ծրագրի մաս­նակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի հա­մար նախատեսվում է 700 մի­լիոն եվրո, որն ուղղվելու է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարությանը, մասնավորապես՝ 450 միլիոն եվրոն ուղղվելու է Արտաշատից-Ագարակ հատվածին, հույժ կարևոր և բարդ հատվածին: Փող է ուղղվելու նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, նա­և Հայաստան-Վրաստան միջ­պետական ճանապարհների արդիականացման համար: Այս ենթակառուցվածքների կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է, միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հատկանշական է ենթակառուցվածքային ուղղվածու­թյունը:

Հնարավոր է արձանագրել, որ խոսքն, ըստ էության, Իրանից-Վրաստան՝ Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ ԵՄ-ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչը ստանում է, իհարկե, բավականին ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտե­սական իմաստ:

Սա հուշում է եվրոպական քաղաքականու­թյան որոշակի ռազմավարության մասին, որտեղ առնվազն նշմարվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորմանը միտված բովան­դակություն կամ նպատակադ­րում: Եվ սա, իհարկե, ներկա­յիս բարդ ու հակասական համաշխարհային զարգացումնե­րի պարագայում Հայաստանի համար կարևոր և նշանակա­լի ուղղություն է, որն ընձեռում է ռեգիոնալ քաղաքականու­թյան հարցում ճկուն ու նախաձեռնող լինելու հնարավորու­թյուն:

Այդ համատեքստում էլ ու­շագրավ է այն, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Այս առումով անկասկած է, որ հասունացած է իրանական ուղղությամբ շփումների ին­տենսիվացումը, և օրակար­գում պետք է ավելի ու ավելի արագ հասունացնել Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Եվ­րամիության և Համաշխար­հային բանկի այդ համատեղ նախաձեռնության մասին հայ­տարարությունը հատկապես առանձնահատուկ լույսի ներ­քո է այն հայտարարության ֆո­նին, որ արեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան նախապատրաս­տում է Իրան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատի հերթական վեհաժողովի անցկացում: Այս ֆորմատը Հայաստանը, անշուշտ, չպետք է դիտարկի որպես, այսպես ասած, հակա­ռակորդ ֆորմատ, սակայն, այ­դուհանդերձ, հստակ է, որ Երևանը պետք է նաև փորձի ձևավորել ռեգիոնալ զուգահեռ ֆորմատներ և ներգրավել դրանցում թե´ Իրանին, թե´ Ռուսաստանին­»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

09:20 01.05.2025

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

09:17 01.05.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

09:13 01.05.2025

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

09:10 01.05.2025

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP