16:39 21.06.2018
Վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանի մթերումների գործընթացը: Գյուղնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ներկայումս մթերումներ են իրականացնում. 1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում, 2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում, 3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում: Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ է […]
11:00 21.06.2018
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Սաջադփուրը եվրախորհրդարանականների հետ դեբատների ընթացքում խորհուրդ է տվել իր երկիրը չհամեմատել Հյուսիսային Կորեայի հետ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե Իրանի ղեկավարությունը չի՞ դիտարկում արդյոք Դոնալդ Թրամփի հետ հանդիպման գաղափարը, ինչպես դա տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի պարագայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պատգամավորներից մեկը հարցրել է, թե Իրանը լիովին բացառո՞ւմ է իրանական […]
07:23 21.06.2018
Իրանում 1979 թվականից ի վեր առաջին անգամ կանանց՝ տղամարդկանց հետ հավասար, թույլատրել են մուտք գործել մարզական արենա, որպեսզի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում նրանք ևս կարողանան տեսնել ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը։ Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղադրված մոնիտորով` Կազանում կայացած Իրանի և Իսպանիայի խաղին (0:1) հետևել են ավելի քան 10 հազար հոգի, այդ թվում` կանայք։ Սկզբում մայրաքաղաքի իշխանությունները […]
13:02 20.06.2018
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մոտ 80 միջուկային մարտագլխիկներ կան, որոնցից որևէ մեկը Իրանին չի պատկանում: Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ Մերձավոր Արևելքը լցված է միջուկային զենքով, սակայն աշխարհը դրան ուշադրություն չի դարձնում, այնինչ դրանց կիրառումը աղետի կվերածի ամբողջ տարածաշրջանը: Զարիֆը գլխավոր մեղավոր է համարել Իսրայելին: «Միջուկային մարտագլխիկները պատկանում են […]
20:14 19.06.2018
Իրանի կառավարությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ վարչակազմի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոուբահթը, տեղեկացնում է RIA Novosti-ն: «Հիմքեր չկան նման մարդու հետ (Թրամփի հետ) բանակցություններ վարելու համար, սակայն ներկայում մենք բանակցություններ ենք վարում Եվրոպայի հետ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները այլոց հետ ազգային անվտանգության հարցեր չեն […]
22:57 18.06.2018
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ-ի հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: […]
18:27 18.06.2018
Յըլդըրըմն անդրադարձել է ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե հարկ եղած դեպքում պաշտոնական Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը:
22:53 15.06.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին խաղում մրցեցին Մարոկկոյի և Իրանի հավաքականները: Հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում: Իրանի հավաքականը վերջին րոպեներին գնդակը նետեց մրցակցի դարպասը՝ արձանագրելով 1:0 արդյունք: Գոլի հեղինակն է Ազիզ Բուհադուզը: Իրանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 20-ին՝ մրցելով Իսպանիայի հետ, իսկ Մարոկկոյի հավաքականը՝ Պորտուգալիայի: B խմբի հաջորդ խաղում հունիսի […]
18:55 15.06.2018
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նախագահը և դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-իրանական հարաբերություններում առկա է մեծ չօգտագործված […]
14:52 14.06.2018
Այս տարի ծիրանի որակը բարձր էր, բայց քանակն էր զիջում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե նախորդ տարի արտահանվեց 30 հազար տոննա ծիրան, ապա այսօր այդ թիվը 11 հազար է: Կարող է ավելանալ առավելագույնը 5 հազարով, ոչ ավելի: Ծիրանի քանակը սակավ էր, չնայած այս տարի ունեցանք բարձր […]
14:25 14.06.2018
Իրանի տարածքում մամոնտի քարացած ատամներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է IRNA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ գտածոն հայտնաբերվել է երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգում, դրանք ունեն 2 մլն տարվա վաղեմության: Իրանի Բնական գիտությունների և գենետիկ ռեսուրսների բյուրոյի մարդաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքի խոսքերով՝ հայտնաբերված ատամները պատկանում են չորրորդ՝ մարդածին պարբերաշրջանի սկզբին: Հաղորդվում է, որ Իրանի տարածքում առաջին անգամ […]
13:10 14.06.2018
«Հակաահաբեկչական պայքարը Սիրիայում հեռու է ավարտից, ուստի դեռ շատ վաղ է խոսել «Հզբոլլահ»-ի ուժերը երկրի տարածքից հեռացնելու մասին»,- իրանական հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը չի հանդարտվել, «Հզբոլլահ»-ի ուժերը կօժանդակեն սիրիական կառավարական ուժերին: Հակամարտությունը շարունակվում է, ի վերջո, «Հզբոլլահ»-ն այս պայքարի հիմնական ուժերից մեկն է: Երբ […]
12:40 14.06.2018
Անդրադառնալով ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցույթների անցկացման խնդրին՝ ԻԻՀ-ի իարավապահ մարմինների միջազգային բաժնի պետ, բրիգադային գեներալ Հադի Շիրզադն ասել է. «Ոստիկանության ոլորտում Իրանի Իրավապահ մարմինների բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները գործուղվում են ՌԴ` Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին անվտանգության ապահովման ու փորձի փոխանակման հարցով այդ երկրի հետ համագործակցելու համար»: Այդ մասին հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը: Ֆուտբոլի […]
08:45 14.06.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Հայտարարությունը զետեղվել է կուսակցության պաշտոնական կայքում: «2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կանխել Հավաքական անվտանգության […]
08:06 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները: «Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել […]
22:43 12.06.2018
Հաջորդ շաբաթ Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների շուրջ բանակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, փոխանցում է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել գազի մատակարարման ծավալը: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումն ավելացնել 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն […]
21:25 12.06.2018
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵԽ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի կարելի թերագնահատել Իրանի հետ միջուկային ծրագրի ձախողման վտանգը: «Վտանգը, որ կկորցնենք կառավարումը և չենք կարողանա պահպանել պայմանագիրը, իրական է: Կարծում եմ՝ մենք չպետք է թերագնահատենք այն», – ասել է Մոգերինին: Ըստ նրա, նույնիսկ հաշվի առնելով, որ արվում է հնարավորը դրանից խուսափելու համար, […]
10:31 12.06.2018
Իրանի Թեհրան նահանգում առնվազն 18 մարդ է տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից: Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը՝ հղում անելով նահանգի վթարային-փրկարարական ծառայությանը: Մոտ 83 կմ/ժամ արագության հասնող փոթորկոտ քամին եւ սաստիկ անձրեւը ծառեր ու էլեկտրասյուներ են տապալել: Բնության տարերքը նահանգին պատուհասել է երկուշաբթի երեկոյան:
19:57 11.06.2018
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 20 ահաբեկչի, որոնք պատրաստվում էին Ռամադանի ժամանակ Թեհրանում և մյուս խոշոր քաղաքներում ահաբեկչական հարձակումներ իրականացնել, հաղորդում է Tasnim News լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը: Ըստ գործակալության՝ անվտանգության ծառայությունները ձերբակալել են 27 մարդու, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռամադանի ընթացքում՝ մայիսի 17-ից հունիսի […]
15:41 11.06.2018
Կառավարությունն առաջարկում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Օրենքների նախագծերի փաթեթը ներառված է կառավարության […]
21:06 10.06.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցցանցում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, թե Իսրայելը գիտի՝ ինչպես կանխել իրանական բնապահպանական աղետը: Չնայած Թեհրանի միջուկային հավակնություններին, Իսրայելը կօգնի շարքային իրանցիներին, ասել է նա: Ավելի վաղ Իրանի իշխանությունները տվյալներ էին հրապարակել, համաձայն որոնց՝ երկրի 96 տոկոսը կամ 50 մլն մարդ տառապում է երաշտից: Շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները: Նեթանյահուն […]
12:46 10.06.2018
G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակները երաշխավորելու անհրաժեշտության շուրջ: «Մենք հանձնառու ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ կրի, և համապատասխան միջազգային պարտավորությունների և երաշխիքների՝ երբեք չհասնի միջուկային զենքի ստացման, մշակման ու ձեռքբերման»,- ասված է համատեղ հայտարարությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն ընդգծել են, […]
11:12 10.06.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունն ուժեղացնելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ՝ ահաբեկչական խմբավորումների ցանցի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Վերջին տարիներին ահաբեկչությունը, անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը տարածվել են աշխարհի շատ հատվածներում, հատկապես Կենտրոնական և Արևմտյան Ասիայի՝ մեզ հարևան շրջաններում: Ահաբեկչական խմբերը […]
00:25 10.06.2018
Իսլամական հեղափոխության պահակազորը իրանա-իրաքյան սահմանի մոտ 7 հոգուց բաղկացած ահաբեկչական խմբավորում է վնասազերծել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը: «Զինված ահաբեկչական խմբավորումը, որը մտադիր էր ներթափանցել երկիր (Իրաք) և իրագործել պայթյուններ ու անվտանգության խախտման գործողություններ, օղակի մեջ է վերցվել և լիովին վնասազերծվել»,-ասվում է պահակազորի հայտարարությունում: Նշվում է, որ գրոհայինների մի մասը սպանվել է, մյուսները ստացել […]
22:15 09.06.2018
Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:
13:58 09.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում: Եվ այստեղ խոսելու թեմա կա, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
00:44 09.06.2018
ԱՄՆ-ը փորձում է իրանական իշխանությունների հետ խոսել «սպառնալիքների լեզվով»: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Հայտարարությունում ընդգծվում է, որ չի կարելի ԱՄՆ-ի հետ երկխոսության հեռանկար պատկերացնել, քանի դեռ Վաշինգտոնը չի սկսել իրանական իշխանությունների հետ խոսել հարգանքով, այլ ոչ թե «սպառնալիքների և պատժամիջոցների լեզվով»: Դիվանագետն ԱՄՆ-ին անվանել է «տնտեսական ահաբեկիչ», որը սպառնում […]
22:05 08.06.2018
Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով: «Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]