17:05 16.05.2018
Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
14:30 15.05.2018
Այսօր նախատեսված է գործարքին մասնակից եվրոպական պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը միմյանց հետ, ապա նաև նրանց հանդիպումը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ։
16:41 14.05.2018
ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրից՝ այդ երկրի դուրս գալու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք կապ ենք պահպանում նաև մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասսել է ԵՄ ներկայացուցիչը՝ ի պատասխան լրագրողների համապատասխան հարցին:
14:07 14.05.2018
Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում Է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:
09:51 12.05.2018
Չնայած Վաշինգտոնը գործարքից դուրս է եկել, համաձայնագրի մյուս կողմերը պնդում են, որ դա լավագույն միջոցն է՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա:
14:56 11.05.2018
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանցի զինվորականներն Իսրայելի տարածքը հրթիռակոծելու համար օգտագործել են խորհրդային արտադրության «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:
13:15 11.05.2018
Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ:
20:06 10.05.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության կայքը :
13:47 10.05.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խոսել է նախորդ գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածների դեպքի մասին։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ իսրայելցի նախարարը հույս է հայտնել, որ միջադեպի կրկնություն չի լինի.
10:49 10.05.2018
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մայիսի 10-ին Սիրիայում տեղակայված իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված Իսրայելի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 20 հրթիռ։ Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ դրանք արձակվել են խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից, որոնցից 4-ը խոցվել է «Երկաթյա գմբեթ» կոչվող ՀՀՊ համակարգի միջոցով, մնացած հրթիռները ընկել են Սիրիայի տարածքում։
09:17 10.05.2018
Ըստ իսրայելական կողմի Ղոլանի ուղղությամբ Իրանը արձակել էր մոտ 20 հրթիռ: Դրանց մի մասը խոցվել է: Զոհեր չկան: Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում և մարտական պատրաստության էր բերել Ղոլանի բարձունքում գտնվող զինուժը, իսկ քաղաքացիական բնակչության համար բացել էր ապաստարանները: Իսրայելի բանակը իր հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:
20:26 09.05.2018
Իրանը գործողությունների ծրագիր է մշակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրից դուրս գալու, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:
17:42 09.05.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է ТАСС-ը:
17:14 09.05.2018
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսական, իրանական, հյուսիսկորեական և չինական կառույցների, ինչպես նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի որոշ կազմակերպությունների նկատմամբ:
12:39 09.05.2018
Խորհրդարանականները երկրի կառավարությանը կոչ են արել համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին:
09:12 09.05.2018
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ վերակագնում է Իրանի հանդեպ մինչև 2015թ. գործող տնտեսական պատժամիջոցները:
14:52 08.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի էջում գրել է, որ մտադիր չէ սպասել մինչև մայիսի 12-ը, և այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) կհայտարարի, թե ինչ որոշում է կայացրել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերաբերյալ:
09:56 08.05.2018
Եվրամիությունն անում է հնարավորը՝ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու համար: Այս մասին Բեռլինում հայտարարել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:
14:14 07.05.2018
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանի հետ 2015թ. կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա:
08:59 07.05.2018
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ քննարկումների արդյունքում ԱՄՆ նախագահը մայիսի 12-ին պետք է որոշում կայացնի՝ արդյոք Վաշինգտոնը կշարունակի մնալ համաձայնագրում թե ոչ: