Դիտարկում ենք տարբերակներ տույժ-տուգանքների համաներման համար. Արթուր Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Դիտարկում ենք տարբերակներ տույժ-տուգանքների համաներման համար. Արթուր Խաչատրյան

17:19 31.05.2018

Մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը:

«Հանդիպում է տեղի ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Մասնակցել եմ ես, ԿԲ և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Դիտարկում ենք մի քանի տարբերակներ, որ հնարավորություն կտա տույժ-տուգանքների համաներում անել: Ավելին, վարկային ռեգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի նրանց հետագա վարկունակության վրա բացասական ազդեցություն չունենա»,- ասել է նախարարը:

Արթուր Խաչատրյանը հերքել է վարկերը ներելու մասին լուրերը, ասելով, որ վարչապետի հանձնարարականը միայն վերաբերել է տույժերին ու տուգանքներին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

17:06 17.05.2024

Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 […] ...

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

14:05 17.05.2024

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կայացել է հերթական հանրային քննարկումը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քննարկումները և իրազեկման հանդիպումները։ մայիսի 15-ին հերթական հանդիպումն է կայացել՝ քննարկելու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու […] ...

Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ

13:47 17.05.2024

Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ

Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում ներկայացնելով […] ...

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

10:53 17.05.2024

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և շուրջ 251 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 102.64 մլն դրամի չափով: «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

21:27 16.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդեռլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր […] ...

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

18:06 16.05.2024

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով: 2023 թ. սեպտեմբերի […] ...

BACK_TO_TOP