TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

հրդեհ

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից անտառում․ պատճառը հրավառությո՞ւնն է

08:12 22.08.2019

Օգոստոսի 21-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարել են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող ռեստորանային համալիրի դիմացի կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հսկայական ծառեր մոխրի են վերածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև քաղաքացիներ: Ականատեսները հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով […]

̰
Մեծ անտառ չի կարողացել մտնել հրդեհը, այն մեկուսացվել է. փրկարարը՝ Արա լեռան լանջերին բռնկված հրդեհի մասին

23:14 21.08.2019

Արա լեռան ստորոտին հրդեհը ծագել է երեկ առավոտյան, սկսվել է Զորականի, Արա գյուղի և Ծաղկեվանքի ներքևից: Շոգ կլիմայի պայմաններում հրդեհը միանգամից արագ տարածվել է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանը: Մանրամասները ռեպորտաժում:

̰
Այս տարին աննախադեպ էր հրդեհների քանակի առումով. ԱԻՆ ներկայացուցիչ

22:50 21.08.2019

Երեկ հրդեհ է բռնկվել Արայի լեռան ստորոտի խոտածածկ հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 82 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և 75 տեղի բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է գիշերը: Այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզպետը ասել է, որ հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես մեկուսացվել են։ Ըստ ԱԻՆ-ի՝ այսօր […]

̰
̰
Քանի՞ տոննա ջուր է օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքների համար. հարց ԱԻՆ-ին

19:15 21.08.2019

Այսօր ԱԻՆ-ում, երբ SHANTNEWS.am-ին տեղեկություններ են տրամադրել գրանցված հրդեհների վիճակագրության վերաբերյալ` ասելով, որ դրանց թիվն աճել է 56.4  տոկոսով, մեր նկարահանող խումբը հետաքրքրվել է, թե արդյոք հաշվում են նախարարությունում, թե քանի տոննա ջուր են օգտագործել մինչ այս պահը մարման աշխատանքների նպատակով: ԱԻՆ-ում արձագանքել են, որ միտք է, եթե անգամ չի արվում, կարելի է անել: Սեպտեմբերի […]

̰
Հրդեհների թիվն աճել է 56.4 տոկոսով

18:39 21.08.2019

SHANTNEWS.am-ին այսօր զրուցել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանի հետ, որը որոշ տեղեկություններ է հայտնել հրդեհների վիճակագրության վերաբերյալ: Ըստ այդմ` 8 ամսվա ընթացքում ամենից շատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի մարզում՝ 932 դեպք՝ նախորդ տարվա 820-ի դիմաց: Վայոց ձորի մարզում հրդեհների ամենափոքր թիվն է` 99 դեպք: Ավելին, նախորդ տարվա […]

̰
Կադրեր Արայի լեռան հրդեհից

17:31 21.08.2019

Արայի լեռան ստորոտում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր՝ ինչ վիճակ է հրդեհից հետո: Հիշեցնենք` օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի […]

̰
Արայի լեռան մոտակայքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ

13:06 21.08.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդել Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքների վերաբերյալ: «Օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: […]

̰
Նոր Նորքի 5-րդ զանգվածում հրդեհ է բռնկվել

12:03 21.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն իր էջում տեսանյութեր է տարածել՝ տեղեկացնելով, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում հրդեհ է բռնկվել: «5-րդ մասիվ։ Հիմա։ 911 զանգել եմ»,- գրել է նա: Թարմացում. տեղեկացանք, որ հրդեհն արդեն մարվել է: https://www.facebook.com/eduard.hayrumyan.9/videos/1509451612529509/?hc_location=ufi https://www.facebook.com/eduard.hayrumyan.9/videos/pcb.419321175384838/1509449979196339/?type=3&theater&ifg=1

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 60 հրդեհ

09:14 21.08.2019

Օգոստոսի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 46 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, […]

̰
Արայի լեռան մոտ բռնկված հրդեհը գրեթե մարված է. մարզպետ

08:35 21.08.2019

Արայի լեռան մոտ բռնկված հրդեհը գրեթե մարված է: Այս մասին SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Նրա խոսքով՝ այն շուտով ամբողջությամբ կմարվի։ Նա նշեց նաև այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզպետը եղել է դեպքի վայրում, վերահսկել աշխատանքները: Ժամը 23:20-ի […]

̰
Արագածոտնի մարզպետը դեպքի վայրից մանրամասներ է հաղորդում Արայի լեռան մոտ տարածվող հրդեհից

23:55 20.08.2019

Ինչպես տեղեկացրել էինք, Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր։ SHANTNEWS-ի թղթակցի հարցերին՝ ի՞նչ վիճակ է դեպքի վայրում։ Կրակը հարակից համայնքների այգիներ հասե՞լ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տալ, Արագածոտնի մարզպետը պատասխանել է․ «Այգիներին չի հասել, կարողացել ենք ջրով կանխել այգիների հրդեհվելը։ Կրակը […]

̰
Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ

22:45 20.08.2019

Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Հրշեջները պայքարում են գնալով ծավալվող հրդեհի դեմ: Լրացուցիչ օգնություն է կանչվել մայրաքաղաքից: Շուտով կլինեմ հրդեհի վայրում: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է […]

̰
Հրդեհ Արայի լեռան ստորոտում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև բնակիչները

18:27 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Ժամը 18:00-ի […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է հայտնել «Ձյունիկ սառնարան»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներից

15:11 20.08.2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]

̰
Հրդեհի բռնկման 76 դեպք է գրանցվել

12:58 20.08.2019

Օգոստոսի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 600 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, […]

̰
Գրան Կանարիա կղզում անտառային հրդեհները տարածվում են տարբեր ուղղություններով

12:39 20.08.2019

Իսպանիայի Գրան Կանարիա կղզում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք արդեն դուրս են գալիս վերահսկողությունից և տարածվում տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Կղզու 8 համայնքներից ավելի քան 9 հազար մարդ է տարհանվել: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ վերջին 3 օրերի ընթացքում ամբողջությամբ այրվել է 10 հազար հա անտառային տարածք: Կրակի դեմ պայքարում է ավելի […]

̰
Հրդեհ Արայի լեռան ստորոտում

11:48 20.08.2019

Օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ղեկավարել սառնարանի պահեստի հրդեհաշիջման աշխատանքները

10:16 20.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Հրդեհից հետո Նոտր Դամի ամրացման աշխատանքները վերսկսել են

12:44 19.08.2019

Վերանորոգման աշխատանքներ են սկսվել` Նոտր Դամի տաճարն ամրացնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Monde թերթը: Ինչպես նշվում է, տաճարում աշխատանքը դադարեցվել էր հուլիսի 25-ին ՝ շինարարների կողմից կապարով թունավորվելու վտանգի պատճառով. Հրդեհի ժամանակ դրա հսկայական քանակություն էր հալվել: Մայր տաճարի վերականգնման ամբողջական աշխատանքները կսկսվեն 2020 թվականի առաջին կեսից ոչ շուտ:  

̰
Անտառային հրդեհների պատճառով Գրան Կանարիա կղզու բնակիչները տարհանվել են

10:22 19.08.2019

Կրակի դեմ պայքարում է ավելի քան 700 հրշեջ, ինչպես նաև ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ

09:53 19.08.2019

Օգոստոսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի  Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 1.5 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 5000 քմ, Այնթապ […]

̰
Հրդեհ Ողջաբերդ գյուղի հարակից տարածքում. hրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել

00:00 19.08.2019

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]

̰
Հրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած

23:42 18.08.2019

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա): Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին: Մինչ փրկարարների […]

̰
Վանանդ-Խոդալուր գյուղերի միջնամասում հրդեհ է բռնկվել

23:09 18.08.2019

Օգոստոսի 18-ին` ժամը 15:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանանդ-Խոդալուր գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և կուտակած անասնակեր՝ մոտ 950 հակ:

̰
Հրդեհ Գյումրիում

20:18 18.08.2019

Օգոստոսի 18-ին` ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:22-ին: […]

̰
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ մանրամասներ Պուշկինո գյուղում բռնկված հրդեհից

20:07 18.08.2019

Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan-ը: Սպանություն կատարելու կասկածանքով, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր: Հաղորդվում է, որ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է։ Դեպքի […]

̰
Հրդեհ Էջմիածնում․ այրվել է չշահագործվող 7 ավտոմեքենա

19:05 18.08.2019

Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և չշահագործվող ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:39-ին: Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ […]

̰
Առաջիկա oրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:46 18.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Հրդեհը Բանգլադեշի մայրաքաղաքում 15 հազար տուն է ոչնչացրել

11:24 18.08.2019

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված սաստիկ հրդեհը 15 հազար տուն է ոչնչացրել՝ առանց տանիքի թողնելով մոտ 50 հազար մարդու։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրդեհը բռնկվել էր դեռևս ուրբաթ, քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ Կալանտիկեում։ Շատ տների տանիքներ պատրաստված են եղել պլաստիկ նյութից, ինչը նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Զոհեր չկան, մի […]

̰
BACK_TO_TOP