Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, հավանաբար, բռնկվել է վերանորոգման աշխատանքների ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, հավանաբար, բռնկվել է վերանորոգման աշխատանքների ընթացքում

23:46 15.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Միակ հավանական վարկածը՝ ներսում սկսված վերանորոգման աշխատանքներն են։

Le Monde թերթը գրել է, որ ուղղաթիռ չեն օգտագործում, քանի որ 1 ուղղաթիռը միանգամից 6 տ ջուր է լցնում, որի հետևանքով տաճարը կարող է ամբողջովին փլուզվել։

Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի աշտարակի սրաձողը։ Հաղորդվում է նաև, որ փլուզվել է տաճարի ժամացույցը։ Տաճարի այցելուները տարհանվել են։ Զոհերի կամ վիրավորների մասին  տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրշեջների աշխատանքին հետևում է Աստվածամոր տաճարի մոտից։ Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի նշանավոր եկեղեցին է։ Այն տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։

Տաճարի կառուցումը  սկսվել է 1163թ.։ Այն կառուցվում էր Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն էլ իր հերթին ժամանակին  կառուցվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Տաճարի կառուցման հիմնական աշխատանքներն ավարտվել են 1260 թվականին, չնայած հետագա դարերի ընթացքում այն շատ փոփոխություններ է կրել։

1790-ականներին՝  Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, տաճարը պղծվել է, մի շարք սրբապատկերներ վնասվել են:

Տաճարի հեղինակությունը հատկապես մեծացել է 1831թ․-ին, երբ հրապարակվեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելը։

1845թ․-ի սկզբին սկսվում է կառույցի մասշտաբային վերականգնման ծրագիրը, որը ղեկավարում էր Էվգեն Վիոլտ-լը-Դուք-ը։ Այդ վերականգնման աշխատանքները շարունակվում են 25 տարի: 1963թ․-ին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրակաան գույնը: Հաջորդ մաքրման և վերականգնման աշխատանքները եղել են 1991-2000 թվականներին։

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

Այն համարվում է Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը և տարեկան ընդունում է ավելի քան 13 մլն այցելու։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP