TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

հրդեհ

Հրդեհ Ներքին Պտղնի գյուղում․ տուժած փոքրիկի վիճակը ծանր է

09:25 30.04.2019

Ապրիլի 29-ի ցերեկը 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում օրորոց է այրվում. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Մինչ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

13:06 28.04.2019

Ապրիլի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտ այրվել է 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում՝ 0.5 հա, Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների փողոցում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

̰
Արեգնադեմ գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

11:15 27.04.2019

Ապրիլի 27 ին, ժամը 06:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 4-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Մ.Ղ.-ին պատկանող տան և անասնագոմի տանիքները: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել` 09:19-ին: Մասամբ այրվել է […]

̰
Մոսկվայում Գուբկինի անվան նավթի և գազի համալսարանում հրդեհ է բռնկվել

16:58 26.04.2019

Մոսկվայում Գուբկինի անվան նավթի և գազի համալսարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հաջողվել է կրակը արագ չեզոքացնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ծառայության տարածած հայտարարությանը: Հրդեհը բռնկվել է շինության 6-րդ հարկում, հայտնի է, որ տուժածներ չկան: Ահազանգի ժամանակ շենքում եղել է 3000-ից ավելի մարդ, նրանց տարհանել են: Տուժածների մասին դեռ տեղեկություն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող պահեստում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

09:16 25.04.2019

Ապրիլի 24-ին` ժամը 16:29-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին: Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ): Հրդեհի […]

̰
Խոշոր հրդեհ Վերսալում

22:30 23.04.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում: Նախկին արքայական պալատ Վերսալից ոչ հեռու խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Հարակից տարածքներից մարդիկ տարահանվել են, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 80 հրշեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ փողոցներ փակ են: Ֆրանսիական լրատվամիջոցներն էլ հայտնում են մեկ տուժածի մասին: […]

̰
Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հավատացյալներին առաջին անգամ ցուցադրվել է Փշե պսակը

19:02 20.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի մարումից հետո հավատացյալներին առաջին անգամ ցուցադրվել է տաճարից դուրս բերված Փշե պսակը, որը խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի գլխին էր դրված: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Փշե պսակը, հավատացյալների համոզմամբ, խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին: Նշվում է նաև, որ պսակի որոշ մասեր պահվում են այլ վայրերում: Ավելի […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքում բնակվող մեղուները հրդեհից չեն տուժել

17:30 20.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքում տեղադրված մեղուների փեթակները հրդեհից չեն վնասվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ փեթակները չեն հասցրել վնասվել, քանի որ դրանք դրված են եղել ամենացածր տանիքին, որը գտնվում է հրդեհի օջախից մոտ 30 մետր հեռավորության վրա: «Սա իրական հրաշք է, որ չնայած բարձր ջերմաստիճանին, մեղուները չեն վնասվել»,- ասել են ականատեսները: […]

̰
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք

12:09 20.04.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք: 19 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է REN TV-ն: Հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր բնակելի տներ: Անդրբայկալյան երկրամասում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը:

̰
Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Մակրոնի վարկանիշը կտրուկ աճել է

19:34 19.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հարցումն իրականացրել են RTL-ը, Orange-ը և La Tribune-ը: Հաղորդվում է, որ այդ նրա վարկանիշը, անցած տարվա սեպտեմբերից սկսած, երբեք այսքան բարձր չի եղել: Նրան բարձր գնահատական են տվել հատկապես թոշակառուները՝ գնահատելով գնաճի ֆոնին կենսաթոշակների ինդեքսավորման քայլը: Մասնագետները, միևնույն […]

̰
Հանձնարարել եմ հրդեհի դեպքում արգելափակոցները կոտրել ու ներս մտնել. Ֆելիքս Ցոլակյան

16:47 19.04.2019

«Շենքերի բակերում տեղադրված արգելափակոցները հանձնարարել եմ հրդեհի ժամանակ ուղղակի ջարդել ու մտնել բակերը»,- ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ մեքենաների մուտքն արգելող արգելափակոցներին: «Հիմա սկսել են ավելի վատ բան անել՝ խողովակներ դնել: Այդ հարցը բարձրացվել է, բայց հիմա պետք է կոնկրետացնենք: Միայն դա չէ: Շենքերն […]

̰
1 մլն հեռախոսազանգ, 2300 հրդեհ, քարաթափման, փլուզման ու սողանքի դեպքեր. Ֆելիքս Ցոլակյանն ամփոփել է վերջին 6 ամիսների աշխատանքը

14:01 19.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին 6 ամիսների ընթացքում 1 մլն հեռախոսազանգ է սպասարկել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Տարվա կտրվածքով զանգերի թիվն անցնում է 2.5 մլն-ը, սակայն դրանց միայն մի մասն է եղել ահազանգ՝ 18-20 հազարը, մնացած զանգերը եղել են տեղեկատվական բնույթի են եղել: Ամփոփելով ԱԻՆ-ում իր գործունեության ամիսները` […]

̰
Մակրոնը ոսկե մեդալով է պարգևատրել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարող հրշեջներին

18:52 18.04.2019

Հրդեհի հասցրած վնասների գնահատման գործընթացը շարունակվում է:

̰
Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը փորձել են հրդեհել

16:17 18.04.2019

Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարի մոտակայքում ձերբակալել են տղամարդու` ձեռքին բենզինով լի երկու տարա: Նախնական տվյալներով՝ նա պատրաստվել է կրակի մատնել տաճարը: Այս մասին տեղեկությունը տարածվել է տեղի ոստիկանական ծառայության Twitter-ի էջը: Նյու Ջերսի նահանգի բնակիչը սկզբում հարցաքննության ժամանակ հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է դյուրավառ հեղուկով տարաները փորձել մտցնել տաճար, ավելի ուշ ասել է, […]

̰
Ամեն ինչ սկսվում է հենց Նոտր Դամից. Նարեկ Դուրյանը` Աստվածամոր տաճարի հրդեհի մասին

22:57 17.04.2019

«Հորիզոն» լրատվականի տաղավարում դերասան Նարեկ Դուրյանը խոսել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ու իր ապրումների մասին: Դերասանը պատմել է, որ 40 տարի ապրել է Փարիզում և իր տունն ընդամենը 4 կմ է հեռու տաճարից: «Ամեն ինչ սկսվում է  հենց Նոտղը Դամից, և եթե մենք նայենք քարտեզի վրա, Նոտղը Դամը գտնվում է Փարիզի ծայրում, բայց, միևնույն […]

̰
Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը

07:46 17.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը գտնվել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրականության հետ կապված խնդիրը։ Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մեր մշակութային ժառանգության մասին մտածելու առիթ է տալիս․ պատգամավոր

18:50 16.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը իր զորակցությունը հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին։ Նա ասաց, որ այս ամենը ավելի ցավալի է, քանի որ օրեր անց այդ տաճարում պետք է անցկացվեր Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն։ Վարդանյանը, սակայն, ասաց, որ այս ամենը հիմք է տալիս մտորելու նաև Հայաստանի մշակութային […]

̰
Փարիզի դատախազությունը հայտնել է Աստվածամոր տաճարի հրդեհի գլխավոր վարկածը

18:08 16.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի կանխամտածված հրդեհի վարկածը կարևոր է հետաքննության համար. այս մասին ասել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթզը: «Ոչինչ չի վկայում կանխամտածված արարքի մասին»,- ասել է դատախազը լրագրողներին: Դատախազը տաճար է եկել՝ քննչական գործողությունները անձամբ վերահսկելու համար: Հետաքննչական գործընթացում դատախազության 50 աշխատակից է ներգրավվել: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, ժամեր […]

̰
«Charlie Hebdo»-ի անդրադարձը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

14:57 16.04.2019

Ինչպես սպասվում էր, ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին: Ամսագրի շապիկին պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ գլխին՝ այրվող Փարիզի Աստվածամոր տաճարը: Այստեղ Մակրոնը չարախնդում է, իսկ կից գրառման մեջ նշված է. «Ռեֆորմներ, ես սկսում եմ շինություններից»:

̰
Եվրախորհրդարանում հանգանակություն են սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

13:48 16.04.2019

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, սկսելով այսօրվա նիստը, հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իմ սիրտը, ինչպես նաև բոլորի սրտերը ցավում են երեկ Փարիզում տեղի ունեցածի համար: Այս վերքը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Ինձ այսօր առաջարկել են դրամական միջոցներ հավաքել: Մենք […]

̰
Աշխարհի լիդերների արձագանքը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

13:06 16.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի: Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ «Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»: Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար «Այս […]

̰
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը իր խոր ցաւը յայտնած է Փարիզի տաճարի հրդեհին առթիւ

13:05 16.04.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Փարիզի Նոթր Տամ Տաճարին մէջ ծագած մեծ հրդեհին համար իր խոր ցաւը կը յայտնէ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, Տաճարի հոգեւոր դասուն եւ Ֆրանսայի պետութեան ու ժողովուրդին։ Վեհափառ Հայրապետը եղած է Նոթր Տամ տաճարէն ներս եւ ծանօթ է անոր ներկայացուցած հոգեւոր, միջեկեղեցական ու պատմական իւրայատուկ կարեւորութեան։

̰
Հրդեհ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա 

07:46 16.04.2019

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում։ Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է․ տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսվել

07:18 16.04.2019

Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Այս մասին հայտնում է Figaro-ն։ Հրշեջները շարունակում են հովացնել տաք կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկսվի։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ է տուժել։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, հավանաբար, բռնկվել է վերանորոգման աշխատանքների ընթացքում

23:46 15.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Միակ հավանական վարկածը՝ ներսում սկսված վերանորոգման աշխատանքներն են։ Le Monde թերթը գրել է, որ ուղղաթիռ չեն օգտագործում, քանի որ 1 ուղղաթիռը միանգամից 6 տ ջուր է լցնում, որի հետևանքով տաճարը կարող է ամբողջովին փլուզվել։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի աշտարակի սրաձողը։ Հաղորդվում է նաև, որ […]

̰
Տխուր եմ տեսնել մեր մի մասնիկն այրվելիս․ Մակրոնը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին

22:39 15.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է ազգին ուղղված հեռուստաուղերձը՝ «դեղին բաճկոնների» ցույցերի հարցով և մտադիր է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:46 14.04.2019

Ապրիլի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին հարակից ճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է 1 հա խոտածածկույթ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ին հարակից՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ 4000 քմ և ջերմահարվել՝ 10 ծիրանենի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի […]

̰
Արգավանդի կահույքի արտադրամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

10:22 12.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խուբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Հրդեհ սուպերմարկետներից մեկում. տուժածներ չկան

16:15 11.04.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Կրպակ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհի ծագման հանգամանքները կպարզի քննությունը: Դեպքի վայրում եղած մեր նկարահանող խմբին տեղեկացրել են, որ տուժածներ և վիրավորներ չկան: «Կանչը ստանալուն պես 911 ճգնաժամային կենտրոնից արագ արձագանքել ենք: Կանչի վայր հասնելով՝ […]

̰
Երկու աշակերտուհիներ «Ինստագրամում» լայքեր հավաքելու համար տուն են հրդեհել

17:29 10.04.2019

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Լենինգրադի մարզում: Երկու աշակերտուհիներ «Ինստագրամում» լայքեր հավաքելու համար հրդեհել են դեռևս կիսակառույց տունը: Դեպքը տեղի է ունեցել Տուրիշկինո գյուղում: Հրդեհված տարածքի մակերեսը կազմում է 24 քառակուսի մետր: Սոցկայքերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերուհիները ստվարաթուղթ վառում և փախչում տարածքից:  Այդ ամբողջ ընթացքում աղջիկներն իրենց գործողությունները հեռարձակել են «Ինստագրամ» […]

̰
BACK_TO_TOP