TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Հյուսիսային Կորեա

«Երկու բռնապետերի հեքիաթը. Բաշար ալ-Ասադ, Կիմ Չեն Ին».CNN

11:50 28.02.2018

Մեղադրանքներ են հնչում այն մասին, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել քիմիական զենք արտադրելու համար անհրաժեշտ սարքավորումներ:

̰
«Հս. Կորեան Սիրիայի քիմիական զենքի արտադրամասերի համար նյութեր է մատակարարել»

09:09 28.02.2018

Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել ջերմադիմացկուն և թթվադիմացկուն սալիկներ, փականներ և խողովակներ, որոնք օգտագործվել են քիմիական զենքի արտադրամասերում:

̰
Ձմեռային Օլիմպիադան՝ հարաբերությունների ջերմացման հնարավորություն. ավարտվել են 2018թ. Օլիմպիական խաղերը

18:37 26.02.2018

Խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակով: Այս տարի Օլիմպիադայում սառույցի և ձյան վրա մրցեցին 92 երկիր ներկայացնող 2920 մարզիկներ:

̰
Հս. Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. Մուն Չժե Ին

11:36 26.02.2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան պետք է որոշակի փոխզիջումների գնան, որպեսզի կարողանան երկխոսություն սկսել:

̰
Հս. Կորեան չեղարկել է ԱՄՆ փոխնախագահի հետ նախատեսված հանդիպումը

08:57 21.02.2018

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Փհենչանում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Հյուսիսային Կորեայի պատվիրակության միջև հանդիպում է նախատեսված եղել:

̰
Հվ. Կորեան կհոգա Հս. Կորեայի ծախսերը Օլիմպիադայի ժամանակ

09:14 14.02.2018

Սեուլը կհոգա ավելի քան 300 մարդուց բաղկացած հյուսիսկորեացի արտիստների, երկրպագուների, մարզիկների կեցության ծախսերը, ինչը կազմում է գրեթե 3 մլն ԱՄՆ դոլար:

̰
ԱՄՆ պատրաստ է Հս. Կորեայի հետ բանակցությունների

09:25 12.02.2018

Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Հյուսիսային Կորեայի հետ:

̰
Ձմեռային Օլիմպիական խաղեր-2018. քաղաքական հանդիպումներից մինչև Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը

16:25 10.02.2018

2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հաճախ անվանում են «Խաղաղության օլիմպիադա», քանի որ հենց այս խաղերի շնորհիվ երկու Կորեաների միջև հարաբերությունների փոքր-ինչ ջերմացում է նկատվում:

̰
Օլիմպիադայի բացմանը հանդիպում է կայացել երկու Կորեաների ղեկավարների միջև

10:30 10.02.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ էր արել բանակցությունների սեղանի շուրջ քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը:

̰
Հս. Կորեայի ղեկավարներից մեկը կայցելի Հվ. Կորեա

08:44 05.02.2018

Ձմեռային Օլիմպիադան տեղի կունենա հարավկորեական Փհենչանում, փետրվարի 9-25-ը:

̰
Հյուսիսային Կորեան անտեսել է պատժամիջոցները և 200 մլն դոլար աշխատել

10:17 03.02.2018

Փհենյանը ածուխ է արտահանել Չինաստան, Ռուսաստան, Հարավային Կորեա, Վիետնամ և Մալազիա:

̰
Հյուսիսկորեացի մարզիկները կզրկվեն թանկարժեք նվերներից

19:30 02.02.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր Samsung և Nike ընկերությունները բոլոր մարզիկների համար պատրաստել էին հաճելի անակնկալներ:

̰
Հյուսիսային Կորեան պատրաստ է վերամիավորման բանակցություններ սկսել

09:30 26.01.2018

Հյուսիսային Կորեան պատրաստ է Հարավային Կորեայի հետ վերսկսել միավորման բանակցությունները, եթե Սեուլը խզի իր կապերը Վաշինգտոնի հետ:

̰
2 րոպե մինչև «Ահեղ դատաստանը»

21:19 25.01.2018

Հանրահայտ «Ահեղ դատաստանի» օրվա ժամացույցի սլաքները կրկին մոտեցվել են կեսգիշերին: Այս անգամ մինչ կեսգիշեր մնացել է ուղիղ երկու րոպե: Սա պայմանավորված է աշխարհում կրկին լարված վիճակով, և հատկապես, Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի սկսման թեմայով:

̰
Սեուլում այրել են հյուսիսկորեական դրոշը

09:03 22.01.2018

Սեուլի կայարանում քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում այրել են հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի լուսանկարը և Հյուսիսային Կորեայի դրոշը:

̰
Հրվ և Հս Կորեաների մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան մեկ թիմով

17:04 20.01.2018

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում, ԿԺԴՀ-ից կմասնակցի 22 մարզիկ:
«Հյուսիսային Կորեայից 22 մարզիկները կմրցեն երեք մարզաձևերում»,- ասել է Բախը, Լոզանում կայացած՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Նա հաստատել է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեայի մարզիկները հանդես կգան նույն թիմում:
Հյուսիսային Կորեայի մարզիկներին կուղեկցեն 24 պաշտոնյաներ: Բացման արարողության ժամանակ երկու երկրների օլիմպիականները կանցնեն մեկ ընդհանուր՝ Կորեա անունով և նույն դրոշի ներքո: Բացի այդ, օլիմպիական խաղերի ընթացքում հանդես կգա երկու երկրների միավորված կանանց հոկեյի հավաքկանը:

̰
ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել Հյուսիսային Կորեային

08:09 19.01.2018

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են կիրառել բոլոր ռազմական միջոցները՝ Փհենյանի ագրեսիան զսպելու համար:

̰
Վաղը բանակցելու են Հարավային և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները

09:03 08.01.2018

Հունվարի 9-ին Հարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին տեղի կունենա այդ երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը՝ 6 տարվա ընդմիջումից հետո: Բանակցությունների գլխավոր թեման է լինելու հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը ձմերային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկում են այս տարվա փետրվարի 9-ին Հարավային Կորեիայի Փյոնչհան քաղաքում: Ավելի վաղ  Փհենյանը հայտարարել էր, որ մտադիր է մասնացել Օլիմպիադային:  

̰
BACK_TO_TOP