11:38 03.05.2019
Թուրքիան այն պետությունն է, որը միշտ փորձում է հայկական համայնքն իր հսկողության տակ պահել, ինչը նորմալ է: Սակայն այլ հարց է, թե մենք ինչ ենք անում, մեր շահերն ինչպես ենք առաջ տանում: Այս մասին այսօր հայտարարեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը` Լոքմագյոզյանն ասաց, որ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը երբ հիվանդացավ, Արամ Աթեշյանը դարձավ […]
23:37 02.05.2019
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է կին բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին: Նա առաջին իրանցի մարզուհին է, որը կարողացել է հաղթանակ տանել միջազգային մրցաշարում: Հադեմին մեղադրում են այն բանի համար, որ նա ռինգ է դուրս եկել առանց հիջաբի: Սա Իրանի օրենքների կոպիտ խախտում է: Ըստ այս երկրի օրենքների՝ մարզուհիները պետք է մրցահարթակ դուրս գան հիջաբով և այնպիսի մարզական հագուստով, […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
08:26 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերլուծելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցները, աշխարհում առկա տնտեսական պայմանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում նավթի արդյունահանման ավելացումը, ինքը համարել է, որ աշխարհում բավականին նավթ կա, որպեսզի իրանական «սև ոսկու էմբարգոն անցնի […]
23:37 29.04.2019
Թեհրանը դիտարկում է «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու տարբերակը:
17:53 29.04.2019
ԱՄՆ կողմից Իրանի վրա ճնշման ուժեղացման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կարող է հայտնվել: Այս մասին գրում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ Իրանի նկատմամբ նավթի արտահանման հարցում ԱՄՆ ճնշումները կարող են հանգեցնել Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության նվազմանը, ինչը հակառակ ազդեցություն կունենա Ռուսաստանի պարագայում, ավելին, ՌԴ-ն կարող է մերձավորարևելյան շրջանում դոմինանտ դեր ստանձնել նավթի արտահանման ոլորտում: […]
17:35 28.04.2019
Իրանում ներկա պահին դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց սցենարը՝ որպես պատասխան ամերիկյան պատժամիջոցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախարարը նշել է, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ գործողություններին պատասխանելու բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ ունի, և պայմանագրից դուրս գալը դրանցից մեկն է։
19:09 27.04.2019
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին անդրադարձել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է RT-ն: «Ցավոք, Թրամփի օրոք ամերիկյան իշխանությունները դուրս եկան համաձայնագրից՝ ուշադրություն չդարձնելով միջուկային հարցերով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրանք խոսում էին իրանական իշխանության ազդեցության մասին, հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին, բայց ոչ՝ […]
17:00 27.04.2019
Պատմության մեջ առաջին անգամ իրանցի կին հեծանվորդուհին մեդալ է վաստակել Ասիայի տարածաշրջանային մրցությունում: Այս մասին հայտնում է ИРНА-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզուհին հեծանվային վազքուղին հաղթահարել է 3 րոպե 10 վայրկյանում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Իրանի մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Հեծանվային մրցույթն անցկացվել է Ուզբեկստանում: Այս երկրում առաջին անգամ անցկացվող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել […]
10:40 24.04.2019
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը հյուրընկալել էր «Հեռանկարի» տաղավարում, այսօր անդրադսարձել է հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայտարարված պահանջատիրական գործընթացում ինչպիսի առաջխաղացում է եղել 4 տարիների ընթացքում: «Մեծ առաջընթաց չկա: Խնդիրը դրված է սփյուռքի ուսերին, պետությունը մի կողմ է քաշված, սփյուռքի աշխատանքները նույն ձևով շարունակվում են, ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Ավելանում են երկրների քանակը, որոնք […]
16:31 22.04.2019
Իրանի հոգևոր առաջնորդի կողմից երկրում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար է նշանակվել Հոսեյն Սալամին։ Միաժամանակ նրան տրվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին նշվում է իրանական մամուլի հրապարակումներում։ Բանակին զուգահեռ գործող այս ռազմական կառույցը մինչ այս 11 տարի ղեկավարում էր գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Սակայն փոխարինման պատճառը չի նշվում։ Իսկ նորանշանակ հրամանատարը մինչ […]
14:24 22.04.2019
Լորեստանի ոստիկանապետի հաղորդմամբ՝ վթարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
17:31 21.04.2019
Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ դատապարտել է հարձակումները։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ևս դատապարտել է տեղի ունեցածը և իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ովքեր այս սուրբ տոնին […]
15:40 20.04.2019
«Մակրոնը, ինչպես գիտեք, ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Թուրքիան անմիջապես հակազդեց Մակրոնին: Ընդհանրապես, վերջին 10 տարիներին, երբ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցը դնում է սեղանին, Ֆրանսիային մի ուրիշ հակազդեցություն են ցույց տալիս»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին, ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով` թուրքական կողմը անմիջապես հիշեցնում է […]
14:55 20.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայում ավելի են կարծրանում հակահայկական տրամադրությունները: Ճանաչման խնդիրը պետության հսկողության տակ է, նոր մեթոդներ են գտնվում սահմանափակելու և ճնշելու այլակարծությունը կոնկրետ այդ խնդրի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նա վստահեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակաշրջանում ժխտման քաղաքականությունն ավելի լայնամասշտաբ է դարձել և […]
14:40 20.04.2019
Իրանում ապրիլի 18-ին անցկացվել է Բանակի օրվան նվիրված զորահանդես։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն: Այս զորահանդեսները մեր հարևան երկրում ավանդույթ են դարձել և անցկացվում են ամեն տարի։ Իրանական արտադրության նորագույն «Քաման-12» ԱԹՍ Կռազ 6322 և քարշարկավոր 130 մմ թնդանոթ «59-1» Առջևից՝ «M110» 203 մմ ինքնագնաց հաուբից, ԶՍՈւ 23-4, «Ֆաջր-5» 333 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, […]
12:44 19.04.2019
Իրանական ցեմենտի վրա հավելյալ տուրք սահմանելու մասին կարգավորումը, որ քննարկվում է Ազգային ժողովում, միանշանակ չի ընդունվում, քանի որ եթե ցեմենտի բաղադրիչներից մեկը շարունակելու է ներկրվել, ոչ թե տեղում արտադրվել, ապա բխում է ընկերությունների միայն մի մասի շահերից։ Այս հարցով Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը որոշ տվյալներ ներկայացրեց։ Նրա խոսքով՝ թեև ասվում է, […]
11:28 19.04.2019
Հայաստանում ցեմենտի արտադրությունն ամբողջ գումարը թողնում է Հայաստանում, իսկ իրանական ներկրվող ցեմենտի համար այստեղ վճարվելու են որոշակի քանակությամբ հարկեր, իսկ մնացած գումարը հանվելու է երկրից։ ԱԺ-ում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրքեր սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը։ «Ոչ ոք չի երաշխավորելու այս ցեմենտով կառուցված շենքերի վաղվա ճակատագիրը, ոչ ոք։ Այս ցեմենտը դեռևս […]
16:56 18.04.2019
«Իսթեյդ ինվեսթմենթ ընդ դիվելոփմենդ» ընկերության ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը այսօրվա քննարկման ժամանակ հայտարարել է, որ կառավարության կողմից գործի դրվող 22.000 դրամ ցեմենտի համար նախատեսվող տուրքը վնաս է հասցնելու տեղական արտադրողի և ներմուծվող իրանական ցեմենտի միջև մրցակցությանը: «Արտ քոմպանի» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Վահե Պետրոսյանն իր հերթին ասել է, որ իրենք են ցեմենտի թանկացման թիրախում, իրենք են ամենաշատը […]
16:46 16.04.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ հասարակայնության […]
13:49 16.04.2019
Հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները Փարիզի այրվող Աստվածամոր տաճարից դուրս են բերել արվեստի անգին պատմական գործեր ու մասունքներ: Նրանք գիտեին, որ վտանգում են իրենց կյանքը, միաժամանակ գիտակցում էին, որ կրակը կխժռի ամենը: Տաճարից դուրս բերված իրերի մեջ էր նաև Փշե պսակը, որը հավատացյալների համոզմամբ՝ խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին: Այս մասին հայտնում է Daily […]
12:45 16.04.2019
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրում ջրհեղեղից տուժածներին փոխհատուցում տրամադրելու և բնակելի շրջանները վերականգնելու նպատակով ֆինանսական օգնություն հատկացնելու կառավարության առաջարկին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի Զարգացման հիմնադրամի միջոցներից արդեն շուրջ 2 միլիարդ դոլար է հատկացվել բնական աղետի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ Իրանի ներքին գործերի […]
10:17 16.04.2019
Ապրիլի 15-ին՝ ժամը 18:54-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Վ.Ե.) և «Mercedes E200» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները: […]
08:53 16.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը: Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաև ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար: Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորներն իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական […]
23:27 15.04.2019
1904 թվականի ապրիլի 15: Արևմտյան Հայաստան, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղ: Ծնվեց Մանուկ-Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, նույն ինքը` Արշիլ Գորկին` աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչը: «Հայաստանը ջերմություն, կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»: Մանուկը պապիկի անունն էր, Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի: Փոքրիկը սովորում էր Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում, երբ սկսվեցին 1915 […]
16:58 15.04.2019
Ռուսական Известия պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստան կատարած գաստրոնոմիական ճամփորդություններին ու Հայաստանի առանձնահատկություններին: Հոդվածի հեղինակը սկզբում թվարկում է մի քանի առանձնահատկություններ, որոնք մեծ զարմանք կառաջացնեն ու զբոսաշրջիկների շրջանում: Ներկայացնում է Հայաստանի խոհանոցային առանձնահատկություններն ու տեսարժան վայրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ սննդի կետերի քանակով Երևանը կարող է գերազանցել հարևան գրեթե բոլոր […]
12:31 14.04.2019
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն ահաբեկչական անվանելով, Գոլանի բարձունքների մասին հայտարարություն անելով՝ ԱՄՆ, թերևս, մեկ նպատակ ունի՝ սահմանափակել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, իսկ հետո հասնել Իրանի ներսում վարչակարգի փոփոխության. «Այստեղ մի կարևոր վտանգ կա, քանի որ իսլամական տնտեսության շատ հատվածներ կապված են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի պահապանների հետ, […]
12:00 14.04.2019
Սիրիան, Իրաքն ու Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղիները միասնական ցանցում։ Այդ հարցով հանդիպում է ծրագրվում։ Այս մասին հայտարարել է կառավարամետ al-Watan թերթը՝ հղում անելով Սիրիայի տրասպորտի նախարարության աղբյուրին։ Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և սկսվել էր դեռևս 2011 թվականին սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, սակայն կանգնեցվել էր։ Նախագծի նպատակն է Իրաքի և Իրանի համար դեպի […]