Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

22:29 29.07.2025

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը 1685 միավորով նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել

11:18 30.07.2025

Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել մինչև 8.8 մագնիտուդ երկրաշարժ։ Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Գիտնականները զգուշացնում են, որ մինչև 7.5 մագնիտուդ հետցնցումները կարող են շարունակվել ևս մեկ ամիս։ «Գլխավոր» երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:24-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ արևելք՝ 32 կմ խորության վրա: Սկզբնապես մագնիտուդը […] ...

Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

11:15 30.07.2025

Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

Իսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ COPE-ի տեղեկություններով` գլխավոր մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը: Մարզիչները կարող են յուրաքանչյուր խաղում երկու անգամ մրցավարից պահանջել, որ դիտեն տեսակրկնապատկերը: Եթե մրցավարը տվյալ դրվագը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա այդ դրվագի համար դիմած գլխավոր մարզչի` երկու պահանջի հնարավորությունը կպահպանվի: ...

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Գետամեջ գյուղում

11:02 30.07.2025

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Գետամեջ գյուղում

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Կտրվի […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ

10:53 30.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

10:40 30.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ «ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ անձին տրվող արտոնություն։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ […] ...

Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետները

10:30 30.07.2025

Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետները

Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարի և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաղեստինյան անկլավում ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրված ամառային կաբինետի արտակարգ նիստում։ Նա մանրամասնել է, որ կձեռնարկի այս քայլը, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չդադարեցնի […] ...

BACK_TO_TOP