Իրաքում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+18.09 oC

Իրաքում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

11:38 29.08.2018

Իրաքի Անբար նահանգում` հսկիչ անցակետի մոտ, մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենա է պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 12-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ անցակետը վերահսկվում էր բանակի և կառավարության աջակցությունն ունեցող աշխարհազորայինների կողմից:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 աշխարհազորային և 3 քաղաքացիական անձ:

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

Թուրքիայում ռազմական հեղաշրջու՞մ են պլանավորում. «Էրմենիհաբեր»

10:47 15.05.2024

Թուրքիայում ռազմական հեղաշրջու՞մ են պլանավորում. «Էրմենիհաբեր»

Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ: Ավելին, պնդումների համաձայն, […] ...

Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին

09:00 15.05.2024

Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին

Մայիսի 15-ին Հանոյի նախագահական պալատում տեղի ունեցավ ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տկն Վո Թի Ան Սուանին Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից։ «Արարողությանը հաջոդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահվման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության փորձի […] ...

Բլինքենն ասել է, որ Ուկրաինան մոտենում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

23:59 14.05.2024

Բլինքենն ասել է, որ Ուկրաինան մոտենում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան ամեն ամիս ավելի է մոտենում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալուն։ «Ժամանակն Ուկրաինայի կողմից է, քանի որ ամեն ամիս մեր համատեղ աշխատանքը մոտեցնում է Ուկրաինան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ամեն ամիս Ուկրաինան ստորագրում է ավելի շատ երկկողմ անվտանգության համաձայնագրեր, ուժեղացնում է իր պաշտպանական-արդյունաբերական համալիրը, արտադրում է ավելի […] ...

BACK_TO_TOP