TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+11.09 oC

Իրաք

Իրաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքը

21:50 29.08.2022

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մայրաքաղաք Բաղդադում ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Զոհվել է 3 մարդ, առնվազն 19-ը վիրավոր են: Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի» […]

̰
Իրաքի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

18:18 01.08.2020

Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին երկրի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի խոսքերով՝ ընտրությունները տեղի կունենան 2021-ի հունիսի 6-ին՝ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից մոտ մեկ տարի առաջ։ Իրաքի խորհրդարանը դեռ պետք է հաստատի ընտրությունների ամսաթիվը: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Հակակառավարական ցույցերը Իրաքում սկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Դրանց […]

̰
ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրաքի 3 կարևոր ռազմաբազաներից

12:56 17.03.2020

Միացյալ Նահանգները մոտակա շաբաթներին դուրս կբերի ամերիկյան զորքերը Իրաքից: BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան զորքերը դուրս կգան Ալ-Քայիմ և երկու այլ կարևոր բազաներից: Իրաքում իր ութ հենակետերից երեքը թողնելու որոշումը նշան է, որը Միացյալ Նահանգները ցանկանում է կտրուկ կրճատել իր ներկայությունը երկրում: Այս շաբաթ Ալ-Քայիմում տեղի կունենա արարողություն, որի ժամանակ ԱՄՆ-ը պաշտոնապես կհանձնի սարքավորումները Իրաքի բանակին՝ օգնելու […]

̰
Իրաքում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

23:00 11.02.2020

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Բաղդադի բնակիչները շտապել են փողոցներ` լուսանկարվելու, մինչ դեռ երեխաները ձնագնդի են խաղացել: Այսպիսի եղանակն Իրաքում պայմանավորված է Եվրոպայից եկող սառը օդային հոսանքներով: Ձյան տակ են հայտնվել նաև հակակառավարական ցույցերի մասնակիցների վրանները: Բաղդադում վերջին անգամ ձյուն էր տեղացել 2008-ին, […]

̰
Իրաքում ցույցերի ընթացքում բախումներ են եղել նորանշանակ վարչապետի աջակիցների և նրան դեմ արտահայտվողների միջև

20:41 04.02.2020

Իրաքի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական զանգվածային ցույցերը: Բաղդադի փողոցներ դուրս եկած ակտիվիստները հայտարարել են, որ նորանշանակ վարչապետ Մոհամմեդ Թաուֆիկ Ալաուիին «մերժված է ժողովրդի կողմից»: Նրանք պնդում են, որ Ալաուիին կապված է նախկին կառավարության հետ: Ցուցարարները պահանջում են, որ Իրաքի վարչապետը բոլոր կուսակցություններից անկախ լինի և արժանանա նրանց հավանությանը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել նորանշանակ վարչապետի […]

̰
Իրաքը նոր վարչապետ ունի

21:58 01.02.2020

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը երկրի կապի նախկին նախարար Մոհամմեդ Թաուֆիկ Ալաուիին վարչապետ է նշանակել: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Նախագահը նորանշանակ վարչապետին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել: Մոհամմեդ Ալաուին ժողովրդին ուղղված տեսաուղերձում խոստացել է վերականգնել երկրի քայքայված տնտեսությունը և պայքարել կոռուպցիայի դեմ: Հակակառավարական ցույցերն Իրաքում սկսվել են անցած տարվա հոկտեմբերին: Դրանց ֆոնին նոյեմբերի 30-ին […]

̰
Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել Իրաքի իշխանություններին

13:31 28.01.2020

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ և իր վրդովմունքն է հայտնել Իրաքում տեղակայված ամերիկյան օբյեկտների վրա Իրանի կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ավելի լավ պաշտպանելու ամերիկյան դիվանագիտական կառույցը, որը սահմանված է միջազգային իրավունքով: Կիրակի օրը երեք հրթիռ […]

̰
Իրաքում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, կան զոհեր

18:30 25.01.2020

Իրաքում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները: Դրանք այս անգամ նույնպես ուղեկցվել են անվտանգության ուժերի հետ բախումներով: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Մայրաքաղաք Բաղդադում բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը սկսել են հեռացնել ցուցարարների կողմից դրված արգելապատնեշները: Նրանք ցույցերը ցրելու և ճանապարհները բացելու համար կիրառել են մարտական փամփուշտներ և […]

̰
Իրաքի անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար կիրառել են մարտական փամփուշտներ

16:00 21.01.2020

Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Բասրա քաղաքում ցուցարարները փակել են ճանապարհներ և անվտանգության ուժերի ուղղությամբ նետել տարբեր իրեր, ինչին ի պատասխան, վերջիններս կիրառել են մարտական փամփուշտներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Բախումներ են եղել նաև մայրաքաղաք Բաղդադում: Այդտեղ ցուցարարները, ի նշան, բողոքի իրավապահների ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ»: Ոստիկաններն էլ իրենց հերթին […]

̰
Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, 3 հրթիռ է ընկել

13:29 21.01.2020

Երեկոյան Իրաքի մայրաքաղաքում՝ Միացյալ Նահանգների դեսպանատան հարևանությամբ, 3 հրթիռ է ընկել։ Դեսպանատունը գտնվում է Բաղդադի «Կանաչ գոտի» կոչվող հատուկ պահպանվող շրջանում, որտեղ տեղակայված են նաև այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Այնտեղից լսվել են օդային ահազանգի ազդանշաններ: Զոհեր չկան: Իրաքի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ հրթիռներն արձակվել են համազարկային կրակի ռեակտիվ կայաններից: Հայտնի […]

̰
Թրամփի վարչակազմը հրաժարվել է դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքի տարածքից

14:51 11.01.2020

Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին հրաժարվել է դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքի տարածքից, չնայած վերջինիս կոչին: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Բաղդադի հետ ցանկացած քննարկում կենտրոնանալու է զորքի քանակի վրա, որը Միացյալ Նահանգների կողմից կհամարվի բավարար իր նպատակներին հասնելու համար: Այս մասին հայտնել է The Washington Post-ը: «Ներկա պահին ցանկացած պատվիրակություն, որ կուղարկվի Իրաք կքննարկի ոչ […]

̰
Թրամփը մեղադրել է Իրանին Իրաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման համար

19:55 31.12.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակմանը: Թրամփը գրել է, որ Իրանն է կանգնած այս ամենի հետևում և կկրի ամբողջ պատասխանատվությունն այս գործողության համար: «Այժմ Իրանը կազմակերպում է հարձակում Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Նրանք պատասխանատվության կենթարկվեն: Մենք ակնկալում ենք, որ Իրաքը կօգտագործի իր զինված ուժերը դեսպանատունը պաշտպանելու […]

̰
Բաղդադում հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա

15:48 31.12.2019

Չի հանդարտվում իրավիճակը Իրաքում: Մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները երթով հասել են ԱՄՆ դեսպանատան մոտ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: US Embassy, #Baghdad. Pro-Kata’ib Hezbollah protestors chanting: “God is great, America is the Great Satan!” On the other side of those windows are armed American soldiers. pic.twitter.com/vdUnLq3eMX — H. Sumeri (@IraqiSecurity) December 31, 2019 Ակցիայի […]

̰
Բաղդադում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

10:45 07.12.2019

Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք քաղաքացիական մեքենաներով մոտեցել են ցուցարարներին և կրակ բացել նրանց ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ավելի քան 60 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս ամենի հետևում: […]

̰
Պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

12:14 16.11.2019

Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]

̰
Իրաքում զոհերի թիվը հասել է 100-ի, վիրավորներինը՝ 4 հազարի

15:26 05.10.2019

Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 100-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 4 հազարի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները չեղարկել են ավելի վաղ երկրում սահմանված պարետային ժամը: Բաղդադում վերականգնվել է երթևեկությունը: Իրաքում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, […]

̰
Իրաքում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի

12:26 05.10.2019

Իրաքում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը:

̰
Ահաբեկչություն Իրաքի սրբազան քաղաքում, կա 12 զոհ

15:00 21.09.2019

Իրաքի Քերբելա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Զոհվել է առնվազն 12 մարդ: Ներկա պահին միջադեպի վայրում ստեղծվել է անվտանգ սահման: Կատարվում է հետաքննություն: Առայժմ որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, սակայն այս շրջանում պայթյուններ հիմնականում իրականացնում է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Քերբելա քաղաքը ընկած է Բաղդադից 110 կիլոմետր հարավ-արեւմուտք: Քաղաքն ունի երկու մզկիթ, որտեղ ամեն տարի այցելում […]

̰
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

16:18 11.05.2019

Իրան-իրաքյան սահմանին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնն էլ գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:

̰
Հզոր պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

14:40 09.03.2019

Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Մոսուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի մեքենան: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

̰
Իրաքը Սիրիայի հետ սահմանին գործողություններ է սկսել «Իսլամական պետության» դեմ

17:26 25.02.2019

Իրաքի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին գործողություն են սկսել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Այս մասին հայտնում է Al Hayat-ը՝ հղում անելով գործողությունները ղեկավարող, Իրաքի զինված ուժերի գեներալ Յհյա Ռասուլին: Գեներալը տեղեկացրել է, որ գործի է դրվել հետևազոր ու օդուժ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մնացորդները» ոչնչացնելու համար:        

̰
Իրաքը մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում

16:18 06.02.2019

Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ: «Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը: Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը» […]

̰
Թրամփի այցից հետո Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուններ են որոտացել

14:04 27.12.2018

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Shafaaq news-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մի քանի ականանետային արկ է պայթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո: Դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան հարձակմանը, մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել: Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանում միջադեպը: Հիշեցնենք, որ Դոնալդ […]

̰
Իրաքում ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսարանը

12:35 08.09.2018

Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շարունակվում են ցույցերը, որոնք ավելի են թեժացել գլխավոր ակտիվիտ Մեկի Յասերի սպանությունից հետո: Նշվում է, որ բացի նրանից՝ սպանվել է ևս 5 հոգի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն այրել են մի շարք շինություններ, ներառյալ Իրանի հյուպատոսարանը: Հիշեցնենք, որ ցույցեր Բասրայում սկսվել են դեռ հուլիսից և շարունակվում են Իրաքի […]

̰
Իրաքում շարունակվում են բողոքի ակցիաները

12:46 01.09.2018

Իրաքի հարավային հատվածում գտնվող Բասրա քաղաքում ցույցեր են: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հարյուրավոր մարդիկ բողոքում են կոռուպցիայի, գործազրկության, պետական ծառայությունների վատ աշխատանքի դեմ և պահանջում են ավելի լավ ապրելու պայմաններ: Ցուցարարները ուղևորվելով դեպի կառավարության շենք  այրել են անվադողեր: Ի պատասխան սրան՝ ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը […]

̰
Իրաքում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

11:38 29.08.2018

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 աշխարհազորային, 3 քաղաքացիական անձ:

̰
«Iraqi Airways» ավիաընկերության երկու օդաչուները  թռիչքի ժամանակ կռվել են

21:39 26.07.2018

Իրաքյան  «Iraqi Airways» ավիաընկերության երկու օդաչուները  թռիչքի ժամանակ կռվել են օդաչուների խցիկում: Կռվի ժամանակ օդանավը 11 կմ բարձրության վրա է եղել և սրահում 157 ուղևոր է եղել: Ինչպես հաղորդում է Kurdistan24.net-ը,  օդանավի անձնակազմի ղեկավարը և երկրորդ օդաչուն սկսել են վիճաբանել, այնուհետև այն վերածվել է կռվի: Տղամարդկանց իրարից հեռացնել հաջողվել է անվտանգության աշխատակիցներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝  օդանավը թռչելիս է եղել […]

̰
Իրաքի կառավարությունը բողոքի ակցիաների պատճառով արգելափակել է ինտերնետը

18:17 14.07.2018

Ցուցարարները բողոքում են կոռուպցիայի, գործազրկության, պետական ծառայությունների վատ աշխատանքի դեմ:

̰
Իրաքում ԱՄՆ ռազմական ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

19:18 16.03.2018

Իրաքում ամերիկյան ռազմական HH-60 Pave Hawk ուղղաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է ABC- ն՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությանը:

̰
Իրաքն ու Քրդստանը վերականգնում են հարաբերությունները

13:45 13.01.2018

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին երկրի զինվորական պաշտոնյաներին հրամայել է վերսկսել բանակցությունները Իրաքյան Քրդստանի փեշմերգեյի (քրդական զինված ուժեր) հետ, որպեսզի կողմերը պայմանավորվեն սահմանագծի վերաբերյալ։

̰
BACK_TO_TOP