TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Իրան

Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղից տուժած բնակիչներին

17:47 13.04.2019

Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը: Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»: Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել […]

̰
Ադրբեջանում հայտնաբերվել է Իրանից այնտեղ տարանցված թմրանյութի հերթական խոշոր խմբաքանակը

14:40 13.04.2019

Բեյլագգանից արևելք՝ ադրբեջանական Բահրամթեփե բնակավայրի մոտ գտնվող մաքսակետում, այսօր ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնք փորձում էին Իրանից Ադրբեջան անցկացնել թմրանյութերի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական սահմանապահ ծառայությունը։ Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող մեքենայի խուզարկության ժամանակ դրա մեջ ադրբեջանական սահմանապահները նկատել են 6 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման համար աճեցվող բույսի սերմեր։ […]

̰
Հակոբ Արշակյանն իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը

17:23 12.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Իրանի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Ջարոմիի հետ քննարկեցինք տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը հեռահաղորդակցության ոլորտում։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի Իրան, Իրաք և Պարսից ծոցի երկրներ օպտիկամալուխային ինֆորմացիոն ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերվող, և մի շարք այլ հարցեր»:

̰
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին աջակցություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպում

16:59 11.04.2019

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին, կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։ Այս մասին հայտնում են կառույցի լրատվական բաժնից: Մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 77 մարդ զոհվել է, 790-ը վնասվածքներ են ստացել։ Հեղեղումներ են եղել երկրի հարավարևմտյան՝ ընդհանուր հաշվով […]

̰
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի ու Արևմուտքի հակասություններին

16:03 11.04.2019

ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց ուղղվեց Իրանի հետ հարաբերությունների մասին: Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Հայաստանն էլ լավ հարաբերություն ունի Իրանի հետ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս գործընթացում Հայաստանի դերը: Հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց, թե այդ թեմայով ինքը հաճախ է զրուցել եվրոպացի գործընկերների հետ: «Ես կարող եմ ասել, որ նրանք […]

̰
Տիրանայի օդանավակայանից մի քանի եվրո հափշտակած անձանց ինքնությունը պարզվել է

00:46 11.04.2019

Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը: Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո: Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից […]

̰
Թրամփը կշարունակի ուժեղացնել ճնշումները Իրանի նկատմամբ. Պոմպեո

23:20 10.04.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ճնշումներ գործադրել Իրանի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: «Ես կարող եմ վստահեցնել աշխարհի մնացած մասին, որ Թրամփը կշարունակի ուժեղացնել ճնշումները Իրանի նկատմամբ, որպեսզի նրանք փոխեն իրենց վարքագիծը»,- ասել է Պոմպեոն իր հայտարարության մեջ: Մինչ այդ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ […]

̰
Ի՞նչ հաշվարկներ ունի Իրանը ԱՄՆ պատժամիջոցների մասով. իրանագետի պարզաբանումը

23:01 10.04.2019

«Ինչ-որ առումով մանևրի միջոց է՝ ԱՄՆ-ին շատ չզայրացնելու», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ Եվրոպայի կողմից կիրառված պատժամիջոցներին: Ըստ Ոսկանյանի՝ այդ պատժամիջացները նոր չեն, երկարաձգվել են, վճռորոշ նշանակություն չունեն։ Մեծ մասամբ չեն ազդում Իրան-ԵՄ տնտեսական հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություններին, ապա իրանագետի կարծիքով՝ իրանցիները, հավանաբար, ունեն […]

̰
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ

22:26 09.04.2019

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ պայքարում, այն բանից հետո, երբ Թեհրանը ահաբեկչական խմբավորում ճանաչեց ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: ««Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար, զինված ուժերի գլխավոր շտաբը կգօրծադրի ցանկացած ջանք ահաբեկչական CENTCOM խմբավորման դեմ պայքարելու […]

̰
Հարևան Իրան մարդասիրական օգնություն տանող խումբը հատել է հայ-իրանական սահմանը

17:17 09.04.2019

Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր՝ ապրիլի 9-ին, հատել է Իրանի սահմանը: Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից կապ է հաստատվել փրկարարների հետ: Նրանք հայտնել են, որ ճանապարհին որևէ խնդիր չի ծագել: «Ամեն ինչ կախված է մեր հարևանների պահանջից: Եթե կարիք լինի նոր օգնության, և մեր երկրները հնարավոր համարեն, միշտ պատրաստ կլինենք իրականացնել […]

̰
Իրանն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորում

08:22 09.04.2019

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ:

̰
Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ամերիկյան զինուժը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

20:36 08.04.2019

աշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: 

̰
ԵՄ-ն կրկին երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները

15:28 08.04.2019

Իրանում մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ կապված՝ ԵՄ-ն երկարաձգել է այդ երկրի դեմ դեռևս տարիներ առաջ գործարկված պատժամիջոցները: Այս մասին հայտարարությունը տարածվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: «Այսօր Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը: Այդ սահմանափակումները տարածվում են 82 ֆիզիկական ու 1 իրավաբանական անձի վրա»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ, […]

̰
Հայաստանից հումանիտար օգնություն ուղարկվեց Իրան

13:55 08.04.2019

Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկնեց Իրան: Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով: «Իրան ուղարկում ենք հիմնականում վերմակներ, մահճակալներ և վրաններ: Իրանական կողմը սնունդ չի ցանկացել»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 2-3 օրվա ընթացքում օգնությունը տեղ կհասնի, և հայ փրկարարները հետ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

13:35 08.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի […]

̰
Վաշինգտոնը կարող է Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

13:15 08.04.2019

Իրանը հայտարարել է, որ նման քայլը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

̰
Սուզանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Իրանում 3 մարդ է զոհվել

10:38 07.04.2019

Իրանի հյուսիս-արևելքում սուզանավում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով  Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությանը։ Պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ անձնակազմի 2 անդամները պայթյունի ժամանակ արգելափակվել են, իսկ երրորդն ուղևորվել է նրանց օգնության։ Բոլոր 3-ն էլ զոհվել են։

̰
Հայաստանը և Ռուսաստանը միասին օգնություն ցույց կտան Իրանին

19:35 06.04.2019

Իրանում արդեն երկու շաբաթ շարունակվող ջրհեղեղների, մոտ 1900 բնակավայրերի հեղեղումների հետևանքները վերացնելու համար Հայաստանը և Ռուսաստանը միասնական ջանքերով օգնություն կտրամադրեն Իրանին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը այն մասին է, որ Իրանին համար օգնություն կտրամադրվի Հումանիտար արձագանքման հայ-ռուսական համատեղ կենտրոնի միջոցով՝ Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Խոսքը ծածկոցների, վրանների ու այլ ծայրահեղ կարևոր […]

̰
Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

14:44 06.04.2019

Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվել է Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն […]

̰
Իրանը ցանկանում է ամերիկացի զինվորականներին ներառել «սև ցուցակում»

13:03 06.04.2019

Իրանում մտադիր են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներին ներառել «ահաբեկիչների ցուցակ»-ում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Իրանը կարող է դիմել այդ քայլին, եթե Վաշինգտոնը իրանական «Հեղափոխական գվարդիա»-ն հայտարարի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: «Եթե «Հեղափոխական գվարդիա»-ն ներառվի ահաբեկչական խմբավորումների ցանկում, ապա մենք ԱՄՆ-ի զինված ուժերը կներառենք ահաբեկիչների ցանկում, որտեղ նրանց կողքին կլինեն նաև «Իսլամական […]

̰
Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 70-ի

12:10 05.04.2019

Anadolu գործակալությունը հաղորդում է,  որ Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 70-ի: Անհետ  կորած է համարվում 4 մարդ, տուժել է 768-ը: «Իրանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, որոնցից 23-ը մահացել է Ֆարս նահանգում, 14-ը` Լուրեստանում, 8-ը` Գյուլիստանում և այդպես շարունակ»,- տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնի ղեկավարը: Ավելի վաղ հաղորդվել էր […]

̰
BBC-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին իրանցի հեղինակի գործին

13:24 04.04.2019

BBC News-ն անիմացիոն հոլովակով ներկայացրել է իրանցի հեղինակ Մոհամմադ Ալի Ջամալզադեի օրագրից մի հատված, որը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված դաժանություններին: https://www.facebook.com/ysu.genocide.studies/posts/347474452641592

̰
Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպական երկրների հետ. Իրանի ԱԳ նախարար

13:00 04.04.2019

Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում և ավելի մեծ կարևորություն է տվել իր ավանդական գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ […]

̰
Իրանում արգելել են կարտոֆիլի ու սոխի արտահանումը

00:55 04.04.2019

Իրանի նահանգների մեծ մասում ավերածությունների պատճառ դարձած հեղեղներից հետո երկրի իշխանություններն արգելել են Իրանից կարտոֆիլի ու սոխի արտահանումը։ Այդ արգելքը կարող է ձգվել մինչև այս տարվա ամառ-աշուն։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։ Պատճառն այն է, որ հեղեղները զգալի վնաս են հասցրել երկրի գյուղատնտեսությանը․ հեղեղների պատճառով վնասներ կրած առնվազն 24 նահանգներից 12-ում արդեն հաշվել են […]

̰
Իրանն օրական 30 մլն դոլար է կորցնում մեր պատժամիջոցների շնորհիվ․ ԱՄՆ Պետդեպ

16:13 03.04.2019

2018 թվականի մայիսի 28-ից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում իրանական արտադրության 1,5 միլիոն բարել նավթ դուրս է մղվել համաշխարհային շուկայից, ինչը նշանակում է, որ Իրանի իշխանությունները զրկվել են 10 միլիարդ ամերիկյան դոլար շահույթից։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանի գծով խորհրդական Բրայան Հուքը։ «Դա օրական առնվազն 30 մլն դոլարի կորուստ է, և […]

̰
ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ․ Reuters

23:30 02.04.2019

Ամերիկյան վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Այս մասին վարչակազմի ներկայացուցիչներից մեկն ասել է Reuters գործակալությանը։ Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան կողմը մտադիր է նոր պատժամիջոցները սահմանել նախորդ տարի ԱՄՆ կողմից Իրանի հետ բազմակողմ համաձայնությունը լքելու «տարեդարձի» օրը։ Դա, ըստ պաշտոնյայի, թույլ կտա շարունակել ճնշումները։ «Մենք ուզում ենք, որ բիզնեսները շարունակեն մտածել, որ Իրանում գործարարությամբ […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստվում սահմանել Իրանի դեմ

19:11 02.04.2019

Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]

̰
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին կանխել են ՀՀ թմրանյութ տեղափոխելու փորձը

18:58 02.04.2019

Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում  կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ: Վերոնշյալ անձը և […]

̰
Իրանում 70 գյուղ կտարհանեն հեղեղների վտանգի պատճառով

17:27 02.04.2019

Հեղեղների վտանգն Իրանի կառավարությանը ստիպել է տարհանում կազմակերպել երկրի հարավարևմտյան Խուզեստան նահանգի 70 գյուղերում։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Մինչ այս, Իրանում արդեն մոտ 10 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Մարտի 19-ից Իրանում սկսված ու վերջին 10 տարիների համար աննախադեպ հորդառատ անձրևների պատճառով երկրի 31 նահանգներից 26-ում արդեն հեղեղներ են եղել, […]

̰
Ոչ միայն տնտեսական պատերազմ, այլև տնտեսական ահաբեկչություն․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ վարքի մասին

13:13 02.04.2019

Միացյալ Նահանգների կողմից Իրանը շրջափակելու քաղաքականությունը, որն ուղեկցվում է միջազգային նորմերի խախտումներով, ազդում է նաև Իրանի Կարմիր մահիկի (Կարմիր խաչի համարժեքը) մատակարարումների վրա, որոնք անհրաժեշտ են Իրանում աննախադեպ ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այս մասին իր թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքերով՝ այդ մատակարարումների մեջ մտնում են նաև փրկարարական ուղղաթիռները։ […]

̰
BACK_TO_TOP