Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

17:29 06.04.2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննսյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս կառավարության ներկայացուցիչ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

21:23 17.05.2024

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […] ...

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21:14 17.05.2024

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր […] ...

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

21:07 17.05.2024

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: «Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է […] ...

Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

20:46 17.05.2024

Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները (Տավուշի մարզ, քաղաք Այրում) ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի գործընկերոջ հետ

20:40 17.05.2024

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի գործընկերոջ հետ

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի հետ: Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները: Կարևորվել է երկու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության ձևավորումը: ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է «Kotler Impact» ընկերության ներկայացուցչի հետ

20:24 17.05.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է «Kotler Impact» ընկերության ներկայացուցչի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ Թամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրին և կարևորել Երևանի պետական համալսարանի ու ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրած համագործակցության հուշագիրը, […] ...

BACK_TO_TOP