1 մլն հեռախոսազանգ, 2300 հրդեհ, քարաթափման, փլուզման ու սողանքի դեպքեր. Ֆելիքս Ցոլակյանն ամփոփել է վերջին 6 ամիսների աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

1 մլն հեռախոսազանգ, 2300 հրդեհ, քարաթափման, փլուզման ու սողանքի դեպքեր. Ֆելիքս Ցոլակյանն ամփոփել է վերջին 6 ամիսների աշխատանքը

14:01 19.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին 6 ամիսների ընթացքում 1 մլն հեռախոսազանգ է սպասարկել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Տարվա կտրվածքով զանգերի թիվն անցնում է 2.5 մլն-ը, սակայն դրանց միայն մի մասն է եղել ահազանգ՝ 18-20 հազարը, մնացած զանգերը եղել են տեղեկատվական բնույթի են եղել:

Ամփոփելով ԱԻՆ-ում իր գործունեության ամիսները` նախարարը նշեց, որ գրանցվել է 2300 հրդեհ, ամենամեծն իր մասշտաբներով եղել է Վահագնաձորի հարակից անտառում բռնկված հրդեհը, որի աշխատանքներին նախարարն իր անմիջական մասնակցությունն է ունեցել:

«Այլ բան է, երբ լսում ես, այլ բան է, երբ անձամբ տեսնում ես: Այդ աշխատանքներին մասնակցությունն օգնեց մեզ հասկանալ, թե որտեղ են բացերը, և նաև հետևություններ անել: Դրանց մասին առաջիկայում կտեղեկացնենք»,- ասաց նախարարը:

Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է քարաթափման 29, փլուզման 43, սողանքի 2 դեպք, կոմունալ կենսապահովման համակարգերի վթարների 13 դեպք: Բոլոր դեպքերում փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել:

«Սա ամենօրյա ծանր աշխատանքի մի մասն է, բայց, ցավոք, մի քանի հազար մարդկանց կյանք փրկելուն զուգահեռ, նաև զոհեր են լինում: Կոչ եմ անում քաղաքացիներին բարձրացնել զգոնությունը: Այսօր մենք հասել ենք մի պրոֆեսիոնալ մակարդակի, որ կարող ենք արդեն օգնության ձեռք մեկնել մեր բարեկամներին, եթե աղետ է: Վերջերս մեր ավտոշարասյունն Իրան մեկնեց՝ օգնություն ցույց տալու ջրհեղեղից տուժածներին»,- նշեց նախարարը՝ մեծ կարևորություն տալով փրկարարի ու քաղաքացու ամենօրյա կապի առկայությանը:

Նախարարը կարևորել է նաև միջազգային կառույցների հետ աշխատանքը, որը բարձր մակարդակի վրա է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հաջողվել է լուծել նաև փրկարարների համազգեստի խնդիրը, որը երկար ժամանակ չի լուծվել: Այսօր փրկարարները կարող են ստանալ այնքան համազգեստ, որքան նախատեսված է օրենքով: Լուծված է նաև փրկարարների վառելիքի հարցը:

«Երկարատև աշխատանքի արդյունքում հասանք նրան, որ ամենածայրամասային հրշեջ փրկարարական ջոկատը ստանում է վերջին կաթիլ վառելիքը, որ նախատեսված է օրենքով և այդպես չի եղել: Ձմեռվա սեզոնին ունենք տեղեր, որ կուտակումներ են լինում թե´ մարդկային, թե´ մեքենաների: Որպեսզի այստեղ կարողանանք օպերատիվ օգնել մարդկանց, իմ հրամանով այստեղ ստեղծվեցին հենակետեր ու ժամանակավոր կացարաններ՝ տնակների ձևով, և մեր փրկարարները շուրջօրյա հերթապահություն են կատարում այդ տեղերում, ինչը մեծ օգուտ տվեց: Սիսիանի զանգեր, Սելիմի լեռնանցք, Աշոցքի տարածք, Քարվաճառի ճանապարհը: Ու, բարեբախտաբար, ծանր դեպքեր այդ հատվածներում չենք ունեցել, և սա շարունակական աշխատանք է»,- ընդգծեց Ֆելիքս Ցոլակյանը:

Խոսելով աշխատավարձերի մասին` նախարարն ասաց, որ փրկարարների աշխատավարձը ցածր է, և կարողացել են հասնել նրան, որ կառավարությունն օգնություն է ցուցաբերել, և արդյունքում փրկարարները տարեկան 4 անգամ պարգևավճարներ են ստանում իրենց աշխատավարձի չափով: Թեև ոչ ամբողջությամբ, բայց փոքր ինչ վիճակը թեթևացնում է: Նախարարը նաև տեղեկացրեց, որ աշխատավարձի բարձրացման հարցը ևս ուշադրության կենտրոնում է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP