«Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք». վարչապետի հանձնարականը՝ էլեկտրոնային առողջապահության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

«Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք». վարչապետի հանձնարականը՝ էլեկտրոնային առողջապահության մասին

13:21 15.03.2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին:

Վարչապետը նկատեց, որ այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային ենթակայության բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին: Այդ իսկ պատճառով տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց և Երեւանի քաղաքապետին առաջարկեց 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: 

«Այստեղ մարզպետները բան չունե՞ն անելու: Այստեղ մարզպետներին էլ պետք է ավելացնել: Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք, չեմ կարծում, որ այստեղ որևէ խնդիր կա: Դա է, չէ՞, պրոբլեմը», – ասաց Կարեն Կարապետյանն ու անցավ հաջորդ հանձնարարականներին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

15:37 17.05.2024

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը: Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի բազա: «Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

13:44 16.05.2024

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։ ...

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

13:17 16.05.2024

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ, փոխպատվաստման ծառայություններ, ինֆեկցիոն ծառայություններ: Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող […] ...

Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

23:30 15.05.2024

Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

Մելանոման ավելի տարածված է մեծահասակների մոտ, բայց կարող է հայտնաբերվել նաև երեխաների մոտ: Մաշկաբան Մարիա Բորոդինան նշել է՝ մելանոման մաշկի քաղցկեղի մի տեսակ է, որի առաջացումը կախված է բազմաթիվ գործոններից։ Այն հազվադեպ է հանդիպում մինչև 20 տարեկան երիտասարդների մոտ, ավելի հազվադեպ՝ փոքր երեխաների մոտ։ Նա ասել է, որ մեծահասակների և երեխաների մոտ մելանոմայի ռիսկի գործոնները […] ...

Նյարդաբանը խոսել է առողջության համար վախի վտանգավոր հետևանքների մասին

23:06 15.05.2024

Նյարդաբանը խոսել է առողջության համար վախի վտանգավոր հետևանքների մասին

Վախը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է արտաքին գրգռիչին, որը հոգեկանն ընկալում է որպես վտանգ։ Օրգանիզմի այս հատկանիշը թույլ է տալիս մարդուն հավաքվել և փրկել իրեն դժվարին իրավիճակներում։ Բայց երբեմն սարսափը կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների, այդ թվում՝ սրտի կաթվածի և շաքարախտի, «Իզվեստիա»-ին ասել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան: Նա նշել է, որ սարսափը հաճախ նույնացվում […] ...

BACK_TO_TOP