18:24 08.06.2018
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի […]
17:40 08.06.2018
Երուսաղեմի օրվա առիթով հունիսի 8-ից Իրանում մեկնարկել են զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի: Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Ցույցերը տեղի են ունենում 900-ից ավելի քաղաքներում: Հանրահավաքներն ընթանում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո:
22:27 06.06.2018
Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի արաբական և արևմտյան երկրներից։ «Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,-ասել է նա, փոխանցում է Ermenihaber.am-ը: Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ […]
17:50 06.06.2018
Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:
16:49 06.06.2018
Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
11:00 06.06.2018
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, որում խոստովանել են, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխափանեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նամակում նշվում է նաև, որ այդ իրավիճակում երկրորդական պատժամիջոցները կխանգարեն շարունակել Իրանի պատժամիջոցների […]
22:51 05.06.2018
Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները միայն կավելանան, եթե ռեժիմը չփոխի իր վարքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը՝ ելույթ ունենալով «Defense of Democracies» հիմնադրամում: «Մեր պատժամիջոցների արդյունավետությունը միայն կաճի և կլինի ավելի ցավոտ, եթե ռեժիմը չփոխի իր ուղղությունը»,-ասել է Մանդելկերը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի բոլոր գործընկերներին միավորվել և միանալ Իրանի դեմ […]
07:21 05.06.2018
Թեհրանը հնարավորություն ունի արագացնելու ցենտրիֆուգների արտադրությունը, որոնք կիրառվում են ուրանի հարստացման համար, և մտադիր է սկսել գործընթացն արդեն հունիսի 5-ին: Իրանը մտադիր է իրազեկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այն մասին, որ հունիսի 5-ին երկիրը սկսում է ուրանի հարստացման հզորությունների մեծացման գործընթաց: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: […]
22:58 02.06.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Der Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: Ինչպես նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին տալ անվտանգության լիարժեք երաշխիքներ, քանի որ երկիրը չի հանդիսանում կազմակերպության անդամ, չնայած մնում է բլոկի գործընկեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում […]
20:52 02.06.2018
Իրանական ռազմական կործանիչը շաբաթ օրը վթարի է ենթարկվել Սպահանի մոտակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը: Ինքնաթիռը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել Դաստջերդ նշանակման կետի մոտակայքում: Անձնակազմից երկու մարդ ողջ է մնացել: Դեպքի վայրում աշխատում է փրկարարների երկու խումբ: Վթարի մանրամասների մասին դեռ տեղեկատվություն չկա:
12:55 02.06.2018
Բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած իրանցին: Այս մասին հայտնումե ն ԱՀ ոստիկանության լրատվական բաժնից: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հայտնել են, որ մայիսի 18-ին՝ ժամը երեկոյան 7-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի 30-ամյա բնակիչ Հասան Ղոլանի Սայաթ Ալին: Նա, առանց սահմանված փաստաթղթերի, Իրանի տարածքից Արաքս գետի կամրջով […]
20:25 31.05.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը […]
11:47 30.05.2018
«Ելք» խմբակցության անդամ Հերմինե Վարդանյանը ելույթ է ունեցել՝ նշելով, որ այսօր առավոտյան իրենք եղել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ գործադուլ և բողոքի ակցիա են անում: Խմբակցության անդամն ընթերցել է բաց նամակը և քաղաքապետին մեղադրել իրավիճակին չտիրապետելու մեջ: Տարոն Մարգարյանն արձագանքել է, որ իր աշխատակազմը տեղյակ է իրավիճակից և զբաղվում է դրանով: Նույն հարցը բարձրացրել […]
20:36 29.05.2018
Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկա իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և հույս ունենք, որ այդ ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, […]
15:55 28.05.2018
Բանակցությունների գլխավոր թեմաներն են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի տնտեսական շահերը:
21:58 25.05.2018
Մայիսի 25-ին՝ ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում Արտակարգ իրավիճակների ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի […]
16:33 24.05.2018
Ադրբեջանական մաքսային ծառայությունը կասեցրել է Իրանից 515 կիլոգրամ հերոինի ներմուծումն Ադրբեջան։ Թմրանյութը թաքցված է եղել Իրանից Ադրբեջան մեկնող բեռնատար մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
14:52 24.05.2018
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Եվրոպային ուղղված 7 պահանջ է ներկայացրել, որոնց կատարման դեպքում Թեհրանը կմնա միջուկային գործարքում:
19:59 23.05.2018
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կապված խնդիրներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կինոփառատոնն անպայման կայանալու է:
09:18 22.05.2018
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել: Նրա խոսքերով`ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն:
15:39 21.05.2018
Իրանում սնկի զանգվածային թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 800 մարդ է տուժել:
16:33 17.05.2018
Ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրումը կապ չունի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հետ:
15:14 17.05.2018
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք տարիներ շարունակ հայտարարում էինք, որ լինելով դրացի երկիր՝ Իրանը պետք է որոշակի ապրանքների նկատմամբ իջեցված հարկեր դնի, որպեսզի Հայաստանը կարողանա մուտք գործել ԻԻՀ շուկա: Սակայն մինչ այժմ դա անարդյունավետ էր: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ ինտեգրված լինելով ԵԱՏՄ-ի մեջ, Իրանը ևս ինտեգրված լինելով մենք կարող ենք շատ լավ առևտրաշրջանառություն իրականացնել: Իրանի և Հայաստանի սահմանին արդեն գոյություն ունի ազատ առևտրի շուկան, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ոլորտում կարողանանք լավագույնս համագործակցել: Ինչ վերաբերում է Հայաստան- Իրան համագործակցությանը, ապա անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 260 մլն, և հիմա տնտեսագետները փաստում են, որ 3 անգամ կբազմապատկվի սա: Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանի համար, այն առումով, որ իրանական շուկան կբացվի, և մենք կարող ենք մտնել իրանական շուկա»,-ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
10:34 17.05.2018
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ: