TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

հրդեհ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 42 հրդեհ

10:10 18.08.2019

Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ և 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 700 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 8000 քմ, Ավան վարչական շրջանում՝ […]

̰
Ոստիկանները հայտնել են Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հնարավոր պատճառները

22:10 17.08.2019

Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ զոհի մարմին: Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման հիմնական պատճառ կարող էր հանդիսանալ կարճ միացումը: Բացի դրանից՝ կա ևս երկու վարկած. դիտավորյալ հրկիզում՝ սպանությունը […]

̰
Եղվարդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

20:51 17.08.2019

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14:37-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի հյուրանոցում ծագած հրդեհի հետաքննությանը

16:51 17.08.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունցած հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին Զելենսկին հայտնել է իր «Ֆեյսբուքի» էջում: Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ վթարը տեղի է ունեցել անփութության և հրդեհային անվտանգության չափանիշների խախտման հետևանքով: «Գիշերը մենք 8 մարդու կորցրեցինք հանցավոր անփութության և հրդեհային […]

̰
«Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին հյուրերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չեն եղել. Ուկրաինայում ՀՀ դեսպան

16:43 17.08.2019

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել Օդեսայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին: «Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ «Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։ Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ Ըստ […]

̰
Օդեսայում հրդեհից տուժածների կամ զոհերի թվում հայեր կա՞ն. Ուկրաինայում ՀՀ դեսպանի պարզաբանումը SHANTNEWS.am-ին

15:58 17.08.2019

Օգոստոսի 16-ի, լույս 17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով վիրավորների թվում, ըստ ոստիկանության տվյալների, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ հավելելով, որ այս պահին նոր տեղեկություններ չկան: Ժամեր առաջ դեսպանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, տեղեկացրել, որ հրդեհի հետևանքով […]

̰
Օդեսայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան

14:32 17.08.2019

Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել,  ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների […]

̰
Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում, կան զոհեր

12:30 17.08.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի հյուրանոցներից մեկում: Զոհվել է 8, վիրավորվել ՝ առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ ժամանակ այնտեղ եղել է 200 մարդ: Նրանց մեծ մասը տարհանվել է: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է […]

̰
Հրդեհ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին գտնվող մատուռում

11:35 17.08.2019

Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին: Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 40 հրդեհ 

11:18 17.08.2019

Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Հրդեհ Քանաքեռավան գյուղում

20:38 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ հրշեջ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 4 […]

̰
Եզրակացությունների համար 5-օրյա ժամկետում կներկայացվի հրդեհների լիարժեք ուսումնասիրություն

16:51 16.08.2019

Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը: Մարզային փրկարարական վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին զեկուցեցին օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր […]

̰
Հրդեհ Նուբարաշեն փողոցում

14:00 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ննջասենյակի անկողինը (մասամբ) և փոքր պահարանը, իսկ պատերը՝ ջերմահարվել:  

̰
Արագ սննդի կետում բռնկված հրդեհը ոչնչացրել է գույքն ու վճարային տերմինալը. կա տուժած

10:59 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:10-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:37-ին, մարվել՝ 08:51-ին։ Այրվել են արագ […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ

10:52 16.08.2019

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական […]

̰
Հրդեհ Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում

08:44 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:10-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰ ̰
Հունաստանի Էուբեա կղզում հրդեհները մարել չի հաջողվում

21:59 15.08.2019

Երկրի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:

̰
Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

19:45 15.08.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

̰
Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում

17:12 15.08.2019

Օգոստոսի 15-ին` ժամը 06:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են «Արևիկ» ազգային պարկ. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

̰
Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել

16:16 15.08.2019

Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացրել են, որ տեղում աշխատում է չորս հրշեջ մեքենա և հրշեջ փրկարարներ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Մոբիլիզացված են նաև շտապօգնության և պարեկային ոստիկանության ծառայությունները: Ալիքի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Շենքից տարհանվել են բոլոր մարդիկ:  

̰
Ֆելիքս Ցոլակյանը՝ Լեհվազում բռնկված հրդեհաշիջման աշխատանքների մասին

11:29 15.08.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի մարման ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Նա տեղեկացրեց, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել: «Գիհիները տակից վառվում են, դա աննկատելի բան է, կրակն անընդհատ տակից անցնում է: Մի օջախն անցնում է, երկրորդն է առաջանում, Խոսրովում էլ է […]

̰
Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

10:16 15.08.2019

Օգոստոսի 15-ին՝ ժամը 02:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի տանիքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:05-ին: 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգարանում այրվել են գույքը, […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 47 հրդեհ

09:29 15.08.2019

Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 3000 […]

̰
Հրդեհ Բենիամին գյուղում

08:12 15.08.2019

Օգոստոսի 14-ին` ժամը 18:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել է մոտ 20 հա հնձած ցորենի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

̰
Հարավաֆրիկացիները տներ են հրդեհել՝ նկատելով, որ իրենց հանգուցյալի սեռական օրգանները բացակայում են

23:22 14.08.2019

Արտոսովոր միջադեպ է տեղի ունեցել հարավաֆրիկյան Լիմպոպո շրջանում: Հուղարկավորության արարողությունը վերածվել է զանգվածային հրկիզումների: Հանգուցյալի հարազատները ապշահար են եղել, երբ նկատել են, որ նրա սեռական օրգանները բացակայում են: Համարվում էր, որ 69-ամյա Զեյմս Մախուբելեն վրաերթի զոհ էր դարձել: Նրա մարմինը միանգամից տեղափոխել էին ոստիկանություն, հետո՝ դիահերձարան: Օրեր անց, հուղարկավորության ժամանակ հարազատները նկատել են սեռական օրգանների […]

̰
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

21:18 14.08.2019

Ըստ տեղեկությունների՝ այն վարձակալվել էր հարսանիքի հյուրերի համար:

̰
Սիբիրում անտառային հրդեհների նվազման միտում է նկատվում

19:50 14.08.2019

Սիբիրում անտառային հրդեհները սկսվել են հուլիսին: Դրանք տարածվել են շուրջ 4 մլրդ հեկտար մակերեսի վրա:

̰
Խոշոր հրդեհ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին

19:38 14.08.2019

Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:00-ին, «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Հունական Էուբեա կղզուց ծուխը հասել է Աթենք. անտառային հրդեհները շարունակվում են

10:24 14.08.2019

Այրվող հատվածներում արտակարգ դրություն է հայտարարվել:

̰
BACK_TO_TOP