TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

հրաձգություն

Հրաձգություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում

18:12 17.03.2020

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ: Վիրավորներից մեկը ոստիկան է, որն առաջինն էր ժամանել դեպքի վայր: Հայտնի է, որ կասկածյալը ձերբակալվել է դեպքից մեկ ժամ անց: Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

̰
Հրաձգություն Տեխասի համալսարաններից մեկում. կան զոհեր

13:06 04.02.2020

ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ: Մեկ երեխա էլ վիրավոր է: Այս մասին հայտնել է NBC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել համալսարանի հանրակացարանում: Իրավապահ մարմինները, անվտանգության նկատառումներից ելնելով, համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կոչ են արել լքել տարածքը: Համալսարանում հետաձգվել են դասերը և բոլոր միջոցառումները: Դեպքի դրդապատճառները […]

̰
ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել խաղատանը. կա 3 զոհ

21:49 17.12.2019

ԱՄՆ Մոնտանա նահանգի Գրեյթ Ֆոլս քաղաքի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 1 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրաձիգը հարձակումից հետո դիմել է փախուստի, սակայն ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են նրան: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում հանցագործը ոչնչացվել է: Դեպքը տեղի է ունեցել Emerald Casino-ում: Քաղաքի […]

̰
Չեխիայի հիվանդանոցներից մեկում տղամարդը հրաձգություն է սկսել իր երեխայի մահանալուց հետո, այնուհետև ինքնասպան եղել

20:55 10.12.2019

Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության կասկածյալը այդ սարսափելի քայլին գնացել է այն բանից հետո, երբ հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է իր երեխան: Այս մասին հայտնել է Life.ru-ն Տեղի ոստիկանության Тwitter-ի էջում գրված է, որ ձերբակալությունից առաջ 42-ամյա տղամարդը ինքնասպան է եղել: Իրավապահները նաև նշել են, որ կասկածյալը Renault Laguna մակնիշի մեքենայով  փորձել […]

̰
Չեխիայի վարչապետը արյունալի հրաձգության պատճառով չեղարկել է Էստոնիա այցը

17:17 10.12.2019

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեղարկել է իր Էստոնիա կատարելիք երկօրյա ուղևորությունը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգություն պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշվում է, որ օրվա երկրորդ կեսին վարչապետը պետք է այցելի Օստրավա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի […]

̰
Բաղդադում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

10:45 07.12.2019

Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք քաղաքացիական մեքենաներով մոտեցել են ցուցարարներին և կրակ բացել նրանց ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ավելի քան 60 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս ամենի հետևում: […]

̰
Հրաձգություն Նյու Յորքում. կան զոհեր և վիրավորներ

16:43 12.10.2019

ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

̰
Հրաձգություն ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում. կան տուժածներ

13:50 21.09.2019

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի մարզադաշտերից մեկում՝ երկու դպրոցների միջև տեղի ունեցող ֆուտբոլային խաղի ժամանակ, հրաձգություն է տեղի ունեցել: Տուժել է երկու դեռահաս: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ սկզբում երկու տղամարդու միջև կոնֆլիկտ է ծագել, որին հաջորդել է հրաձգությունը: Ոստիկանությունը ժամանելով դեպքի վայր՝ ստիպված է եղել մարզադաշտից տարահանել բոլոր մարդկանց, այդ թվում` թիմի […]

̰
Հրաձգություն Նյու Յորքում. կան տուժածներ

12:18 19.03.2019

ԱՄՆ Նյու Յորք նահանգի փողոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին հայտնել է NBC New York-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 3 մարդ: Նրանցից մեկը ուսի շրջանում վիրավորում է ստացել, իսկ մյուս երկուսը` ոտքի շրջանում: Տուժածների վիճակը ներկայումս կայուն է: Նյու Յորքի ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակումը կապված է հանցավոր խմբի հետ: […]

̰
Կալիֆոռնիայի հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

18:36 05.01.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բոուլինգի կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվել է 3, վիրավորվել՝ 4 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նահանգի Տորրանս քաղաքի ոստիկանության տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ: Ոստիկանության աշխատակիցները մարդկանց հորդորել են հեռու մնալ տարածքից: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն:

̰
Կալիֆոռնիայի բոուլինգ կենտրոններից մեկի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել

14:30 05.01.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բոուլինգի կենտրոնի մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Նահանգի Տորրանս քաղաքի ոստիկանության տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և տուժածներ: Ոստիկանության աշխատակիցները մարդկանց հորդորել են հեռու մնալ տարածքից: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: Reports of shots fired with multiple victims down. T […]

̰
Հրաձգություն Ֆլորիդա նահանգում. կան զոհեր և վիրավորներ

13:20 24.11.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի խանութներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 2, վիրավորվել՝ 2 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Հրաձգության պատճառները և հարձակվողի ինքնությունը հայտնի չեն:

̰
Եգիպտոսում զինված անձինք կրակել են քրիստոնյաների ավտոբուսի վրա. կան զոհեր

13:06 03.11.2018

Եգիպտոսի Մինյա նահանգում զինված անձինք կրակ են բացել քրիստոնյաների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 18-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ քրիստոնյաների ավտոբուսը վերադառնում էր ղպտիական եկեղեցուց: Երկու այլ ավտոբուսների վարորդները, լսելով կրակոցի ձայները, կարողացել են ճիշտ ժամանակին փոխել ուղղությունը և խուսափել կրակոցներից: […]

̰
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի յոգայի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

12:30 03.11.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում 40-ամյա Սքոթ Փոլը կրակ է բացել յոգայի կենտրոնում: Այս մասին իրենց «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտնել է Թալահասի քաղաքի ոստիկանության բաժինը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել 5-ը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Դեպքից հետո տղամարդը գործել է ինքնասպանություն: Կատարվում է […]

̰
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել, կա 8 զոհ

19:27 27.10.2018

Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից:

̰
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 6 ոստիկան

11:40 04.10.2018

Ֆլորենս քաղաքում կասկածյալը երեխաների հետ փակվել է տներից մեկում և կրակ է բացել իրավապահների ուղղությամբ:

̰
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով 10 մարդ է վիրավորվել

16:26 03.09.2018

Հրաձգությունը տեղի է ունեցել Սան Բերնանդինո քաղաքի բնակարանային համալիրներից մեկում:

̰
Հրապարակվել է Ֆլորիդայի հրաձիգի լուսանկարը

10:10 27.08.2018

Հրաձգության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 9 մարդ:

̰
Հրաձգություն Չիկագոյում. կան տասնյակ վիրավորներ և զոհեր

12:36 06.08.2018

Ուրբաթ օրվանից մինչև կիրակի Չիկագոյում հրաձգությունների զոհ է դարձել ընդհանուր թվով 8 մարդ, 59-ը վիրավորվել է:

̰
Հայ հրաձիգը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

12:02 24.02.2018

Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունումում, գյումրեցի Հովհաննես Մարգարյանը 10մ վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

̰
ԱՄՆ ԱԱ գործակալության առջև հրաձգություն է տեղի ունեցել

17:10 14.02.2018

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կենտրոնակայանի առջև առջև հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:

̰
Իտալիայում կրակել են սևամորթների վրա. արդյո՞ք սա վրեժ է իտալուհու սպանության համար

16:00 03.02.2018

Իտալիայի Մաչերատա քաղաքում հանցագործն ընթացող ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

̰
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կա 2 զոհ, 17 վիրավոր

10:06 24.01.2018

Նախքան դասերի սկսվելը 15-ամյա տղան ատրճանակով կրակ է բացել աշակերտների ուղղությամբ:

̰
Հրաձգություն Կալիֆորնիայի տարրական դպրոցներից մեկում. կա 4 զոհ

09:06 15.11.2017

Արտակարգ պատահար Միացյալ Նահանգներում: Կալիֆորնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 7-ը, այդ թվում՝ երեխաներ: Անհայտ անձը կրակ է բացել իր տան մոտ, այնուհետև մտել տարրական դպրոց և կրակել այնտեղ: Ըստ ականատեսների՝ կասկածյալը 50 տարեկան տղամարդ էր: Նախնական տվյալներով՝ նա սպանվել է: Նրա մոտ հայտնաբերվել է կիսաավտոմատ զենք և […]

̰
BACK_TO_TOP