Իրաքի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+18.09 oC

Իրաքի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

18:18 01.08.2020

Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին երկրի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի խոսքերով՝ ընտրությունները տեղի կունենան 2021-ի հունիսի 6-ին՝ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից մոտ մեկ տարի առաջ։ Իրաքի խորհրդարանը դեռ պետք է հաստատի ընտրությունների ամսաթիվը: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:

Հակակառավարական ցույցերը Իրաքում սկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Դրանց ընթացքում հրաժարական ներկայացրեց երկրի արդեն նախկին վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին:

Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները պահանջում են բազմակողմանի բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, պետական ծառայությունների որակի բարձրացում, աշխատանքի հնարավորություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 200-ը

17:43 15.05.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 200-ը

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 35,2 հազարը, ավելի քան 79,1 հազար մարդ վիրավորվել է, հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Ըստ տվյալների՝ Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 35233-ի, 79141 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

17:23 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հանրապետության արևմտյան Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակին։ «Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է», – մեջբերում է գործակալությունը խորհրդարանի փոխնախագահի խոսքերը։ Լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, […] ...

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

17:06 15.05.2024

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

Ղազախստանում կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախական միջպետական փոխգործակցության հետագա […] ...

Բլինքենն ասել է, որ Բայդենն ու Զելենսկին կարող են հանդիպել առաջիկա շաբաթներին

17:00 15.05.2024

Բլինքենն ասել է, որ Բայդենն ու Զելենսկին կարող են հանդիպել առաջիկա շաբաթներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիեւում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է նախագահների (ԱՄՆ-ի և Ուկրաինայի) հանդիպմանը, ապա ես վստահորեն ակնկալում եմ, որ նրանք նման հնարավորություն կունենան առաջիկա շաբաթների ընթացքում»,-նշել […] ...

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

16:10 15.05.2024

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

15:34 15.05.2024

Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա […] ...

BACK_TO_TOP