15:01 06.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր փորձել է զրուցել համաներմամբ ազատ արձակված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Նա մեր թղթակցին տեղեկացրել է՝ հիմա այն հոգեվիճակում չէ, որ հարցազրույց տա:
Հարությունյանի փոխարեն որդին՝ Շահենն է պատասխանել SHANTNEWS.am-ի հարցերին: Մեր հարցին՝ արդյո՞ք այս կերպ ազատումը Շանթ Հարությունյանի համար ընդունելի էր, Շահենը պատասխանեց.
«Ընդունելի-չընդունելի խնդիրը չէ: Ինքը քաղբանտարկյալ է եղել՝ բոլորի կողմից ընդունված, ճանաչված, և բնական է, որ պետք է արդարացման պահանջ դներ: Հիմա այնպես եղավ, որ համաներմամբ դուրս եկավ, ո՛չ ստորագրեց, ո՛չ բան: Անկախ նրա կամքից՝ տարածվեց նրա հոդվածի վրա, նա դուրս եկավ»:
Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ հետո իրենք ակտիվ շարունակելու են պայքարել հոր արդարացման համար:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը մոտ կես տարի է` հրաժարվում էր դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Նրա որդին` Շահենը, նոյեմբերի 1-ին հայտնել էր, որ հայրն ազատ է արձակվելու համաներմամբ, և մի քանի նկատառում ներկայացրել:
Նշենք, որ այսօր ուժի մեջ է մտնում Համաներման մասին օրենքը:
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...