Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կա 2 զոհ, 17 վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կա 2 զոհ, 17 վիրավոր

10:06 24.01.2018

ԱՄՆ Քենթաքի նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով մահացել է 2, վիրավորվել 17 աշակերտ: Նախքան դասերի սկսվելը 15-ամյա տղան ատրճանակով կրակ է բացել աշակերտների ուղղությամբ: Նրա հասակակից մի աղջիկ մահացել է տեղում, իսկ մի տղա՝ հիվանդանոցում:

Իրավապահները հրաձիգին ձերբակալել են կրակ բացելուց 15 րոպե անց: Նրան մեղադրանք կառաջադրվի սպանության և մահափորձի համար: Կասկածյալի անունն առայժմ չի բացահայտվում:

Այս շաբաթ ամերիկյան դպրոցներում սա հրաձգության արդեն երկրորդ դեպքն է: Հունվարի 22-ին Տեխասի Իտալիա քաղաքում 16-ամյա տղան կրակել էր համադասարանցի աղջկա վրա, որը դեռ գտնվում է հիվանդանոցում: Տղային հաջողվել էր փախուստի դիմել, սակայն ավելի ուշ նա ձերբակալվել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում հանցագործը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում

09:10 10.05.2024

Փարիզում հանցագործը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում

Փարիզի ոստիկանական բաժանմունք տեղափոխված հանցագործը իրավապահներից խլել է զենքը և ծանր վիրավորել նրանցից երկուսին, հայտնում է Parisien թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի 13-րդ շրջանի ոստիկանության կոմիսարիատում։ Բերման ենթարկված տղամարդը ոստիկանի ձեռքից խլել է ատրճանակն ու կրակ բացել։ Երկու ոստիկան վիրավորվել են, նրանց վիճակը ծանր է։ Կրակողը նույնպես ծանր վիճակում է։ Թե […] ...

Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:03 10.05.2024

Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «GAZel» (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...

Արմավիր քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

19:46 09.05.2024

Արմավիր քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN  BEI» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը […] ...

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

17:28 09.05.2024

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ինքնաթիռը Սենեգալից դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել: Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում […] ...

Աստրախանում անհայտ նյութից թունավորումից հինգ մարդ է մահացել

16:28 09.05.2024

Աստրախանում անհայտ նյութից թունավորումից հինգ մարդ է մահացել

Աստրախանում հինգ մարդ է մահացել անհայտ նյութից թունավորումից, ևս 14 տուժած հիվանդանոցում է։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունից: Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ քաղաքի Սովետսկի և Տրուսովսկի թաղամասերում։ 18-ից 40 տարեկան տղամարդկանց և կանանց դիեր հայտնաբերվել են տարբեր վայրերում, այդ թվում՝ ավտոմեքենայում: Նախկինում նրանք […] ...

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

11:50 09.05.2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը ընկերություններից մեկի պահակն է, ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի, որոնցից մեկի վրա շունը հարձակվել է […] ...

BACK_TO_TOP